Ի՞նչ երեսով պիտի Ֆրանկլին Գոնսալեսի հորեղբոր ղեկավարած կուսակցությունը իշխանություն ստանձնելու եւս մի հայտ ներկայացնի

 

Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացները մի հետաքրքիր առանձնահատկություն ունեն՝ դրանց առանցքային դերակատարները ոչ թե քաղաքական կուսակցություններն են (ինչպես սովորաբար լինում է այլ երկրներում), այլ լրատվամիջոցները։ Երկրորդ առանձնահատկությունն այն է, որ քաղաքական ուժերն իրենց սպասարկող լրատվամիջոցների ու քարոզչամիջոցների օգնությամբ փորձում են ոչ թե բարձրացնել սեփական վարկանիշը, այլ նվազեցնել մրցակիցների վարկանիշները։

Ինչո՞ւ է մեզանում վիճակն այդպիսին։ Տեսեք՝ ստանդարտ իրավիճակներում գտնվող երկրներում քաղաքական կուսակցությունները փորձում են բարձրացնել սեփական վարկանիշը՝ ծրագրեր ներկայացնելով, զարգացման ռազմավարություններ մշակելով, կոնկրետ ոլորտներում կոնկրետ խոստումներ տալով եւ այլն, բայց մեզանում դա անհնար է։ Ի՞նչ երեսով պիտի, ասենք, Ֆրանկլին Գոնսալեսի հորեղբոր ղեկավարած կուսակցությունը իշխանություն ստանձնելու եւս մի հայտ ներկայացնի, կամ ո՞վ կհավատա այն ուժի խոստումներին, որի իշխանության տարիներին երկրի բնակչության 13-14 տոկոսն արտագաղթել է։ Դրա համար էլ, հասկանալով, որ սեփական վարկանիշը բարձրացնելն անհնար է, այդ ուժը ձգտում է մրցակիցների վարկանիշներն իջեցնել։ Ճիշտ նույն ձեւով են վարվում նաեւ մանր-մունր կուսակցությունները՝ ժամանակ առ ժամանակ իշխանությունների դեմ համատեղ հայտարարություններ անելով կամ չպատճառաբանված-ագրեսիվ ելույթներով։ Ռոբերտ Քոչարյանի մասին ընդհանրապես չարժե խոսել՝ նա իր հսկայական միջոցներով (իր իսկ խոստովանությամբ՝ իր ընտանիքը Հայաստանի 200 ամենահարուստ ընտանիքների թվում է) մի քանի լրատվամիջոցներ է ձեռք բերել, բարձրակարգ փաստաբաններ վարձել ու հիմա բացահայտ ծաղրուծանակի է ենթարկում ոչ միայն դատաիրավական համակարգը, այլեւ ողջ հասարակությանը։ Օրինակ՝ ասում է «ես չեմ հասկանում, ինչպե՞ս կարելի է խախտել օրենքը» (սա ասում է մի մարդ, որը 1998-ին տեղեկանք էր ներկայացրել, թե իբր վերջին տասը տարիներին մշտապես բնակվել է Հայաստանում, նախագահ դառնալուց հետո էլ հրահանգել էր սրճարանի զուգարանում «հանգստացնել» իրեն բարեւած համակուրսեցուն)։ Ու նաեւ հեգնում է, թե իրավապահներն իր սեյֆից 27 հազար դոլարն առգրավել են շոկից, այսինքն՝ շոկի մեջ են ընկել, որ սեյֆում ոչ թե 4 միլիարդ դոլար էր, այլ ընդամենը 27 հազար։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե սա նորմալ իրավիճակ է («դե հիմա ի՞նչ արտառոց բան կա այստեղ, եթե քաղաքական ուժերը չեն կարող սեփական վարկանիշը բարձրացնել՝ գոնե պիտի փորձեն մյուսներինն իջեցնել»)։ Բայց խնդիրն այն է, որ նման իրավիճակը քաղաքական ուժերին նաեւ որոշակի գործելաոճ է թելադրում։ Բարձր վարկանիշ ունեցող իշխող քաղաքական ուժին ձեռնտու է, որ երկրում ներքաղաքական կայունություն լինի, եւ հաջորդ իշխանությունները ձեւավորվեն քաղաքակիրթ, ժողովրդավարական ընտրությունների միջոցով, մինչդեռ բոլոր այն ուժերին, որոնք նորմալ ընտրությունների դեպքում խորհրդարանում հայտնվելու շանս չունեն, ձեռնտու են ցնցումներն ու ֆորսմաժորային իրավիճակները։ Որովհետեւ այդ դեպքում նրանք իշխանության հասնելու թեկուզ տեսական, բայց ինչ-որ հնարավորություն կունենան։ Այստեղից էլ՝ երկիրն ամեն գնով ապակայունացնելու, ցնցումներ հրահրելու եւ ապոկալիպտիկ սցենարներով ժողովրդին ահաբեկելու նրանց մարտավարությունը։

