Մխիթարյանը մասնակցեց «Ռեալի» դեմ խաղին. «Արսենալը» պարտվեց (տեսանյութ)

Լոնդոնի «Արսենալը» Չեմպիոնների միջազգային գավաթ ընկերական մրցաշարում պարտվել է Մադրիդի «Ռեալին»: Այսօր՝ հուլիսի 24-ին, ԱՄՆ-ում կայացած խաղում զիջել է հետխաղյա 11-մետրանոցներով: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝2:2:

Հաշիվը «զինագործների» կազմում 10-րդ րոպեին 11-մետրանոցից բացել է Ալեքսանդր Լակազետը: 24-րդ րոպեին Պիեռ Էմերիկ Օբամեյանգը կրկնապատկել է իր թիմի առավելությունը: 56-րդ րոպեին «Ռեալի» կազմում առաջին պատասխան գնդակը խփել է Գարեթ Բեյլը, որը խաղաժամանակ է ստացել՝ անկախ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ ունեցած լարված հարաբերություններից: 59-րդ րոպեին «արքայական ակումբից» հաշիվը հավասարեցրել է Մարկո Ասենսիոն:

Հիմնական ժամանակն այդպես էլ ավարտվել է, ու մրցաշարի կանոնների համաձայն՝ թիմերն անցել են 11-մետրանոց հարվածաշարի: Ավելի դիպուկ են եղել մադրիդցիները: Հաղթել են 3:2:

Խաղի 9-րդ րոպեից Նաչոյի կարմիր քարտի պատճառով 10 հոգով է եղել «Ռեալը»: 40-րդ րոպեից էլ կարմիր քարտ է ստացել ու «Արսենալին» 10 հոգով թողել Սոկրատիսը: «Արսենալի» մեկնարկային կազմում է եղել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Կիսապաշտպանը փոխարինվել է 75-րդ րոպեին:

Անկախ հաղթանակից՝ ընկերական հանդիպումն անցանկալի անակնկալ է մատուցել «Ռեալին»: Լուրջ վնասվածք է ստացել առանցքային խաղացողներից մեկը՝ Մարկո Ասենսիոն: Ըստ իսպանական լրատվամիջոցների՝ ծնկի խաչաձեւ կապանների վնասվածք է, եւ ֆուտբոլիստը ստիպված կլինի բաց թողնել ողջ մրցաշրջանը:

Այս խաղով «Արսենալն» ավարտեց ելույթները Չեմպիոնների միջազգային գավաթում: Դրա շրջան ակներում հաղթել էր «Բավարիային» ու «Ֆիորենտինային»:

Տպել
873 դիտում

Գյումրու Վարդանանց հրապարակի եղեւնիները կհանվեն

Կոմպոզիտորների՝ Դիլիջանի ստեղծագործական տունը կարճ ժամանակում պետք է դարձնենք ծաղկուն ու խնամված վայր. Աննա Հակոբյան

Հրաժարվեք Հայաստանում օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրել. «ԳեոՊրոՄայնինգ»-ը՝ ԶԼՄ-ներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացել է խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ

«Սիթի օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք»-ը անհրաժեշտության դեպքում կաջակցի 21-ամյա Արամի բուժմանը

Կեղծված են և՛ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը. Հրաչյա Հակոբյանը մեկնաբանել է ռուսական կայքի հոդվածը

Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո զբոսաշրջիկների թիվը Գյումրիում կրկնապատկվել է. Սամվել Բալասանյան

Գերմանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Scorpions-ի «Փոփոխությունների քամի» երգի հնչյունների ներքո

Գտնվում ենք այն քոթեջում, որտեղ ապրել և ստեղծագործել է Առնո Բաբաջանյանը, մթնոլորտը հիասքանչ է. Աննա Հակոբյան

Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ազատ է արձակվել

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

Երևանի թիվ 17 հիմնական դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ

Ձերբակալվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը

Արցախում 2 տարեկան երեխան թունավորվել է մոր տված սխալ դեղահաբից

Քննարկվել է «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման հարցը

«Պոբեդա»-ն այսօր կվերականգնի Գյումրիում ձմեռային չվացուցակով թռիչքների ավիատոմսերի վաճառքը

Սոնա Աղեկյանը քաղաքապետարան է ներկայացել կոյաջրերի տարայով. նրան բերման են ենթարկել

Հայաստանում անշարժ գույքի գործարքները աճել են, եւ աճը մարզերի ու ոչ Երեւանի հաշվին է. Նիկոլ Փաշինյան

Մալաթիայի շուկայի տարածքում հրդեհը բռնկվել է արագ սննդի կետում. մանրամասներ

Ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է. Արսեն Թորոսյան