Հին խաղամոլների՝ «խոշոր խաղադրույքներով» քաղաքական կեղտոտ խաղի գործիքները

Վարչապետի մարզային այցերն ու քաղաքացիների հետ հանդիպումների ընդհանուր մթնոլորտը հուշում են, որ թեեւ ընդհանուր առմամբ ժողովրդի լավատեսությունն ու դրական ակնկալիքները պահպանվում են, այնուամենայնիվ սոցիալական լարվածության որոշակի աճ կա, որն էլ վարպետորեն ուռճացնում են ընդդիմադիր քարոզչամիջոցները։ Դա նրանց հաջողվում է, որովհետեւ պետության ապագայի եւ կառավարության գործառույթների հարցի շուրջ իշխանությունների եւ ժողովրդի պատկերացումների միջեւ որոշակի ճեղքվածք կա։

Խոսքն այն մասին չէ, որ «իշխանությունները կտրվել են ժողովրդից», թեեւ առանձին դեպքերում դա էլ կա՝ իշխանական տարբեր օղակներում քիչ չեն «դրսերում» կրթություն ստացած ու վարժ անգլերեն խոսող երիտասարդները, ովքեր որեւէ մարզում առկա որեւէ կոնկրետ պրոբլեմի մասին լսելով՝ իսկույն համացանցով փնտրում են այդ թեմայով որեւէ միջազգային սեմինար՝ ասենք, Նորվեգիայում կամ Արգենտինայում, որպեսզի անմիջապես գնան տեղում «միջազգային փորձն ուսումնասիրելու»։ Սա դեռ մի կողմ թողնենք։ Խոսքն այն մասին է, թե որը պիտի լինի կառավարության հիմնական գործը՝ եթե ուզում ենք նորմալ պետություն ունենալ, եւ որն է կառավարության առաջնահերթ անելիքն՝ ըստ ժողովրդի։ Հիմնական ճեղքվածքը հենց այս հարցում է։

Ժողովրդի մի զգալի խավի կարծիքով՝ «էս իշխանությունները մենակ հավայի խոսում են, պիտի գործարաններ բացեն», «Հայաստանը սաղ-սաղ Մասկվայի կեսի կեսն ա, էս ժողովրդին պահելը ի՞նչ մի դժվար գործ ա», «էդքան օգնությունը որ գալըմ ա՝ հըմի պտի սաղըս աղավարի աբրեինք», «հերիք ա մենակ ձեր մասին մտածեք, մի քիչ էլ ժողովրդին լավ նայեք» եւ այլն։ Բողոքներն էլ, բնականաբար, համապատասխանում են այդ պատկերացումներին․ «աշխատավարձերը ցածր են», «սաղըս վարկերի տակ ենք», «թողեք ծառ կտրենք (ձուկ բռնենք), մի ձեւ յոլա գնանք», «օրենքը ո՞րըս ա, այ ախպեր, տունը հաց չկա», եւ այսպես շարունակ։ Ընդ որում, խնդիրն այն չէ՝ արդարացվա՞ծ են այս դժգոհությունները, թե ոչ, խնդիրն այն է, թե որքանո՞վ է արդարացի կառավարության առջեւ այդպիսի պահանջներ դնելը։ Որովհետեւ այդ տրամաբանությամբ ստացվում է, որ կառավարությունը պիտի մասնավոր ընկերություններին ստիպի մի քանի անգամ բարձրացնել աշխատավարձերը, հետո պիտի բանկերին ստիպի զրոյացնել վարկերը, հետո էլ թույլ տա խախտել ցանկացած օրենք, որովհետեւ տանը հաց չկա։ Իսկ եթե մասնավոր ընկերությունները չհամաձայնվեն մի քանի անգամ բարձրացնել աշխատավարձերն ու գերադասեն փակել բիզնեսները՝ կառավարությունը երեւի պիտի նրանց մի լավ ծեծի, եթե բանկերը չհամաձայնվեն զրոյացնել վարկերը՝ երեւի բանկիրներին պիտի փռել ասֆալտին, իսկ բանկերի ունեցվածքը խլել եւ բաժանել ժողովրդին․․․ Սա՞ է տրամաբանությունը։

Ուրիշ բան, եթե, օրինակ, գործարարը մարդկանց 300 հազար դրամ աշխատավարձ է խոստացել, բայց 100 հազար է վճարում, կամ մենաշնորհների պատճառով ձեռնարկություններ են տուժում, կամ ինչ-որ փնթի չինովնիկի պատճառով ներդրումներն ուշանում են, կամ բանկերը խաբում ու խոստացված արտոնյալ վարկերը չեն տալիս․․․ Այ այդ դեպքերում մարդիկ իսկապես կարող են բողոքի ցույցեր էլ անել, ճանապարհներ էլ փակել, կառավարությունն էլ այդ դեպքերում իսկապես լուրջ անելիքներ ունի ու պիտի անմիջապես միջամտի։ Այլ կերպ ասած՝ կառավարության հիմնական անելիքը պիտի լինի օրինականության ապահովումը, ու ժողովուրդն էլ կառավարությունից դա՛ պիտի պահանջի։ Ու եթե կառավարությունը չկատարի այդ պահանջը կամ վատ կատարի, այո՛, պիտի նաեւ բողոքի ցույցեր լինեն, որովհետեւ դա է իշխանություններին մշտապես զգոն պահելու ամենաարդյունավետ ձեւը։

Իսկ այն, ինչ կատարվում է հիմա, դրա հետ կապ չունի։ Հիմա պարզապես նախկիններն են օգտագործում իրենց հսկայական կապիտալն ու մարդկանց մոլորեցնելու վիթխարի փորձը՝ տակից բզբզելով, թե «գնացեք հաց ուզեք, աշխատավարձ ուզեք, օրենք խախտելու թույլտվություն ուզեք, բա էս իշխանությունները ամեն ինչի համար ձեզ են պարտական, գնացեք ձեր փայը ուզեք, դե եթե ասում են լավ ապրելու միակ ձեւը աշխատանքն ա՝ էլ խի՞ էիք հեղափոխություն անում, խի հեղափոխություն եք արել, որ հիմա աշխատե՞ք․․․»։ Սրանք էլ միամիտ-միամիտ դուրս են գալիս փողոց՝ ոգեւորված, որ նախկին ճորտատերերն այսօր իրենց «մարդատեղ են դրել» ու իբր իրենց շահերից են խոսում։ Չհասկանալով, որ ընդամենը գործիք են «խոշոր խաղադրույքներով» այս կեղտոտ խաղի մեջ։

Տպել
7950 դիտում

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից