Հայկական բռնցքամարտի անվերջ ճգնաժամը. սկանդալային զարգացում է սպասվում

Հայկական բռնցքամարտի շուրջ ստեղծված խառը իրավիճակը ոչ թե լուծում է ստանում, այլ շարունակում է ավելի խճճվել: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն պատրաստվում է վաղը՝ հուլիսի 24-ին, արտահերթ գլխավոր ասամբլեայի նիստի ժամանակ իր կազմից հեռացնել Բռնցքամարտի միջազգային միության կողմից ճանաչված ՀՀ Բռնցքամարտի ֆեդերացիան (ՀԲՖ), որի նախագահն Արթուր Գեւորգյանն է, եւ նորաստեղծ, ԱԻԲԱ-ի կողմից չճանաչված Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիան ժամանակավոր անդամ ընդունելու մասին որոշում կայացնել: Սա հերթական աղմկահարույց զարգացումն է այս անվերջ թվացող «սերիալում»:

Ամեն ինչ սկսվել է 2018 թ. օգոստոսի 2-ին կայացած ՀԲՖ նախագահական ընտրություններից: Այդ ժամանակ վերընտրվեց Գեւորգյանը, որը միակ թեկնածուն էր, իսկ հետո բռնցքամարտի մի շարք ներկայացուցիչներ աղմուկ բարձրացրին: Ըստ նրանց՝ ընտրություններն անցել էին խախտումներով, եւ այդ հարցով նրանք դիմեցին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի այն ժամանակվա նախարար Լեւոն Վահրադյանին:

Հետագայում բողոքողները ոչ թե փորձեցին իրավական գործընթացներ սկսել, այլ պարզապես այլ ֆեդերացիա հիմնեցին՝ Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիա, ընդգրկեցին մարզիկների ու մարզիչների ու սկսեցին գործունեություն ծավալել: Այս կառույցը սկսեց ղեկավարել Հովհաննես Հովսեփյան անունով երիտասարդ, որի խոսքով, ինքը չէր հասցրել իր թեկնածությունը դնել ՀԲՖ նախագահի ընտրություններում:

Ընթացքում այս պայքարն այլ պատկեր ստացավ: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ ՀԱՕԿ-ն իրավունք ունի նոր ֆեդերացիա բացելու ու այն հատատելու, եւ որ ֆեդերացիան օլիմպիական կոմիտեն ճանաչի, այն ֆեդերացիան էլ պետք է ԱԻԲԱ-ն ճանաչի: Մյուս կողմից Գեւորգյանն էլ նշեց, որ ինքը ցանկանում է իր թեկնածությունը դնել ՀԱՕԿ նախագահի ընտրություններում, այդ պատճառով էլ այս ամենը տեղի է ունենում:

Ինչպես երեւում է, ՀԱՕԿ-ն իսկապես շարժվում է վերը նշված ընթացակարգով՝ ընդգրկում է նոր ստեղծված ֆեդերացիան: Սակայն այս ֆեդերացիան ԱԻԲԱ-ի կողմից ճանաչված չէ, իսկ օլիմպիական խարտիայի համաձայն՝ ազգային օլիմպիական կոմիտեի կողմից ճանաչվելու համար ֆեդերացիան պետք է ճանաչված լինի համապատասխան միջազգային կառույցի (այս դեպքում ԱԻԲԱ-ի) կողմից, որը ճանաչված է Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից:

Այստեղ մեկ այլ հարց է առաջ գալիս. այս շրջանում ԱԻԲԱ-ն ունի իր լուրջ խնդիրները: Վերջերս ՄՕԿ-ը զրկել է նրան օլիմպիական կարգավիճակից, ու թեեւ բռնցքամարտը մնում է օլիմպիական մարզաձեւ, որոշում կա, որ ԱԻԲԱ-ն չի անցկացնելու Տոկիո 2020-ի վարկանիշային մրցումները: Հավանաբար հենց սա է հիմք դարձել, որ ՀԱՕԿ-ն այս տարվա փետրվարին ՀԲՖ-ի անդամակցությունը սառեցնելուց հետո հիմա էլ սկսի իր կազմում եղած ֆեդերացիայի փոփոխությունը: Օրեր առաջ «Հայկական ժամանակ»-ը փորձեց տեղեկություն ստանալ այս գործընթացը սկսելու օրինական հիմքերի մասին, սակայն ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն ասաց, որ ամեն ինչ կներկայացնի միայն նիստի ժամանակ:

«ՄՕԿ-ի կոնսուլտացիաներից հետո որոշվել է.... հայտնի որոշումից հետո»,- ասաց նա:

Այս ամենի արդյունքում շփոթեցնող իրավիճակում են հայտնվել մարզիկները: Որքան էլ նորաստեղծ ֆեդերացիան կարողանա միջազգային մրցումների ուղարկել իր բռնցքամարտիկներին, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին նրանք մասնակցել չեն կարող, քանի որ դրանք ԱԻԲԱ-ն է կազմակերպում, իսկ ԱԻԲԱ-ի անդամ ՀԲՖ-ն է:

Մյուս կողմից ՀԱՕԿ-ը կարողանում է ՄՕԿ-ի մրցումներին ուղարկել իր ուզած մարզիկներին, ինչպես եղավ 2019 թ. Եվրոպական խաղերի ժամանակ: ՀԱՕԿ-ն իր հայեցողությամբ փոփոխեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի ներկայացրած կազմը:

ՀԲՖ կանոնադրությունն ասում է, որ հավաքական թիմերի կազմը ՀՀ առաջնությունների հիման վրա կազմում է ՀԲՖ մարզչական հանձնաժողովը: ՀԱՕԿ կանոնադրությունն ասում է, որ ՀԱՕԿ-ը հաստատում է մարզաձեւերի ազգային ֆեդերացիաների կողմից առաջարկված օլիմպիական խաղերին մասնակցող մարզիկների կազմը: ՀԱՕԿ կանոնադրությունը, ճիշտ է, նաեւ մանեւրելու տեղ է թողնում. այնտեղ ասվում է, որ ՀԱՕԿ-ը պետք է համոզված լինի, որ ազգային ֆեդերացիաների կողմից առաջարկված թեկնածուները համապատասխանում են օլիմպիական խարտիայի չափանիշներին: Սակայն առանց ՀՀ հավաքականի գլխավոր մարզչի թույլտվության Եվրոպական խաղերի կազմը փոխելուց առաջ ՀԱՕԿ-ը թիմից դուրս մնացած մարզիկների՝ օլիմպիական խարտիայի պահանջներին չհամապատասխանելու վերաբերյալ հայտարարություններ չարեց:

Այդպիսով նորաստեղծ ֆեդերացիայի մարզիկները Մինսկ գնացին իրենց այն կոլեգաների փոխարեն, որոնք հավաքականում իրենց տեղը վաստակել էին աշխատելով ֆեդերացիայի ու մարզչի սահմանած կարգուկանոնին համապատասխան: ՀԲՖ մարզիկները հայտարարում էին, որ, եթե ՀԱՕԿ-ը չհաստատաի հավաքականի գլխավոր մարզչի հայտացուցակը եւ այլ կազմ ուղարկի, իրենք պատրաստ են բոյկոտել Մինսկը, սակայն նրանք էլ մեկնեցին:

Ստացվում է, որ քանի դեռ մարզական այս կառույցները հարաբերություններ են պարզում, դրան զուգահեռ նախաօլիմպիական 2019 թ. ընթացքում մարզիկները պետք է կարողանան կենտրոնանալ աշխարհի, Եվրոպայի առաջնություններին, օլիմպիական վարկանիշային մրցաշարերին մասնակցելու վրա: Այս ամենը պետք է անեն չինամալով՝ արդյոք իրենց լավ արդյունքը տեղ է ապահովում հետագա մրցումներումներում իրենց մասնակցության համար, թե՝ ո՛չ:

Տպել
2094 դիտում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս