ՀԽ-ն վերջնական դիրքորոշում չունի Ստամբուլյան կոնվենցիայի հարցում, դրա համար կառավարությանը հորդորեցինք չշտապել

Տեւական ժամանակ է՝ հանրային տարբեր շրջանակներում ակտիվ քննարկվում է «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիան կամ Ստամբուլյան կոնվենցիան (ստորագրվել է 2011 թվականին՝ Ստամբուլում։ 

Հարցը երեկ նաեւ Հանրային խորհրդի նիստի օրակարգում էր։ Խորհրդի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը նիստի ժամանակ «Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հետ կապված վտանգները» թեմայի քննարկման ժամանակ ՀՀ կառավարությանն առաջարկեց որոշ ժամանակով դադարեցնել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործընթացը, իսկ խորհրդի անդամներից մի քանիսը հակադարձեցին եւ առաջարկեցին կասեցնել այն:

Հարցը դրվեց քննարկման եւ միաձայն որոշում կայացվեց հարցը կրկին դնել քննարկման: Հովհաննիսյանն իր զեկույցի ժամանակ ներկայացրեց կոնվենցիայի նպատակները, կառուցվածքը, որը հիմնված է «չորս P-երի» վրա` կանխարգելում (Prevention), պաշտպանություն (Protection) եւ զոհերի աջակցություն, հանցագործների հետապնդում (Prosecution) եւ ինտեգրված քաղաքականություն (Policies): Խորհրդի անդամը նկատեց՝ Կոնվենցիայի շուրջ հիմնական բանավեճն առաջացել է 3-րդ հոդվածում առկա սահմանումներից մեկի պատճառով, որտեղ Ընտանեկան բռնությունը մասնավորապես սահմանված է, որ ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բնույթի բոլոր բռնարարքները, որոնք կատարվում են ընտանիքի կամ ընտանեկան միավորի ներսում կամ նախկին կամ ներկա ամուսինների կամ զուգընկերների միջեւ՝ անկախ նրանից՝ կատարողը բնակվում է կամ բնակվել է զոհի հետ նույն բնակարանում, թե ոչ։ Հովհաննիսյանի պնդմամբ՝ խնդիրն առաջացրել է այս նախադասության «զուգընկեր» բառը, որը պետք է տարասեռ լինի, որպեսզի պարզ լինի:

Ու թեպետ այս կոնվենցիան, ըստ էության, պահանջում է գործողություններ՝ հակազդելու այն գաղափարին, թե կանայք զիջում են տղամարդկանց, քանի որ կարծրատիպերը, սովորություններն ու ավանդույթները դեռեւս առաջնային դեր են տալիս տղամարդուն, մասնավորապես, հանրային, քաղաքական կյանքում, կրթական համակարգում, աշխատանքում, եւ դրանում գեթ մեկ բառ չկա նույնասեռ ամուսնությունների, կամ տրանսգենդեր անձանց մասին, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ամբողջ եռանդով փորձում է բացատրել, որ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման պարագայում կստացվի, որ այն հակասահմանադրական չէ, եւ ԼԳԲՏ ներկայացուցիչների կողմից ընտանիք կազմելու, երեխա որդեգրելու պահանջը կարող է լուծվել հօգուտ նրանց, քանի որ եթե ՀՀ օրենքի մի նորմ հակասում է միջազգային նորմին, ապա գործում է միջազգային նորմը։

Հանրային խորհրդի անդամ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ կոնվենցիայում առկա «զուգընկեր» բառի տակ ամենեւին պետք չէ ինչ-որ ենթատեքստեր փնտրել․

«Ասում են՝ որ գրված է զուգընկեր, դա նշանակում է իրար հետ ապրող նույնասեռականներ։ Բա Կոնվենցիայում զուգընկեր բառի փոխարեն ի՞նչ գրեն, գրեն՝ սիրեկան-սիրուհի՞, եթե մարդիկ ԶԱԳՍ-ով չեն ապրում միասին, բայց ռիսկ կա, որ այդ մարդիկ կարող են բռնության ենթարկվել, ի՞նչ գրեն, ոչ փաստաթղթային ամուսնական կապի մեջ գտնվող կինը զուգընկերոջ կողմից ենթարկվում է բռնությա՞ն, կամ գրեն՝ սիրուհիներին չի՞ կարելի ծեծել։ Մեկնաբանություններում ուղղակի խելահեղության դաշտեր են ընկնում»։

Սաֆարյանն ասաց, թե ենթադրվում էր, որ ՀԽ անդամ Հովհաննես Հովհաննիսյանի զեկուցումը պետք է վերաբերեր նրան, թե Կոնվենցիայի որ կետերն են հակասում ՀՀ Սահմանադրությանը, բայց, մեր զրուցակցի խոսքով՝ զեկույցն այդ հարցերին չպատասխանեց, ուղղակի նշվեց, թե հանրության մոտ որ կետերի վերաբերյալ ինչ կարծիքներ ու մտահոգություններ կան․

