Երևանում փակվում են բարձրահարկ շենքերի աղբամուղները. որոշումը բնակիչներինն է

Բնակիչների դիմումներով Երևանի բազմաբնակարան բարձրահարկ շենքերի 185 մուտքում փակվել և զոդվել են բոլոր աղբամուղները: Այս մասին ասել է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության համատիրությունների հետ աշխատանքի կազմակերպման բաժնի պետ Հարություն Խաչատրյանը, գրում է «Արմենպրես»-ը:

«Բազմաբնակարան շենքերի աղբամուղները փակելու որոշում չկա և չի կարող լինել, քանի որ դրանք բնակիչների սեփականությունն են: Վերջիններն են որոշում, թե ինչպես օգտագործել ընդհանուր բաժնային սեփականությունը (գույքի նկատմամբ ընդհանուր սեփականությունը համարվում է բաժնային- խմբ.): Շենքերի սեփականատերերի ժողովի ժամանակ, եթե 51 տոկոսը որոշում կայացնի, որ պետք է աղբատարը փակվի, ապա այդ փաստն ունի իրավական ուժ: Բնակիչները կարող են իրենց կայացրած որոշումով դիմել կառավարման մարմին: Որոշումը կարող է լինել օրինակ՝ ստորագրության ձևով»,- նշեց Խաչատրյանը:

Անդրադառնալով աղբամուղները փակելու նկատմամբ մարդկանց արձագանքին՝ նա նշեց, որ դժգոհություններ շատ չեն հնչել, հիմնականում հնարավոր է եղել բացատրել բոլորին, որ աղբամուղի փակելն ամենակարևորը կնպաստի շենքի մուտքի մաքուր լինելուն:

«Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի մոտ փակված է 185 աղբամուղ: Այս պահին գործընթացը մի փոքր ակտիվացել է, քանի որ ներկայում հավուր պատշաճի չի կատարվում աղբահանությունը: Այսօր խնդիր է առաջանում նաև բակերում կայանող մեքենաների պատճառով, քանի որ աղբատար մեքենաները չեն կարողանում բակեր մուտք գործել»,- նշեց Հարություն Խաչատրյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

Տպել
2161 դիտում

Այս տարի Գյումրին լինելու է Հայաստանի անկախության տոնակատարությունների կենտրոնը․Նիկոլ Փաշինյան

Գյումրիում մեկնարկել է քաղաքի օրվան նվիրված տոնական համերգը (լուսանկարներ, ուղիղ միացում)

Կրակոցներ Երեւանում․ կա 1 զոհ եւ վիրավորներ․ հայտնաբերվել են պարկուճներ, դանակներ․ Shamshyan.com

Գյումրին հայի համար աշխատասիրության, տաղանդի ու ոգու քաղաք է․ Կոմանդոսը մասնակցում է Գյումրու օրվա տոնակատարությանը

Հավանաբար այս տարվա ընթացքում կունենանք ժամանակացույցը՝ 2 տարի է, 3 թե 4․ Շիրակի մարզպետը՝ տնակների խնդրի մասին

Հենց նոր մի հետաքրքիր տեղեկություն իմացա. Նիկոլ Փաշինյան

Լարված վերջաբան Գյումրիում. Փյունիկը 1-3 հաշվով պարտվեց «Շիրակին»

Լուծարվող գիշերօթիկների աշխատակիցները վարչապետի հետ չկարողացան խոսել

Գյումրին պետք է դառնա Երեւանին մրցակից. Ֆելիքս Ցոլակյանը մասնակցում է Գյումրու տոնի միջոցառումներին (լուսանկարներ)

Մենք 21-րդ դարում ենք, բայց մեր ունեցած տեխնիկան 20-րդ դարի է. Ֆելիքս Ցոլակյան

Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը պարում են Գյումրու Ռուսթավելի փողոցում (տեսանյութ)

Հոկտեմբերի 11-ին նախատեսված է Գյումրու ավտոմաքսատան բացումը․ Դավիթ Անանյան

Փաշինյանն ընտանիքի հետ մասնակցում է Գյումրու տոնի միջոցառումներին (ֆոտոռեպորտաժ)

«Քաղաքի օր» տոնակատարության շրջանակում շահագործման հանձնվեց Շիրազի փողոցը. բացմանը ներկա էր վարչապետը (տեսանյութ)

«Մալաթիա մոլի» շենքում բռնկված հրդեհը մարվել է

Գյումրու օրվա տոնական միջոցառումներին է միացել վարչապետ Նիկոլ Փաշինյանը (լուսանկարներ, տեսանյութ)

Գյումրին բոլոր հարցերում յուրահատուկ տեղ ունի․ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցում է «Քաղաքի օր» միջոցառմանը

Չապնի եւ Սեւաքար գյուղերում անօդաչու թռչող սարքերով հետազոտվել են հրդեհի օջախները․ 110 բնակիչ տարհանվել է

Գյումրիում մեծ տոնախմբություն է. նշվում է քաղաքի օրը (լուսանկարներ)

Երեւանյան բնակարանում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին աշխատակցի դին, կողքին՝ ատրճանակ. Shamshyan.com