ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ռոբերտ Մորգենթաուի մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռոբերտ Մորգենթաուի մահվան կապակցությամբ։ Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

«Սիրելի Մորգենթաու ընտանիք,

Խոր ցավով տեղեկացա հայ ժողովրդի մեծ բարեկամ, դեսպան Հենրի Մորգենթաուի արժանավոր թոռան` Ռոբերտ Մորգենթաուի մահվան մասին:

Որպես մեծ հայրենասեր, պատերազմի վետերան, իրավունքի ոլորտի առաջատար մասնագետ ու մարդու իրավունքների պաշտպան` պարոն Մորգենթաուն  մշտապես վայելել է բոլորի սերն ու հարգանքը: Իր աշխատասիրությամբ, հարազատ քաղաքին՝ Նյու Յորքին, ծառայելու ու մարդկանց օգնելու աննկուն պատրաստակամությամբ, ամենաբարդ իրավական խնդիրներին լավագույն լուծումներ տալու իր կարողությամբ նա վառ օրինակ է հանդիսացել իրավաբանների մի քանի սերունդների համար:

Ճակատագրի բերումով Մորգենթաուների ընտանիքը մեկ դարից ավելի կապված է մեր ժողովրդի հետ: Մենք երախտապարտ ենք ձեր ընտանիքին Հայոց ցեղասպանության տարիներին մեր ժողովրդին աջակցելու, ցեղասպանությունը վերապրածներին փրկության ձեռք մեկնելու, այդ ոճրագործության մասին միջազգային իրազեկում ապահովելու ու ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերի համար: Դեսպան Հենրի Մորգենթաուի անունը ոսկե տառերով է գրված հայ ժողովրդի պատմության էջերում, առանց ում այդ մութ շրջանի բազում դրվագներ թերևս անհայտ մնային մարդկությանը: Որպես իր պապի և հոր արժանի զավակ ու հետևորդ` պարոն Ռոբերտ Մորգենթաուն նրանց գործի շարունակողն էր ու հպարտ էր հայ ժողովրդի հետ իր ընտանիքի ունեցած սերտ կապերով: 

Այս ծանր պահին խորին ցավակցություն եմ հայտնում ձեր ողջ ընտանիքին, հարազատներին ու ընկերներին: Պարոն Մորգենթաուի լուսավոր հիշատակը մշտապես վառ կմնա հայ ժողովրդի սրտում»,- ասված է ցավակցական հեռագրում: 

Տպել
444 դիտում

Քուչակ գյուղում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սյանը

Երևանում և 7 մարզերի որոշ հատվածներում լույս չի լինի մոտ 6 ժամ

Ռուսաստանն այսօր էլ դեմ է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը․ Գախարիա

Տեղի են ունեցել նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություններ. ՊՆ

Բռնակոթի 53-ամյա բնակչի տնից 2 կիլոգրամ 200 գրամից ավելի քաշով կանեփ եւ մարիխուանա է հայտնաբերվել

Պայմանագրեր, համաձայնություններ, առեւտուր, ղարաբաղյան հակամարտություն. Էրդողանն Ադրբեջանում է

Երեխայի վթարի գործով փորձաքննությունն ապացուցեց իմ անմեղությունը. Դավիթ Սանասարյան

205 մլն 560 հազար դրամ. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքն ավարտվեց

Այսօր Անդրանիկ Զորավարի 155-ամյակն է

Լարսը փակ է. ռուսական կողմում կա կուտակված 483 բեռնատար

Ապօրինություն Վայոց ձորի մարզում․ ոստիկանները կոռուպցիոն բնույթի հանցագործություն են բացահայտել (տեսանյութ)

Շիրակի մարզետարանը «Մի բան անենք» նախաձեռնության շրջանակներում այս ձմեռ մոտ 450 ընտանիքի ապահովել է վառելափայտով

Իրանի առողջապահության փոխնախարարը վարակվել է կորոնավիրուսով

Եղվարդի խճուղում բախվել են «Lexus GX460» եւ «Mitsubishi Grand» մակնիշների ավտոմեքենաները

Մասիս քաղաքում տեսախցիկներ են տեղադրվել

«Այո» քարոզչական կողմի տարբերանշանի մրցույթում հաղթեց «Garun Agency» կազմակերպությունը. մրցանակը՝ 3 մլն դրամ է

14 հորթ, 34 գառ, 30 գոճի. անասնապահության համար աջակցություն ստացած տնտեսություններում կենդանիների քանակի աճ կա

Այս քաղաքական թիմը կկտրի սեփական ձեռքերը, բայց մի քվեաթերթիկի ընտրակեղծիք թույլ չի տա. վարչապետ

5-րդ զորամիավորման զորամասի պահպանության գոտու մարտական հենակետերում անակնկալ ստուգումներ են անցկացվել

ԱԻՆ փ/ծ խորհրդակցության ժամանակ հանձնարարվել է հետևել Տավուշի մարզի ՔՊ հենակետի հրշեջ փրկարարների ուսուցանմանը