Այլ կերպ ասած՝ Հայաստանում առայժմ իրական քաղաքական ընդդիմություն չի ձեւավորվել։ Այնպիսի ընդդիմություն, որն այլընտրանքային ծրագիր կներկայացներ ու կհայտարարեր, որ պատրաստվում է մասնակցել հաջորդ ընտրություններին, հաղթել եւ իրականացնել այդ ծրագրերը։ Իսկ եթե վերջին ընտրություններում 3-4 տոկոս ձայն ստացածները հայտարարում են, թե պետք է օր առաջ «քշել» կամ «տուն ուղարկել» 70 տոկոս ստացած իշխանություններին, դա արդեն ոչ թե քաղաքական ընդդիմություն է, այլ ապստամբների խմբակ։

Դա էլ է նորմալ (եթե, իհարկե, օրենքի շրջանակներում են գործում), պարզապես հասարակությունը պիտի կարողանա տարբերել քաղաքական ուժերին ու ապստամբներին եւ պիտի մեկառմիշտ արձանագրի, որ իշխանությունների ձեւավորման լավագույն տարբերակը քաղաքակիրթ, ժողովրդավարական ընտրություններն են։

Տպել
209887 դիտում

Ֆրանսահայ Ժաննա Բարսեղյանն առաջադրվել է Ստրասբուրգի քաղաքապետի թեկնածու

Դժբախտ պատահարի հետեւանքով պայմանագրային զինծառայող է մահացել

Իրաքում հակակառավարական ցույցերը շարունակվում են. կա 6 զոհ

Վաղը կանցկացվի դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրենի մրցույթ. 7 թեկնածուներից 1-ը Վիլեն Գաբրիելյանն է

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետը վթարի է ենթարկվել

Իրանցի պատգամավորը մեջլիսի ամբիոնից 3 մլն դոլար է խոստացել նրան, ով կսպանի Թրամփին

Համբարձում Մաթեւոսյանը հանդիպել է Արմավիրի անասնապահների եւ մսավաճառների հետ

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այցելել է մարզի խնդրահարույց համայնքներ

Արմեն Սարգսյանը վերահաստատել է 2021 թ. ՎԶԵԲ տարեկան ժողովը հյուրընկալելու Հայաստանի առաջարկությունը

Հայտնի է ՌԴ նոր կառավարության ամբողջական կազմը. ում հաջողվեց պահպանել պաշտոնը

Ադրբեջանական «հավասար պայմանները». մեկնարկել է նախընտրական քարոզարշավը

«Վեոլիա ջուր»-ը 2020 թվականին Արարատի մարզում կիրականացնի 347 միլիոն դրամի պլանավորված աշխատանքներ

Այգեհովիտի 31-ամյա բնակիչն ապօրինաբար ծառեր է հատել, կեղծել մեքենայի համարանիշը (տեսանյութ)

Յուրաքանչյուր դեպք քննարկվել է անհատական. Արսեն Թորոսյանն ընդունել է քաղաքացիների

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար. ԱԻՆ

Գրպանահատության երեք դեպք է բացահայտվել. բերման ենթարկվածները տվել են խոստովանական բացատրություններ

ՌԴ վարչապետը ինը տեղակալ կունենա. Պուտինը նշանակել է առաջին փոխվարչապետին

2020թ.-ին կշարունակվի 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման ծրագիրը

Ոստիկանությունը որոնում է ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ կասկածվող տղամարդուն (տեսանյութ)

Արմեն Սարգսյանը Դավոսում հանդիպել է «Մայքրոսոֆթ»-ի Համաշխարհային կոմերցիոն բիզնեսի գործադիր փոխնախագահ Ջուդսոն Ալթհոֆին