Հուլիսի 21-ին Գանձայում կայացել է Տերյանական պոեզիայի հերթական տոնը

23/07/2019 schedule22:36

Հուլիսի 21-ին Գանձայում կայացել է Տերյանական պոեզիայի հերթական տոնը:

Տոնը հիմնադրվել է 1967 թվականին: 1981 թվականին Վրաստանի կոմկուսի կենտկոմի որոշմամբ պոեզիայի տերյանական օրը պաշտոնականացվել և ներառվել է հանրապետական նշանակության տոների ցանկում:

Հանդիսությունը սովորաբար անցկացվում է հուլիսի նախավերջին կիրակի օրը, քանի որ 1905 թվականին այդ օրը Գանձայում է եղել Ավետիք Իսահակյանը և դեռևս Մոսկվայի Լազարյան ճեմարանի ուսանող Վահան Տեր-Գրիգորյանի (Տերյան) հետ մասնակցել է Վարդավառի տոնախմբությանը: Տոնակատարությունը մշտապես  կազմակերպում է Վրաստանի Նինոծմինդայի շրջանի ղեկավարությունը, իսկ հայաստանյան պատվիրակության մասնակցության կազմակերպիչը «Ջավախք» հայրենակցական-բարեգործական հասարակական կազմակերպությունն է՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Տերյանական պոեզիայի տոնին տարբեր տարիներին մասնակցել են Հայաստանի և Վրաստանի բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ և հայտնի մշակույթի գործիչներ, որով տոնը վերածվել է հայ և վրաց ժողովուրդների միջև բարեկամության իսկական տոնահանդեսի:

Տոնի մասնակիցները նախ այցելում են Վահան Տերյանի տուն-թանգարան, ապա պոետի հոր՝ Տեր-Սուքիասի ձեռքով 1852 թվականին կառուցված Սուրբ Կարապետ եկեղեցին, որի բակում է հանգչում Վահան Տերյանի միակ դուստր Նվարդ Տերյանի աճյունը: Տոնակատարության գագաթնակետը դաշտահանդեսն է, որտեղ հնչում են տերյանական բանաստեղծություններն ու սրտառուչ խոսքեր նրա մասին: Հնչող երգ ու երաժշտությունը ամբողջացնում է տոնական տրամադրությունը:

Պոեզիայի տոնը հիրավի համաժողովրդական տոնախմբություն է Ջավախքում: Այդ օրը տոնին մասնակցելու սուրբ պարտավորություն է զգում յուրաքանչյուր ջավախքահայ, անգամ նրանք, ովքեր ապրում են հեռվում:

Տարբեր տարիներին պոեզիայի տերյանական օրերին իրենց մասնակցությունն են բերել ճանաչված բանաստեղծներ Սիլվա Կապուտիկյանն ու Իոսեբ Նոնեշվիլին, Հրաչյա Հովհաննիսյանն ու Կառլո Կալաձեն, Վահագն Դավթյանն ու Մորիս Փոցխիշվիլին, հայտնի գրողներ Մկրտիչ Սարգսյանը, Հրանտ Մաթևոսյանը, Շալվա Նիշնիանիձեն, Գեորգի Ցիցիշվիլին և շատ ուրիշներ: Տերյանական տոնակատարություններն իրենց բարձր կատարողական վարպետությամբ փայլեցրել են Օֆելյա Համբարձումյանը, Ռուբեն Մաթևոսյանը, Հովհաննես Բադալյանը և այլ երևելի երգիչներ:          

Տպել
3115 դիտում

Գյումրու Վարդանանց հրապարակի եղեւնիները կհանվեն

Կոմպոզիտորների՝ Դիլիջանի ստեղծագործական տունը կարճ ժամանակում պետք է դարձնենք ծաղկուն ու խնամված վայր. Աննա Հակոբյան

Հրաժարվեք Հայաստանում օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրել. «ԳեոՊրոՄայնինգ»-ը՝ ԶԼՄ-ներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացել է խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ

«Սիթի օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք»-ը անհրաժեշտության դեպքում կաջակցի 21-ամյա Արամի բուժմանը

Կեղծված են և՛ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը. Հրաչյա Հակոբյանը մեկնաբանել է ռուսական կայքի հոդվածը

Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո զբոսաշրջիկների թիվը Գյումրիում կրկնապատկվել է. Սամվել Բալասանյան

Գերմանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Scorpions-ի «Փոփոխությունների քամի» երգի հնչյունների ներքո

Գտնվում ենք այն քոթեջում, որտեղ ապրել և ստեղծագործել է Առնո Բաբաջանյանը, մթնոլորտը հիասքանչ է. Աննա Հակոբյան

Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ազատ է արձակվել

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

Երևանի թիվ 17 հիմնական դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ

Ձերբակալվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը

Արցախում 2 տարեկան երեխան թունավորվել է մոր տված սխալ դեղահաբից

Քննարկվել է «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման հարցը

«Պոբեդա»-ն այսօր կվերականգնի Գյումրիում ձմեռային չվացուցակով թռիչքների ավիատոմսերի վաճառքը

Սոնա Աղեկյանը քաղաքապետարան է ներկայացել կոյաջրերի տարայով. նրան բերման են ենթարկել

Հայաստանում անշարժ գույքի գործարքները աճել են, եւ աճը մարզերի ու ոչ Երեւանի հաշվին է. Նիկոլ Փաշինյան

Մալաթիայի շուկայի տարածքում հրդեհը բռնկվել է արագ սննդի կետում. մանրամասներ

Ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է. Արսեն Թորոսյան