Պետությունը պետք է վճարի 1,6 մլն եվրո. ՄԻԵԴ-ը հրապարակել է սեփականության իրավունքի խախտման գործով Հայաստանի դեմ վճիռը

25/07/2019 schedule13:24

Այսօր՝ 25.07.2019թ.-ին, ՄԻԵԴ-ը հրապարակել է Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի գործով Դիմող պրն. Յ. Վարդանյանի գույքային իրավունքների խախտմամբ նրան պատճառված վնասի փոխհատուցման մասին վճիռը, որի համաձայն Հայաստանի Հանրապետությունը պրն. Յ. Վարդանյանին եռամսյա ժամկետում պարտավոր է վճարել 1.600.000 (մեկ միլիոն վեց հարյուր հազար) եվրո գումար: Սա ավելին է, քան մինչ այսօր ՄԻԵԴ կողմից Հայաստանի դեմ կայացրած բոլոր վճիռներով փոխհատուցումների հանրագումարը։ Այս մասին ասված է փաստաբան Սերգեյ Գրիգորյանի գրառման մեջ: 

«Հիշեցնեմ, որ այս գործն այն մասին է, որ Երևանի կենտրոնում թանկարժեք գույքը անգամաներ պակաս արժեքով սեփականատերերից խլելու և այն օրվա իշխանության հետ սերտաճած խմբավորումներին՝ «պետական կարիքների» հիմնավորմամբ փոխանցելու վերաբերյալ ծրագրի շրջանակներում պրն. Յ. Վարդանյանին, հարյուրավոր այլ ընտանիքների հետ մեկտեղ, զրկել էին Բուզանդի 13 հասցեում գտնվող սեփականության իրավունքով պատկանող տան և հողամասի նկատմամբ սեփականության իրավունքից:

Տան արժեքի մի չնչին մաս փոխհատուցվել էր, իսկ հողամասի դիմաց փոխհատուցում չէր տրվել այն պատճառաբությամբ, որ այդ հողամասն իր սեփականությունը չէր: Հետագայում, երբ կառուցապատող ընկերության սեփականատերը ԱՄՆ-ում ՀԵՏՔ-ին մանրամասնել էր, թե ինչպես էր իր ընկերությունը հասել նրան, որ պրն. Վարդանյանին սեփականազրկելու այս՝ անհամեմատ ավելի էժան տարբերակն էր ընտրվել, նա նաև մարմանասն տեղեկություններ էր հաղորեդել այն մասին, թե որ դատավորին, որքան և ինչ պայմանավորվածությունների դիմաց որքան է վճարվել այս «ծրագիրը» կատարելու համար (հրապարակումները՝ ներքևում):

Այս գործում իր ուղիղ դերակատարությունն էր ունեցել նաև Հայաստանի վճռաբեկ դատարանի նախագահը, որի վարքի մասով ՄԻԵԴ-ը միաձայն եզրահանգել էր, որ իր վարքն անհամատեղելի է եղել անկողմնակալ դատարանի վարքի ՄԻԵԿ 6-րդ հոդվածով նախատեսված պահանջի հետ: Նրա դերակատարության մասին հիշատակումներ կատարել է նաև կառուցապատող ընկերության համասեփականատերը, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասով:

Փաստորեն, «պետական կարիքների» անվան տակ սեփականատիրոջն ապօրինաբար սեփականազրկել են՝ իր գույքի արժեքը չվճարելու համար և հիմա՝ 12 տարի անց կառուցապատող ընկերության և դրա հետ սերտաճած պետական պաշտոնատար անձանց և դատավորիների հանցավոր համագործակցության հետևանքների համար պետական բյուջեն վճարելու է շուրջ 1 միլիոն ԱՄՆ դոլարի չափ գումար, որը դեռ միայն մի մասն է պրն. Յ. Վարդանյանի կրած վնասի:

