Հունվարի 15-ից սկսած ամբողջ շուկայում պետք է վաճառվի միայն սպանդանոցային ծագման միս. ՍԱՏՄ պետ

Նախօրեին մամուլի ասուլիսի ժամանակ ֆերմեր Տիգրան Եղոյանը հայտարարել է, թե Երեւանի շուկաներում բրուցելիոզով հիվանդ անասունների միս է հայտնվում:

ՀՀ կառավարությանն առընթեր սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ չի հերքում տեղեկատվությունը, քանի որ դեռեւս չեն ուսումնասիրել. «Չեմ բացառում, որ հնարավոր է նաեւ բրուցելիոզով հիվանդ անասուն փախած լինի եւ վաճառված լինի որեւէ տեղ, որովհետեւ մենք այս պահի դրությամբ կենդանիների համարակալում եւ հաշվառում չունենք: Ծրագիրը կա, ներկայացված է եւ այդ ծրագրով շարժվելու ենք: Երբ համարակալումը կլինի եւ 100 տոկոսանոց սպանդանոցային մորթ կլինի երկրում, այդ ժամանակ կարող ենք պնդել, որ մենք ամբողջովին անվտանգ եւ առողջ կենդանիներից ստացվող սննդամթերք ունենք շուկայում: Մեր վերահսկողության շրջանակներում բազմիցս հայտնաբերել ենք ոչ պատշաճ մսեղիք՝ ձիու միս կամ անասնաբուժասանիտարական փորձաքննություն չանցած միս: Խնդիրը համակարգային լուծում է պահանջում, որն այս պահի դրությամբ մենք փորձում ենք իրականացնել:

Օգոստոսի 1-ից սկսած ամբողջ հանրային սննդի ցանցում եւ հունվարի 15-ից սկսած ամբողջ շուկայում պետք է վաճառվի միայն սպանդանոցային ծագման միս»,- ասաց Ավետիսյանը:

Հարցին՝ բրուցելիոզով հիվանդ միսը ի՞նչ վնասներ կարող է հասցնել մարդու առողջությանը, Ավետիսյանը պատասխանեց. «Բրուցելիոզն այն հիվանդություններից է, որի 60 աստիճան եւ ավելի եփելու դեպքում այդ հարուցիչը ոչնչանում է մսի մեջ: Եթե կլինեն վերքերով կամ վնասված ձեռքերով մշակողներ՝ չի բացառվում, որ այդ ձեւով վարակվեն եւ հիվանդանան բրուցելիոզ հիվանդությամբ»:

Ավետիսյանն ասաց, որ տարին 2 անգամ բրուցելիոզի ստուգում են իրականացնում:

ՍԱՏՄ ղեկավարի խոսքով՝ այս պահի դրությամբ եղած ծրագիրը բավարար չէ՝ բրուցելիոզի դեմ պայքարի համար: Ավետիսյանը նշեց, որ դրա համար կա համապատասխան ծրագիր եւ հույս հայտնեց, որ այդ ծրագիրը շուտ կիրականացվի, որի արդյունքում կունենանք համարակալված եւ հաշվառված գլխաքանակ ու զերծ կմնանք հիվանդ կենդանիների կորելուց, տարածելուց եւ տարբեր տեղերում վաճառքից:

Ավետիսյանն ասաց, որ սպանդանոցային մորթի անցնելուց հետո հիվանդ կենդանիների մսի վաճառքը կբացառվի. «Այդ ժամանակ պարտադիր անասնաբույժի առկայություն է պետք. նաեւ տրվում է համապատասխան անասնաբուժական սերտիֆիկատ, մսեղիքը կնքվում է, սպանդանոցների տերերն էլ, ովքեր այսօր ներդրումներ են իրականացրել՝ դրանք կառուցելու համար, խոստացել են տեղափոխում իրականացնել՝ պատշաճ սառնարային պայմաններով եւ պատշաճ սանիտարահիգիենիկ պայմաններով»:

Նախօրեին Իջեւանում տոնում էին Վարդավառը, որի ժամանակ մարդիկ գառներ էին մորթել ու մնացորդները թափել փողոցին կից վայրում: Անդրադառնալով թեմային՝ Ավետիսյանն ասաց, որ մարդկանց պետք է էլեմենտար կուլտուրա սովորեցնել, որպեսզի նման կերպ չաղտոտեն անտառները, տաղավարները եւ այլն. «Այստեղ մենք չենք կարող որեւէ գործառույթ իրականացնել, պարզապես պետք է մարդկանց հորդորենք, որ նման գործելաոճին վերջ դնեն»:

Տպել
2683 դիտում

Այսօր առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առաջիկա օրերին՝ առանց տեղումների եղանակ

Հրշեջները մարել են Ներքին Չարբախի գերեզմանատանը բռնկված հրդեհը

Դատավոր Դավիթ Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել ԲԴԽ անդամ Լիպարիտ Մելիքջանյանի դեմ

Արմավիրի մարզադաշտը կարող է վերանվանվել Նիկիտա Սիմոնյանի անունով

Բակո Սահակյանն ընդունել է «Իմ քայլը» հիմնադրամի եւ «Վորլդ Վիժոն»-ի ներկայացուցիչներին

Չինացի ներդրողները դեռ պետք է որոշեն`գալիս են Հայաստան, թե ոչ․ վարչապետը՝ Ալավերդու պղնձաձուլարանը վերագործարկելու մասին

«ARMENIAN HELICOPTERS» ընկերության 4 ուղղաթիռները կարող են ծառայել ԱԻՆ-ին՝ հրդեհաշիջման կամ այլ աշխատանքների ժամանակ

20-ամյա տղային անազատության մեջ են պահել եւ գումար պահանջել ազատ արձակելու համար

Պանամայի քաղաքացի ներկայացած անձինք կեղծ թղթադրամների համար պահանջել են 1 միլիոն դոլար (տեսանյութ)

«Արարատ»-ի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել

Էլեկտրական գեներատորով բեռնված մեքենան թեքվել էր, առկա էր գեներատորի ընկնելու վտանգ

Աշխարհի 17 երկրներից նկարիչներ կգան Հայաստան, նրանք 10 օր կապրեն ու կստեղծագործեն Տավուշում

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Վիլնյուսում

Երեխային կարող է խփել միայն իսկական մանկավարժը. Արմինե Դավթյանի հայտարարությունը մտահոգել է ոլորտի պատասխանատուներին

ՔՊ նիստին որոշվել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել

Եթե Ադրբեջանը Ղարաբաղի հարցում կատեգորիկ եւ կոմպրոմիս չճանաչող է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստան է եւ վերջ. Փաշինյան

Վլադիմիր Կարապետյանը մեկնաբանել է Արթուր Վանեցյանի հայտարարությունը

Երեւանի բնակարաններից մեկի նկուղում հայտնաբերվել է 69-ամյա քաղաքացու դի

Փոխվարչապետ Ավինյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ՄԹ դեսպանին

100 փաստ Նոր Հայաստանի մասին-2. (ամբողջական)