Ինչպե՞ս Հայաստանում հակակոռուպցիոն մարմին ձեւավորել. միջազգային փորձագետների խորհուրդները

23/07/2019 schedule11:05

Հակակոռուպցիոն ռազմավարությունն իր մեջ բազմաթիվ քայլեր կարող է պարունակել՝ կոռուպցիոն գործերը հետաքննող մարմնից մինչեւ մասնագիտացված դատարան ստեղծելու հնարավորությունը, «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասել է Նյու Յորքում գործող Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի ծրագրերի տնօրեն Աննա Միրիամ Ռոքաթելլոն. «Հայաստանի առջեւ այստեղ հնարավորությունների լայն շրջանակ է բացվում»:

Ինչպես հայտնում է Ամերիկայի ձայնը, մասնագետի խոսքով, կոռուպցիայի դեմ պայքարն իր մեջ անպայման ներառում է քաղաքական որոշում՝ երկրի քաղաքական իշխանությունը պետք է որոշում ընդունի՝ որ չափի կամ ժամկետի կոռուպցիոն գործերը կարող են ներվել, օրինակ՝ փոխհատուցման պայմանով, եւ այդ դեպքում ներում ստացած մարդիկ պետք է հնարավորություն ստանան հանգիստ գործելու.

«Սակայն, անշուշտ կլինեն մի շարք գործեր, որոնք կորոշվի լիարժեք բացահայտել: Դա կարող է լինել ուղերձ սեփական հասարակությանը կամ միջազգային հանրությանը, որ կոռուպցիան այլեւս տեղ չպետք է ունենա կառավարման համակարգում»:

Կենտրոնի ավագ փորձագետ Ռուբեն Կառռանզան իր կողմից ավելացնում է՝ արդյունավետ պայքարի համար առաջին հերթին անհրաժեշտ է հաղթահարել պետական համակարգում եղած կոռուպցիոն մշակույթը. «Դու կարող ես փոխել դատավորներին, դատախազներին, պետական պաշտոնյաներին, սակայն, եթե կոռուպցիոն մշակույթը չվերանա, այն ուշ թե շուտ կարող է վերադառնալ»:

Նորվեգիայում գործող հայտնի U4 հակակոռուպցիոն կազմակերպության փորձագետ Սոֆի Արյոն Շուեթեն ավելացնում է հատուկ հակակոռուպցիոն մարմնի ստեղծման առավելությունները երեքն են՝ այն ապահովում է նեղ մասնագիտացված փորձագետների առկայություն, ովքեր կարող են ավելի արագ քննել բարդ կոռուպցիոն գործերը եւ հին համակարգի մասը չեն հանդիսանում, որը կարեւոր է երկրի դատական համակարգի անաչառության վերաբերյալ կասկածների պայմաններում: Այնուամենայնիվ, նման մարմին ձեւավորելուց առաջ անհրաժեշտ է հստակ նախագծել դրա լիազորությունները, կազմը եւ գործունեության հետ կապված բոլոր հարցերը.

«Կոռուպցիոն գործերում ամբաստանյալները հաճախ՝ սեփական շահերը պաշտպանելու նպատակով կարող են վարձել արհեստավարժ դատապաշտպանների, որոնք եւ կկարողանան կառուցել ամուր պաշտպանություն, փորձելովո նաեւ թուլացնել մեղադրանքը այն փաստարկով, որ իրենց պաշտպանյալի գործը հետաքննվում է գործող դատաիրավական համակարգի շրջանակներից դուրս, այսինքն չակերտավոր անկախ մարմին հանդիսացող կոռուպցիոն դատարանում»:

Հակակոռուպցիոն մարմնի ստեղծման բոլոր խնդիրների հետ մեկտեղ, դրա գործունեության համար կարեւորագույն նշանակություն ունի խելամիտ ակնկալիքների սահմանումը հասարակության շրջանում, քանի որ չափազանցված ակնկալիքների չիրականացումը բերում է հիասթափության եւ համակարգի նկատմամբ թերահավատության, հավաստում են փորձագետները։

Տպել
1632 դիտում

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)