Դիվերսիան չստացվեց՝ չնայած լավ բեմականացված բախումներին ու վարձու քարոզչամիջոցների բարձրացրած հիստերիային

«Իջեւանյան կրքերն» ինչպես անսպասելիորեն բռնկվել էին, նույնքան անսպասելիորեն էլ գրեթե մարեցին։ Դիվերսիան չստացվեց։ Ընդ որում՝ չստացվեց երկու հիմնական պատճառներով։ Առաջին՝ չնայած լավ բեմականացված բախումներին ու վարձու քարոզչամիջոցների բարձրացրած ահավոր հիստերիային (իբր՝ ոստիկանները ջարդում են խաղաղ ցուցարարներին, թեեւ տուժածների մեծ մասը ոստիկաններ էին), հասարակական կարծիքն այնուամենայնիվ իշխանությունների կողմն էր ու դատապարտում էր անտառը լափողներին։ Եվ երկրորդ՝ իշխանությունները հայտարարեցին, որ իրենք չեն տրվելու շանտաժին, եւ իրավախախտների նկատմամբ ոչ մի զիջում չի լինելու։ Մինչդեռ կազմակերպիչների հիմնական նպատակը հենց դա էր՝ շոշափել իշխանությունների թույլ կողմերը, հույս ունենալ, թե նրանք տեղի կտան մի քանի հարյուր ցուցարարների առաջ ու նվաստացուցիչ բանակցություններ կսկսեն, ու արդեն հետագայում, օգտագործելով այդ «նախադեպը», նմանատիպ ցույցեր կազմակերպել ու ճանապարհներ փակել ցանկացած մարզում՝ ցանկացած առիթով։ Բայց իշխանություններն անդրդվելի մնացին, եւ թամաշան շարունակելն անիմաստ դարձավ։ Ճիշտ այնպես, ինչպես ժամանակին անիմաստ էր դարձել օպերայի հարակից մի քանի սրճարանների ապամոնտաժման դեմ առաջին օրերին սկսված իբր ինքնաբուխ ակցիաները շարունակելը։ Այս իշխանություններն առաջնորդվում են օրենքներով, եւ ոչ թե մի քանի հարյուր ցուցարարներին դուր գալու մղումներով, եւ վերջ։

Օրենքով առաջնորդվելն, իհարկե, միշտ չէ, որ դուր է գալիս մարդկանց։ Հատկապես՝ նրանց, ովքեր տարիներ շարունակ օրենք խախտելով հսկայական հարստություն են դիզել։ Բայց ի սկզբանե հասկանալի էր նաեւ, որ երկրում հեղափոխական փոփոխություններ իրականացնելու համար որոշ դեպքերում անհրաժեշտ է լինելու դիմել կոշտ քայլերի, եւ այդ հարցի շուրջ հասարակության մեջ լիակատար կոնսենսուս կա։ Առավել եւս, որ կոնկրետ Տավուշի մարզի ապօրինի անտառահատումների դեպքում կառավարությունն «անտեր չի թողնում» այդ ոլորտում «զբաղվածներին», փոխարենն աշխատատեղեր է առաջարկում, ներդրումային ծրագրեր է իրականացնում (համենայն դեպս բարենպաստ միջավայր է ստեղծում այդպիսի ծրագրերի իրականացման համար), եւ այլն։ Բայց տվյալ դեպքում շատ ավելի էական է մեկ այլ հանգամանք՝ իշխանություններն այս ամենն անում են ոչ թե հանուն իրենց անձնական շահի կամ քաղաքական վարկանիշի, այլ հանուն պետության։ Հասկանալի է, չէ՞, որ վարչապետ Փաշինյանի նպատակը «փայտի բիզնեսն իրենով անելը» չէ (ցանկության դեպքում դա հնարավոր կլիներ անել տասը րոպեում՝ առանց ցնցումների), եւ նա, մեծ հաշվով, անձնական որեւէ շահ չունի։

Իսկ գիտե՞ք, թե ինչ է տեղի ունենում, երբ բարձրաստիճան պաշտոնյաները նման հարցերում առաջնորդվում են անձնական բիզնես-շահերով։ Միայն մի օրինակ բերենք։ Որեւէ մեկը լրջորեն հետաքրքրվե՞լ է, թե ինչպես պատահեց, որ ընդամենը մեկ-երկու տարում Սեւանի սիգը վերացավ, ու իշխանությունները ոչինչ չձեռնարկեցին դա կանխելու համար։ Զարմանալի «զուգադիպությամբ»՝ դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ Արարատյան դաշտում ձկնաբուծարաններ հիմնեցին ու սկսեցին իշխան բուծել։ Բայց ո՞վ 1200 դրամով իշխան կառներ, եթե Սեւանի սիգը վաճառվում էր 100 դրամով։ Ադրբեջանն էլ իր հերթին էր շահագրգռված, որ Սեւանի սիգը վերանա (արցախյան պատերազմի տարիներին դա մեր պարենային անվտանգության կարեւորագույն բաղադրիչներից էր), եւ ահա Սադախլոյի շուկայում ադրբեջանցիները Սեւանի սիգը սկսեցին գնել 500 դրամով՝ անսահմանափակ քանակությամբ։ Հսկայական բեռնատարներով ձուկը տանում էին Սադախլո, իշխանություններն էլ չէին կանխում։ Եվ իսկապես՝ մեկ-երկու տարի անց սիգը վերացավ, արհեստական իշխանի վաճառքի ծավալները տասնապատկվեցին, գինը երկու անգամ բարձրացավ, ու ձկնաբուծարանների տերերը (հիմնականում՝ բարձրաստիճան պաշտոնյաներն ու օլիգարխները) գերշահույթներ ստացան։ Ահա այդպես է պետական շահը ստորադասվում անձնական շահերին:

Իսկ հիմա այդ մարդիկ (գուցե հենց Սադախլոյի շուկայի վրացի միջնորդներից ստացած գումարներով) պայքարում են նոր իշխանությունների դեմ, որովհետեւ նրանք որոշել են ապօրինի անտառահատումներ թույլ չտալ։ Ու սա կոչվում է քաղաքական պայքար։

Տպել
4285 դիտում

Գորիս-Կապան հատվածի 8-14-րդ կմ-երը բեռնատարների համար դեռ փակ են լինելու

Անասնաշուկայում ուսումնասիրություններ են կատարվել, բրուցելոզ չի հայտնաբերվել

Փրկարարները լողավազանից դուրս են բերել շներին

Հայկական ավանդական ընտանիքի իմ պատկերացումը սա է, երբ ամուսինները թեւ ու թիկունք են իրար. Աննա Հակոբյան

Նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևանի մասնաճյուղ

Ձերբակալվածի անձնական խուզարկությամբ թմրամիջոց է հայտնաբերվել եւ դանակ (տեսանյութ)

Պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալը. ՀՔԾ

Շավարշ Գրիգորյանը նշանակվել է «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի տնօրենի պաշտոնակատար

ԱՄԷ արհեստական բանականության նախարարն ընդունել է Հայաստան այցելելու՝ Հակոբ Արշակյանի հրավերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հենրի Էլիբեկյանի մահվան կապակցությամբ

Գյումրիում ծեծի են ենթարկել թոշակառու կնոջն ու բնակարանից հափշտակել ոսկյա մատանիներ և գումար

2019-ի 9 ամիսների ընթացքում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 6,7%-ով

Վերջին սրացումները նաեւ երկկողմանի իրականացվող ինժեներական աշխատանքների հետ են կապված. Բալայան

Կարճաժամկետ շահն ու խնդիրների այսօրեական լուծումները մեզ՝ որպես հասարակություն, զարգացման չեն տանելու. Ղուլյան

Ստեփանավանում քարաթափման հետեւանքով մոտ 4 խմ քար է լցվել ճանապարհի երթեւեկելի հատված

«Փողոցային» երաժշտությունը հասավ Վանաձոր. 22-ամյա տղան նվագում ու երգում է քաղաքի փողոցներում

Արարատ Միրզոյանն ընդունել է «Ավրորա» ամենամյա մրցանակի դափնեկիր Միրզա Դինայիին

ԱԱԾ-ին դեռ չի հաջողվել կապ հաստատել Հրայր Թովմասյանի հետ

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Վարչապետն ընդունել է Հայաստանում Չեխիայի նորանշանակ դեսպանին