«Այսինքն՝ բուն խնդիրը, որի համար պետք է ՀԽ-ն քննարկում կազմակերպեր, այդ խնդրի պատասխանը չստացանք ոչ ես, ոչ իմ այլ գործընկերները, եւ առաջարկեցինք հարցի ավելի խորը քննարկում կազմակերպել։ Այս առումով, ըստ էության, որքան էլ պարոն Վազգեն Մանուկյանի կողմից վերջում շեշտվեց, թե Հանրային խորհուրդը կոչ է անում Կառավարությանը՝ չվավերացնել կոնվենցիան, մենք ոչ թե դրան կողմ քվեարկեցինք, այլ ուղղակի դիմեցինք կառավարությանը, որ նրանք ա՛յս պահին վավերացման հարցում չշտապեն, մինչեւ մենք էլ քննարկենք եւ հասկանաք այդ հարցը, որովհետեւ, նորից եմ կրկնում, օրակարգում դրված հարցի պատասխանը չստացանք, թե փաստաթղթի որ դրույթներն են հակասահմանադրական»։

Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ բանականությանը վիրավորում է այն, որ ակնհայտորեն փորձում են համոզել եւ Կոնվենցիայի կետերի տակ ցույց տալ բաներ, որոնք չկան․

«Այս Կոնվենցիայում խոսքը միայն կանանց նկատմամբ եւ ընտանիքում բռնության մասին է, եւ քանի որ կանայք իրենց սեռային պատկանելության առումով ավելի խոցելի են ոչ միայն Հայաստանում, խոսքը վերաբերում է այս առումով պետությունների պարտավորությունների ավելացմանը։ Կոնվենցիան որեւէ նոր իրավունք չի ավելացնում, չի ասում, որ կա նոր իրավունք կամ այլ գենդերային խնդիր։ Բոլոր իրավունքներն արդեն իսկ ամրագրված են ՀՀ սահմանադրությամբ եւ վավերացրած պայմանագրերով։ Փաստաթուղթն ընդամենը հստակեցնում է պետության պարտավորությունները, որ եթե կանայք, որոնք գնալու տեղ չունեն, ապա պետությունն ունենա ապաստարաններ, որպեսզի կանայք իրենց սեռային պատկանելության պատճառով չենթարկվեն ծեծի՝ դպրոցներից երեխաներին սովորեցնեն, որ կանայք հավասար են, տղամարդիկ որեւէ առավելություն չունեն եւ հակառակը, հետեւաբար որեւէ մեկը մյուսին բռնության ենթարկելու իրավունք չունի եւ այսպես շարունակ։ Այս կարգի բաներ ես կարդում Կոնվենցիայում ու աբսուրդ է, որ հանկարծ ասում են՝ մի մոռացեք, որ կին է գրված, եկեք էդ բառի տակ հասկանանք էն մարդկանց, որոնք իրենց կին են համարում։ Հո խելագարության կանխավարկածով չե՞նք առաջնորդվելու։ Եթե մեզ մոտ կին եւ տղամարդ փաստաթղթով ամրագրվում են, հետեւաբար տեսնել բաներ, որոնք չկան, աբսուրդ է․․․ եթե հանրությունը չուզի ճանապարհ բացել այլ բաների համար, հետեւաբար ոչ մի կոնվենցիա չի կարող»,- նկատեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ Ստամբուլյան կոնվենցիայում խոսքը պետության մարտավարության մասին է, եւ անհասկանալի է, թե որտեղ են «երրորդ սեռի» մասին տեսնում․

«Այդտեղ որեւէ տեղ ակնարկ անգամ չկա, որ մարդն իրավունք ունի իրեն սեռ ընտրել, ասում են՝ ճանապարհ է բացվում, ինչի՞ն է ճանապարհ բացվում, եթե դա գրված չէ։ Գրված է, ենթադրենք, եթե աղջիկը չի ուզում մեկի հետ ամուսնանալ, ծնողները չպիտի պարտադրեն, գրված է, որ եթե աղջիկը կարճ է հագել, չպիտի բռնության ենթարկվի, վա՞տ բան է գրված»։

Հանրային խորհրդի անդամի խոսքով՝ վիրավորական է, որ քեզ սկսում են մեղադրել, թե՝ ճիշտ է, այդ բառերը գրված չեն, բայց դրանք պետք է հասկանալ։ Նա նույնիսկ մի ծայրահեղ օրինակ բերեց՝ միտքն ավելի պատկերավոր բացատրելու համար․

«Որ գրված չի, ո՞նց եք հասկանում։ Եթե գրված չի, ներեցեք, որ չի կարելի կենդանիների հետ ինտիմ հարաբերություններ ունենալ, բայց ոչինչ, դուք հասկացեք, որ կարելի՞ է, այսինքն՝ այս տրամաբանությա՞մբ առաջնորդվենք»։

Նմանատիպ քննարկումները Սաֆարյանը ուղղակի անազնիվ քարոզչություն է համարում, կարծում է՝ այլ թեմա չկա իշխանությանը քննադատելու, դրա համար էլ Կոնվենցիայի վավերացումն ու դրա խնդրահարույց դրվագներն են առաջ բերում՝ առանց հստակ փաստարկելու՝ որոնք են դրանք․

