«Ալաշկերտը» կորցրեց շանսերը Եվրոպա լիգայում, «Արարատ-Արմենիան» ու «Փյունիկը» հույս են տվել

Եվրոպա լիգայի 2019-20 մրցարջանի որակավորման 2-րդ փուլի «Ստյաուայի» դեմ պատասխան խաղից առաջ «Ալաշկերտը» գործնականում կորցրել է հաջորդ փուլ դուրս գալու շանսերը: Երեկ՝ հուլիսի 25-ին, սեփական հարկի տակ խոշոր հաշվով պարտվեց ռումինական թիմին: Զիջեց 0:3:

Հյուրերից բավական երկար ժամանակ պահանջվեց գոլ խփելու համար: Նրանք հաշիվը բացեցին հանդիպման մեկնարկից միայն 1 ժամ անց: Աչքի ընկավ Ֆլորին Տանասեն: «Ստյաուայի» ֆուտբոլիստները շատ արագ կրկնապատկեցին առավելությունը: Այս գոլից 8 րոպե անց՝ 68-րդ րոպեին, «Ալաշկերտի» դարպասը գրավեց Լուլիան Քրիստեան: 82-րդ րոպեին վերջնական հաշիվը ձեւակերպեց Ֆլորինել Կոմանը:

«Իմ կարծիքով՝ արժանի չէինք այս պարտությանը, որովհետեւ խաղի ընթացքը ցույց տվեց, որ կարող ենք հավասարաչափ պայքարել, անգամ հաղթել: Բայց ֆուտբոլն այնպիսին է, որ նման թիմերը չեն ներում կոպիտ սխալները: Կարծում եմ՝ ունեինք լավ պահեր, որ կարող էինք գոլ խփել 0:0-ի, անգամ 0:1 պարտվելու ժամանակ, բայց բախտը երես էր թեքել մեզնից: Ընդհանուր առմամբ թիմի խաղից գոհ եմ, կարեւորը մինչեւ վերջ պայքարեց անգամ 0:3-ի ժամանակ: Ամենակարեւոր գործոնը, որով զիջեցինք, կարելի է ասել, մի քիչ մեր դարապսապահի անհաջող խաղն էր»,- հանդիպումից հետո ասել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը:

Որքան էլ ՀՀ գավաթակիրն արժանի չէր պարտությանը, հաշիվը 0:3 է, ու 2-րդ խաղում նման մրցակիցը դժվար թե ձեռքից բաց թողնի նման առավելությունը: Այս թիմերի պատասխան խաղը Ռումինիայում կայանալու է օգոստոսի 1-ին:

Հայկական մյուս 2 թիմերը՝ «Արարատ-Արմենիան» ու «Փյունիկը», իրենց առաջին հանդիպումներից հետո հաջորդ փուլ դուրս գալու իրական հնարավորություններ ունեն: Հատկապես խոսքը վերաբերում է «Արարատ-Արմենիային»: ՀՀ չեմպիոնի առաջին խաղից հետո 2:0 հաշվով առավելություն ունի կիսապրոֆեսիոնալ «Լինքոլն Ռեդ Իմփսի» նկատմամբ: Տանը կայացած խաղում հայկական թիմը դարպասը գրավելու բազմաթիվ հնարավորություններ ուներ ու կարող էր ընդհանրապես վճռել դիմակայության ելքը, սակայն չարեց դա, եւ պատասխան խաղից առաջ զգուշավորությունը չէր խանգարի:

«Փյունիկը» տնային հանդիպումից հետո փոքր առավելությունի ունի դիմակայության ֆավորիտի՝ «Յաբլոնեցի» նկատմամբ: Հաղթել է 2:1 հաշվով: Պատասխան խաղում ամեն ինչ պետք է անի, որ չեխական թիմը չկարողանա օգտվել մրցակցի հարկի տակ խփած գոլի տված հնարավորությունից:

«Արարատ-Արմենիան» իր պատասխան հանդիպումը կանցկացնի հուլիսի 30-ին: Յաբլոնեց»-«Փյունիկ» խաղը կկայանա օգոստոսի 1-ին:

Տպել
2283 դիտում

Ինչպե՞ս ստանալ Պաշտպանի աջակցությունն ընտանիքում բռնության խնդիրներով․ հրապարակվել են ուղեցույցներ (տեսանյութ)

Կարո Փայլանը դատապարտել է ժողովրդի կողմից ընտրված 3 քաղաքապետերին պաշտոններից ազատելը

Իրանի հոգևոր առաջնորդը բանտերում պատիժ կրող 1070 կալանավորների ներում է շնորհել

Ազգային ժողովի մոտից բերման է ենթարկվել 6 անձ. ոստիկանությունը հաստատում է

Վարչապետն անդրադարձել է Ամուլսարի հանքավայրի միջազգային փորձաքննության եզրակացությանը

Լարված իրավիճակ Ազգային ժողովի դիմաց. Ամուլսարի շահագործման դեմ պայքարողները փորձեցին փակել Բաղրամյան պողոտան

Մասիս Մայիլյանը ԿԽՄԿ-ի հետ քննարկել Ադրբեջանում հայտնված է ՊԲ զինծառայող Արայիկ Ղազարյանի ճակատագիրը

Վանաձորի կենտրոնական հրապարակում ու Արցախ պուրակում շինարարական եռուզեռ է (լուսանկարներ)

Մակրոնն այսօր ընդունում է Պուտինին. առանցքային խնդիրն Ուկրաինայի հակամարտություն է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ժամանեց ՔՊ գրասենյակ. պատգամավորների հետ քննարկելու է Ամուլսարի հարցը

Մենք այս պահին հիմքեր չենք տեսնում Ամուլսարի հարցով նոր փորձաքննություն նշանակելու համար. Վլադիմիր Կարապետյան

Արցախում մեկնարկել է բանակային ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը

ԱԻՆ-ի շենքի տանիքում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան

Ակտիվիստ Աննա Շահնազարյանը բոյկոտել է Փաշինյանի հետ Ամուլսարի թեմայով հանդիպումն ու դուրս եկել

Հայաստանը շուրջ 300 մլն դոլար պարտք է Ռուսաստանին. ամենամեծ պարտքն ունի Բելառուսը

Ռուսաստանցիների համար Հայաստանն ամենապահանջված տուրիստական ուղղությունն է. հետազոտություն

«Քոնթուրգլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ

Պատգամավորը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով յուրաքանչյուր քաղաքացի կարող է լինել երթեւեկությունը վերահսկող մարմին

Չինարին այլևս չի կարող գնդակոծվել. Հայաստան մտնող գազամուղի անվտանգությունը ևս ապահովված է. Միրզոյան

Դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել 46-ամյա տղամարդուն. բացահայտվել է Լոռիում տեղի ունեցած սպանությունը