Հուսով եմ, որ իրավապահ մարմինները մանրամասնորեն քննության առարկա կդարձենն այս գործով բոլոր կոռուպցիոն դրսևորումները և իրավական գնահատական կտան տեղի ունեցածին:

Այս գործի մանրամասների մասին տարբեր ժամանակներում կատարված հրապարակումները կտեղադրեմ այս հրապարակման տակ: Այս գործը 2007թ.-ից ՄԻԵԴ-ում ներկայացրել է փաստաբան Վ. Գրիգորյանը մինչև իր ՍԴ դատավոր ընտրվելը:

ՀԳ. Այս գործով իրողության վերհանումը, պատմության մեջ դրա արձանագրվելը և Հայաստանի իրավունքի համար դրա ազդեցությունը հնարավոր է դարձել պրն. Յ. Վարդանյանի քաղաքացիական համարձակության և Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար օրինակելի իր իրավագիտակցության և պահանջատիրության շնորհիվ:

Այս գործով, դեռևս 12-13 տարի առաջ նրան ամենաուղիղ տեքստերով պետության բարձրագույն իշխանության (թե գործադիր, թե դատական) կողմից մշտապես փոխանցվել է, որ իր համառությունն ու պահանջատիրությունը անպտուղ են լինելու, ի վերջո կարող են իր համար ծանր հետևանքներ էլ ստեղծել: Չնայած դրան, պրն. Յ. Վարդանյանը ոչ մի վայրկյան չի դադարեցրել իր իրավունքների համար պայքարը և այսօրվա վճիռն ընդամենը մասնակի հատուցմն է այս գործով անցած իր շուրջ 25 ամյա պայքարի: Առհասարակ, սա արդեն 17 տարվա իրավական վեճ է Հայաստանում», - ասված է նրա գրառման մեջ:

Տպել
2188 դիտում

Հայաստանում եղանակը կցրտի մինչև 8 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ

Հրդեհ Վարդենիս քաղաքում. այրվել է տան փայտյա տանիքը

«Ավրորա» ֆորումի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդ. Իրականացվել է «Հիշատակի ծառատունկ»

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրենի հետ

Հայկ Մարությանն ընդունել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Այսօր կանցկացվի Խնձորի առաջին փառատոնը

Մեր սիրած կիրակին. Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ պիկնիկ է անում (տեսանյութ)

Արտաշատում հարազատների գերեզմանի մոտից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 35-ամյա տղամարդ

Մեր սիրած կիրակին. Աննա Հակոբյանը լուսանկար է հրապարակել

«Ավրորա»-ն դարձել է մեր՝ «Խաղաղության համար շնորհվող Նոբելյան Մրցանակը». Նիկոլ Փաշինյան

Հայկ Մարությանն ու Էրմիտաժի գլխավոր տնօրենն այցելել են Կարմիր բլուր հնավայր

Երևանի բոլոր վարչական շրջաններում գիշերը տոնական միաժամանակյա հրավառություն է եղել

Հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աղձք գյուղի մշակույթի նախկին տանը

Տեղեկությունները, թե «Գյումրու տուն-ինտերնատ»ի տարեց խնամյալները դուրս են հանվելու, կեղտոտ մանիպուլյացիա են. նախարար

Սյունիքի մարզում ՈւԱԶ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Լիբանանում ՀՀ դեսպանությունը հորդորում է Բեյրութ այցելած ՀՀ քաղաքացիներին հեռու մնալ մարդաշատ վայրերից

Բանջարաբոստանային կրքեր. նախընտրական կմախքներ ՀՀԿ-ից

Երևանի տոնին նվիրված հրավառությունից հետո հրդեհ է բռնկվել Մատենադարանի հետնամասում. այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ

Ձայներ առնեմ ցորենով. իրավախախտ «բարեգործները»

Բենդերը, բայց ոչ՝ օստապ. ո՞ւր են կորել դպրոցի փողերը