«Այս ասֆալտին տնակը չի սազում, պետք է հանել». աշխատանքային այցով Գյումրիում էր Սուրեն Պապիկյանը

Շիրակի մարզում ընթացքի մեջ է Հայրենյաց-Հայկասար-Տուֆաշեն ճանապարհահատվածի հիմնանորոգումը: Շինարարությունն իրականացվում է Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհներ» ծրագրով: Մոտ 9 կմ երկարություն ունեցող միջհամայնքային ճանապարհի հիմնանորոգման համար հատկացվել է 1 միլիարդ 200 միլիոն դրամ:

Ընթացող աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով Շիրակի մարզ այցելած Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ մեծ ուշադրությամբ եւ պատասխանատվությամբ են հետեւում աշխատանքին: Որակի կամ ժամկետի շեղում չի լինելու: Շինարարները հստակ տեղեկացված են՝ աչք փակել այլեւս չկա, բոլոր թերացողները կպատժվեն ըստ արժանվույն:

«Աչք փակելը ենթադրում է, որ դրա տակ կա որոշակի կոռուպցիոն ռիսկ, մենք աչք չենք փակելու, եւ հետեւողական ենք լինելու: Ես ամենամսյա ռեժիմով հանդիպելու եմ բոլոր շինարարների հետ, գործընկերային, բարի դրացիական միջավայր ենք ուզում ստեղծել, որ մարդիկ պարտաճանաչ աշխատեն, մենք էլ պարտաճանաչ վճարենք, որ բոլորը գոհ լինեն՝ ե՛ւ քաղաքացիները, ե՛ւ շինարարը, եւ մենք: Մենք շահագրգռված ենք, որ հայաստանյան ընկերությունները լինեն շատ ուժեղ՝ իրենց կարողություններով, ունակություններով, որ մենք կարիք չունենանք որեւէ տեղից շինարար հրավիրելու: Մենք պատրաստ ենք այդ հարցում բոլորին աջակցելու: Աջակցության ամենակարեւոր երաշխիքն այն է, որ կառավարությունն այս պահին արդեն մյուս տարվա համար մեծ միջոցներ է  հատկացնում ճանապարհաշինության համար, ինչը հնարավորություն է տալիս, որ պարտաճանաչ ընկերությունը կարողանա իր կարողությունները մեծացնի, ուժեղանա, հարստանա եւ մեզ որակով ճանապարհներ ապահովի: Դրան զուգահեռ մենք պահանջում ենք որակ եւ պահանջում ենք, որ դա լինի ժամկետի մեջ»:

Պատժի ձեւեր նախարարությունն ունի՝ սեւ ցուցակ, կատարված անորակ աշխատանքի դիմաց չվճարում: Ձեւից բացի, նախարարությունը պատժելու փորձն էլ ունի:

«Նախորդ տարվանից կատարողականներ կան, որոնք մենք չենք ընդունել. եթե որեւէ շինարար կա, որ մտածում է, թե կարող է պետբյուջեի գումարները փոշիացնել, մենք պետք է նրանց խնդրենք, որ այլեւս նման մոլորություններ չունենան, այդ երազնաքները հօդս են ցնդելու, որովհետեւ դա տանելու է նման ընկերության սնանկացմանը, քանի որ չենք վճարելու իրենց»,-ասաց նախարարը:

Նախարարը գյուղից հետո Գյումրիում էր: Ընթացող փողոցաշինական աշխատանքներին ծանոթացավ Տիգրան Մեծ փողոցում, որտեղ ասֆալտապատում է իրականացվում: Հիշեցնենք, սա այն փողոցն էր, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 5-ի այցի ժամանակ նկատողություն արեց շինարարին սխալ աշխատանքի եւ հետիոտների ու վարորդների համար ստեղծած խնդիրների հետ կապված: «Եթե  շինարարություն ենք սկսում, կապ չունի՝ ինչ շինարարություն է, պետք է մտածենք միջավայրի մասին: Հիմա, ասենք էդ շինարարությունը մի տարի տեւեց, մենք գյումրեցիներին ասում ենք՝ գնացեք Գյումրիից, մի տարուց հետո կգա՞ք: Էդ մի տարվա ընթացքում պարտավոր եք իր միջավայրն ապահովեք: Հիմա մեր բոլոր շինհրապարակների 90 տոկոսն աղբանոց է: Բայց մենք նորմեր ունենք, չէ՞: Բերեք գնանք Եվրոպա, ցանկացած տեղ: Տեսնենք նման վիճակ որտե՞ղ կա, որ մայթը քանդեն, քաղաքացին քայլելու տեղ չունենա»,-զայրացել էր վարչապետը: Այդ այցից մի քանի օր անց հետիոտների անցումների համար որոշակի հարմարություններ ստեղծվեցին: Այսօր արդեն խնդիր չկա, գործն ասֆալտապատմանն է հասել:

Այս փողոցում միակ խնդիրը փողոցին կից գտնվող տնակի հետ էր կապված: «Այս ասֆալտին տնակը չի սազում, հանեք»,-ասաց նախարարը: Սամվել Բալասանյանն էլ տեղեկացրեց, որ անօթեւան ընտանիք է այդտեղ բնակվում: Որոշվեց խնդիրը քննարկել, արագ գտնել լուծումը: Ընդհանուր առմամբ Գյումրիում հիմնանորոգվող 3 փողոցից 70 տաղավար է հանվել: Գործընթացն ըստ քաղաքապետի, շարունակական է:  Սուրեն Պապիկյանը եղավ նաեւ Գարեգին Նժդեհ եւ Շառլ Ազնավուրի հրապարակներում, որոնցում եւս լայնածավալ աշխատանքներ են ընթանում: Ժամկետների ավարտները Գյումրիում ձգձգվում են՝ լրագրողների դիտարկմանը, նախարարն ասաց՝ օբյեկտիվ պատճառներ կան, եւ դրանք հաշվի են առնվում: «Եթե կա օբյեկտիվ պատճառ, մենք էլ կհասկանանք, հիմա էս մարդիկ հո մեր թշնամին չե՞ն: Բայց, եթե գործ կա անելու, եւ կանգնած իրար երեսի են նայում, դա է անընդունելի: Իսկ Գյումրիում իրոք կան օբյեկտիվ խնդիրներ, որոնց պատճառն անկախ նրանից՝ շինարարը դա ուզում է անել ժամկետի մեջ, կամ ավելի արագ, ֆիզիկապես չի կարող: Առաջանում են հարցեր, որը նախագծողը չէր կարող նախապես իմանալ: Հազար ու մի խնդիր է եղել, շատ դեպքերում մենք չուենինք այն պատկերը, որը կա գետնի տակ, ասֆալտից ներքեւ: Բնականաբար, այդ հարցերն օբյեկտիվորեն գնահատվում են եւ հնարավորություն է տրվում շինարարին, որ աշխատանքն ավարտին հասցնի որակով»,- ասաց Սուրեն Պապիկյանը:Տեղում փաստվեց՝ ֆինանսական խնդիրներ չկան, կատարողականները ներկայացնելուց հետո, եթե եզրակացությունը դրական է, վճարվում են: Նպատակ կա մինչեւ օգոստոսի 25-ն ավարտել փողոցաշինությունը:

Նախարար Պապիկյանն այնուհետեւ եղավ Ռուսթավելի եւ Շիրազի փողոցներում: Կանգառը երկար չէր: Պատմական միջուկից մեկնեց Երեւան:

Տպել
5834 դիտում

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին