«Փյունիկը» «Յաբլոնեցին» հաղթելու դեպքում կարող է խաղալ «Վուլվերհեմփթոնի» դեմ

Եվրոպա լիգայի 2019-20 մրցաշրջանի 2-րդ փուլի արգելքը հաղթահարելու դեպքում «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մրցակիցը կարող է դառնալ անգլիական «Վուլվերհեմփթոնը»: Այսօր՝ հուլիսի 22-ին, Նիոնում կայացել է որակավորման 3-րդ փուլի վիճակահանությունը, որի արդյունքում պարզ է դարձել, որ, եթե «Փյունիկը» հայտնվի այդ փուլում, պայքարելու է «Վուլվերհեմփթոն»-«Քրուսեյդրզ» (Հյուսիսային Իռլանդիա) զույգի հաղթող դեմ:

Որակավորման 2-րդ փուլում «Փյունիկի» մրցակիցը չեխական «Յաբլոնեցն» է: Առաջին հանդիպումը կայանալու է հուլիսի 25-ին Գյումրիի քաղաքային մարզադաշտում: Պատասխան հանդիպումն օգոստոսի 1-ին է:

ՀՀ գավաթակիր «Ալաշկերտը» որակավորման 2-րդ փուլում ռումինական «Ստյաուային» շրջանցելու դեպքում 3-րդ փուլում կպայքարի «Մլադա Բոլեսլավ» (Չեխիա) - «Օրդաբասի Շկիմենտ» (Ղազախստան) զույգի հաղթողի դեմ: «Ստյաուայի» դեմ առաջին հանդիպումը կկայանա Երեւանի ֆուտբոլի ակադեմիայում հուլիսի 25-ին, պատասխան խաղը մրցակցի հարկի տակ՝ օգոստոսի 1-ին:

ՀՀ չեմպիոն «Արարատ-Արմենիան», որը Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում է հայտնվել Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում ԱԻԿ-ին զիջելուց հետո, «Լինկոլն Ռեդ Իմփսին» (Ջիբրալթար) հաղթելու պարագայում կպայքարի Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում «Սաբուրթալո» (Վրաստան) - «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) զույգի պարտվողի դեմ:

Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլի «Լինկոլն Ռեդ Իմփսի» դեմ առաջին հանդիպումը կայանալու է վաղը՝ հուլիսի 23-ին, Երեւանի ֆուտբոլի ակադեմիայում: Սկսվելու է 19:00-ին:

Տոմսերն արժեն 1000 դրամ: Դրանք հնարավոր է ձեռք բերել Երեւանի ֆուտբոլի ակադեմիայի տոմսարկղից՝ ժամը 10:00-ից -19:00 կամ առցանց: Առցանց հասանելի են միայն սեկտոր 2-ի տոմսերը (աջ հատված): Պատասխան հանդիպումը մրցակցի հարկի տակ հուլիսի 30-ին է:

Տպել
450 դիտում

Գյումրու Վարդանանց հրապարակի եղեւնիները կհանվեն

Կոմպոզիտորների՝ Դիլիջանի ստեղծագործական տունը կարճ ժամանակում պետք է դարձնենք ծաղկուն ու խնամված վայր. Աննա Հակոբյան

Հրաժարվեք Հայաստանում օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրել. «ԳեոՊրոՄայնինգ»-ը՝ ԶԼՄ-ներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացել է խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ

«Սիթի օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք»-ը անհրաժեշտության դեպքում կաջակցի 21-ամյա Արամի բուժմանը

Կեղծված են և՛ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը. Հրաչյա Հակոբյանը մեկնաբանել է ռուսական կայքի հոդվածը

Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո զբոսաշրջիկների թիվը Գյումրիում կրկնապատկվել է. Սամվել Բալասանյան

Գերմանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Scorpions-ի «Փոփոխությունների քամի» երգի հնչյունների ներքո

Գտնվում ենք այն քոթեջում, որտեղ ապրել և ստեղծագործել է Առնո Բաբաջանյանը, մթնոլորտը հիասքանչ է. Աննա Հակոբյան

Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ազատ է արձակվել

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

Երևանի թիվ 17 հիմնական դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ

Ձերբակալվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը

Արցախում 2 տարեկան երեխան թունավորվել է մոր տված սխալ դեղահաբից

Քննարկվել է «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման հարցը

«Պոբեդա»-ն այսօր կվերականգնի Գյումրիում ձմեռային չվացուցակով թռիչքների ավիատոմսերի վաճառքը

Սոնա Աղեկյանը քաղաքապետարան է ներկայացել կոյաջրերի տարայով. նրան բերման են ենթարկել

Հայաստանում անշարժ գույքի գործարքները աճել են, եւ աճը մարզերի ու ոչ Երեւանի հաշվին է. Նիկոլ Փաշինյան

Մալաթիայի շուկայի տարածքում հրդեհը բռնկվել է արագ սննդի կետում. մանրամասներ

Ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է. Արսեն Թորոսյան