Հոկտեմբերին Թբիլիսիում կվերականգնվի թումանյանական մթնոլորտը. փոխքաղաքապետ Վիրաբյանի այցը Վրաստան

Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը հանդիպել է Թբիլիսիի քաղաքապետի տեղակալ Սոֆիո Խունտսարիայի հետ: 

Հանդիպման ընթացքում Տիգրան Վիրաբյանը քաղաքապետ Հայկ Մարությանի անունից ողջույններ է հղել քաղաքապետ Կախա Կալաձեին՝ հրավիրելով նրան մասնակցել սեպտեմբերի 29-ին կայանալիք Էրեբունի-Երևան տոնակատարությանը: Իր հերթին փոխքաղաքապետ Խունտսարիան փոխանցել է Թբիլիսիի քաղաքապետ Կալաձեի ողջույնները՝ Հայկ Մարությանին հրավիրելով հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում կայանալիք Թբիլիսիի օրվա տոնախմբությանը: 
Զրուցակիցները քննարկվել են երկու մայրաքաղաքների մշակութային կապերին վերաբերող մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ 2020-ին փոխադարձաբար Երևանում՝ Թբիլիսիի և Թբիլիսիում՝ Երևանի մշակույթի օրերի կազմակերպմանն առնչվող: Այս երկու միջոցառումները նախապատրաստելու համար առաջիկայում աշխատանքային խմբեր կստեղծվեն: 
Հանդիպմանը առանձնապես կարևորվել է զբոսաշրջության ոլորտում Երևանի և Թբիլիսիի համագործակցությունը: Մասնավորապես նշվել է, որ պետք է այնպես անել, որ Վրաստան ժամանած զբոսաշրջիկներին տեղեկատվություն տրամադրվի նաև Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունների մասին և հակառակը՝ Հայաստան ժամանողները տեղեկացվեն Վրաստանի համապատասխան ուղղությունների մասին: Առաջարկվել է նաև ստեղծել միասնական հարթակ, որտեղ կներկայացվեն երկու մայրաքաղաքները՝ որպես զբոսաշրջային ամբողջական ուղղություն:Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը և փոխքաղաքապետ Սոֆիո Խունտսարիան քննարկել են նաև Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված համատեղ միջոցառումների ընթացքը: Տիգրան Վիրաբյանն իր գործընկերոջը փոխանցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանի առաջարկն առ այն, որ Թբիլիսիի այն հասցեներում, որտեղ տարբեր տարիներին ապրել է բանաստեղծը, տեղադրվեն հուշատախտակներ՝ QR կոդերով, որոնք կներկայացեն տեղեկատվություն Թումանյանի մասին:

Քաղաքապետարանում կայացած հանդիպումից հետո Տիգրան Վիրաբյանը այցելել է Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոն: Հայաստանից դուրս հայկական միակ պետական թատրոնի շենքը ներկայումս հիմնանորոգվում է, իսկ բացումը նախատեսվում է 2021 թվականին: Տիգրան Վիրաբյանը հանդիպել է գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանի և թատրոնի ստեղծագործական անձնակազմի հետ, որոնց հետ քննարկվել է առաջիկայում հյուրախաղերով Հայաստանում հանդես գալու հեռանկարը: 
Այնուհետև տեղի է ունեցել այցելություն Թումանյանի տուն-գիտամշակութային կենտրոն, որտեղ քննարկվել է Թբիլիսիում Վերնատունը «Մեկ օր՝ Թումանյանի վերնատանը» նախագիծը: Համաձայն առաջ քաշված գաղափարի՝ հոկտեմբերի երկրորդ կեսին Հայաստանում, Վրաստանում և հայկական սփյուռքում ապրող մտավորականների մի խումբ մեկ օրով կհավաքվի Թբիլիսիում՝ նշանավոր Վերնատանը: Այսպիսով, Հովհաննես Թումանյանի հոբելյանի առթիվ մեծ բանաստեղծն իր հյուրընկալ հարկի տակ կրկին կհավաքի հայ մտավորականության սերուցքը:

Տպել
1562 դիտում

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտութուն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