«Ես այսօր էլ ասացի՝ մինչ այսօր Հայաստանում կանանց համար ապաստարաններ ստեղծել են ՀԿ-ները, դրամաշնորհներով ստեղծում են, ասում են՝ Սորոսը քանդում ա երկիրը, ուրեմն թող պետությունը ստեղծի։ Այսօր որեւէ մեկը չի ասել, որ Կոնվենցիայի այսինչ կետը հակասում է Սահմանադրությանը։ Եւ ես չեմ հասկանում, եթե Հանրային խորհրդում խորքային քննարկման չէր դրվելու հարցը, ինչո՞ւ բերվեց օրակարագ»։

Սաֆարյանը հստակեցրեց, որ այսօր Խորհրդի նիստում Ստամբուլյան կոնվենցին ա՛յս պահին չվավերացնելու քվեարկություն եղավ, եւ խորհուրդն, ըստ էության, վերջնական դիրքորոշում չունի․

«Դա նշանակում է, որ Հանրային խորհուրդն այս պահին վերջնական դիրքորոշում չունի, որովհետեւ օրակարգում դրված հարցի պատասխանը չտրվեց՝ կոնվենցիան հակասո՞ւմ է Սահմանադրությանը, թե՞ ոչ, հետեւաբար, քանի որ ՀԽ-ն դիրքորոշում չունի, կառավարությանը հորդորեցինք այս պահին չշտապել վավերացման հարցում»։

Նկատենք, որ որոշ լրատվամիջոցներ ՀԽ այսօրվա նիստի այս դրվագը ներկայացրել են վերանգրերով, թե իբրեւ Խորհուրդը դեմ քվեարկեց Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը։

Ի դեպ՝ Եվրոպայի խորհրդի անդամ 47 պետությունից կոնվենցիան վավերացրել են 34-ը, ստորագրել են՝ 11-ը, այդ թվում՝ Հայաստանը, իսկ ՌԴ-ն եւ Ադրբեջանը չեն ստորագրել այն, Բուլղարիան էլ կոնվենցիան հակասահմանադրական է ճանաչել։

Այս փաստաթուղթը վավերացրած կառավարությունները պետք է ձեռնարկեն համապարփակ միջոցներ՝ կանխելու կանանց նկատմամբ ու ընտանեկան բռնության բոլոր ձեւերը։ Սա նշանակում է՝ կանխարգելել բռնության առաջացումը, զոհերին տրամադրել օգնություն ու ապահովել, որ մեղավորները կանգնեն արդարադատության առաջ։ Այն պահանջում է կանանց եւ ընտանեկան բռնության տարբեր տեսակի գործողությունների քրեականացում, օրինակ ընտանեկան բռնություն, սեռական ոտնձգություն, հոգեբանական բռնություն։

Կոնվենցիայի ընդդիմախոսներն այն համարում են հակասահմանադրական՝ պնդելով, որ դրանում կան վիճահարույց սահմանումներ, օրինակ՝ կանանց եւ տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանում, գենդերային ինքնություն...

Խեղաթյուրող ընկալումներին վերջ դնելու համար Եվրոպայի խորհուրդը 2018 թ. հստակեցրեց, թե ինչ է իրենից ներկայացնում Ստամբուլի կոնվենցիան։ Տարածված հաղորդագրության մեջ նշված էր, որ կոնվենցիան ուղղված է ընդամենը կանանց ու աղջիկներին բռնությունից պաշտպանելուն ու ոչ այլ ինչ։ Այս հայտարարության մեջ ասված էր, որ փաստաթուղթն ընդհանրապես չի վերաբերում կանանց ու տղամարդկանց միջեւ սեռական տարբերությունների վերացմանը եւ որ կոնվենցիան երբեք չի ենթադրում, որ կանայք ու տղամարդիկ կան կամ պետք է լինեն «նույնը»։

Բայց այս կոնվենցիան պահանջում է գործողություններ՝ հակազդելու այն գաղափարին, որ կանայք զիջում են տղամարդկանց, քանի որ կարծրատիպերը, սովորություններն ու ավանդույթները դեռեւս առաջնային դեր են տալիս տղամարդուն, մասնավորապես, հանրային, քաղաքական կյանքում, կրթական համակարգում, աշխատանքում։

Ի դեպ, Հայաստանում այս Կոնվենցիան 2017 թ. դեկտեմբերի 28-ին Արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանի կողմից կառավարությունում զեկուցվեց ընդամենը 40 վայրկյանի ընթացքում, ապա 2018-ին շատ արագ կերպով ստորագրվեց, եւ դրանից հետո նախկին իշխանությունը, բնականաբար, վավերացնելու էր փաստաթուղթը, սակայն երկրում տեղի ունեցավ իշխանափոխություն, եւ, հետեւաբար, հետագա անելիքներն արդեն նոր կառավարության ուսերին են։

Ավելի վաղ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը մեր զրույցում հայտնել էր, որ թեպետ կոնվենցիան հիմա լայն քննարկումների առիթ է, այնուամենայնիվ, այն ներառված չէ ոչ կառավարության, ոչ էլ ԱԺ օրակարգում։

Տպել
4042 դիտում

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին