Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը դեռ որեւէ հրավիրյալ չի ունեցել․ Քրիստինե Պողոսյան

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովը դեռ որեւէ մեկին չի հրավիրել նիստերին։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը՝ անդրադառնալով մամուլում տարածվող այն տեղեկություններին, ըստ որոնց՝ քննիչ հանձնաժողովը երեկ նիստ է գումարել եւ հրավիրվել է առաջին պաշտոնատար անձը, որի անունը գաղտնի է պահվում։

Պողոսյանը մեր զրույցում ասաց, որ հանձնաժողովը նիստ է անցկացրել մի քանի օր առաջ, որի ժամանակ միայն փաստաթղթերի ուսումնասիրություն են արել․

«Մենք աշխատում ենք ընթացակարգով։ Հրավիրյալների ցուցակն արդեն ունենք, փաստաթղթերի ուսումնասիրության փուլում ենք եւ դեռ որեւէ մեկին չենք հրավիրել մեր հարցերին պատասխանելու»,-ասաց մեր զրուցակիցը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովը սկսում է ակտիվ աշխատանքային փուլը․ արդեն որոշել ու հաստատել են ներկա ու նախկին պաշտոնյաների բավականին մեծ անվանացանկ, որոնց անհրաժեշտ փաստատթղթերի ուսումնասիրման ընթացքում հրավիրելու են հանձնաժողովի նիստերին։

Հանձնաժողովն իր աշխատանքները սկսել է մեկ ամիս առաջ։ Այն ստեղծվել է վեց ամիս ժամկետով։ Անհրաժեշտության դեպքում հնարավոր է ավելացնել եւս վեց ամիս։ Նիստերը լինելու են դռնփակ, քանի որ պատգամավորներն աշխատելու են պետական գաղտնիք պարունակող նյութերի հետ։ Նիստերն էլ անցկացվելու են հատուկ աշխատասենյակում, որտեղ արվել են անվտանգությանն առնչվող բոլոր միջոցառումները, որպեսզի հնարավոր բոլոր արտահոսքերը կանխվեն։

Ուսումնասիրության առարկան ձեւակերպել են որոշակի հարցերի մեջ, օրինակ, թե 2016 թվականի ախրիլյան գործողությունների արդյունքում մարդկային ռեսուրսների, տեխնիկայի, սպառազինության կորուստները համաչա՞փ են եղել, թե՞ ոչ, հնարավո՞ր էր արդյոք մաքսիմալ նվազեցնել տարածքների ու զինծառայողների կորուստը, որո՞նք են տարածքների ու զինծառայողների կորուստների հիմնական պատճառները, ո՞ր ստորաբաժանման ղեկավարներն են հիմնական թերացողներն ու մեղավորները, ինչպե՞ս շտկել իրավիճակը զինված ուժերում եւ այլն։

Տպել
1735 դիտում

Գյումրու Վարդանանց հրապարակի եղեւնիները կհանվեն

Կոմպոզիտորների՝ Դիլիջանի ստեղծագործական տունը կարճ ժամանակում պետք է դարձնենք ծաղկուն ու խնամված վայր. Աննա Հակոբյան

Հրաժարվեք Հայաստանում օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրել. «ԳեոՊրոՄայնինգ»-ը՝ ԶԼՄ-ներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացել է խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ

«Սիթի օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք»-ը անհրաժեշտության դեպքում կաջակցի 21-ամյա Արամի բուժմանը

Կեղծված են և՛ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը. Հրաչյա Հակոբյանը մեկնաբանել է ռուսական կայքի հոդվածը

Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո զբոսաշրջիկների թիվը Գյումրիում կրկնապատկվել է. Սամվել Բալասանյան

Գերմանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Scorpions-ի «Փոփոխությունների քամի» երգի հնչյունների ներքո

Գտնվում ենք այն քոթեջում, որտեղ ապրել և ստեղծագործել է Առնո Բաբաջանյանը, մթնոլորտը հիասքանչ է. Աննա Հակոբյան

Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ազատ է արձակվել

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

Երևանի թիվ 17 հիմնական դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ

Ձերբակալվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը

Արցախում 2 տարեկան երեխան թունավորվել է մոր տված սխալ դեղահաբից

Քննարկվել է «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման հարցը

«Պոբեդա»-ն այսօր կվերականգնի Գյումրիում ձմեռային չվացուցակով թռիչքների ավիատոմսերի վաճառքը

Սոնա Աղեկյանը քաղաքապետարան է ներկայացել կոյաջրերի տարայով. նրան բերման են ենթարկել

Հայաստանում անշարժ գույքի գործարքները աճել են, եւ աճը մարզերի ու ոչ Երեւանի հաշվին է. Նիկոլ Փաշինյան

Մալաթիայի շուկայի տարածքում հրդեհը բռնկվել է արագ սննդի կետում. մանրամասներ

Ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է. Արսեն Թորոսյան