Ucom-ի աջակցությամբ կայացած «Արմաթ» տեխնոճամբարին մասնակցել է ավելի քան  400 դպրոցական

22/07/2019 schedule21:45

Հուլիսի 1-19 Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում անցկացվել է «Արմաթ» ամառային տեխնոլոգիական ճամբար, որի առաջին մասը նախատեսված էր 10-13, իսկ երկրորդը՝ 14-17 տարեկան երեխաների համար։ Ընդհանուր առմամբ ճամբարը հյուրընկալեց ավելի քան 400 աշակերտ Հայաստանի բոլոր մարզերից, այդ թվում՝ Արցախից ու Ջավախքից։ Ճամբարին մասնակցող աշակերտների թվում կային նաեւ «Արի տուն» ծրագրի շրջանակներում ժամանած պատանիներ։

Հուլիսի 10-19 կայացավ ճամբարի երկրորդ մասը՝ նախատեսված 14-17 տարեկան երեխաների համար։ Վերջինիս մասնակցում էր 200-ից ավելի աշակերտ և 13 ջոկատավար Հայաստանի բոլոր մարզերից։

«Արմաթ» տեխնոճամբարի այս փուլում դպրոցականները սովորեցին RaspberryPi հարթակի միջոցով ստեղծել խելացի LED լույսերի կառավարման համակարգ՝ օգտագործելով Python ծրագրավորման լեզուն, տվիչների միջոցով ստանալ տարբեր տեսակի տվյալներ։ Ճամբարի ընթացքում նրանք նաև սովորեցին հավաքել եւ ծրագրավորել ռոբոտ կոնստրուկտորներ: Թիմերի առջև վերջնական նպատակ էր դրվել պատրաստելու Robotex Armenia մրցույթի չափանիշներին համապատասխանող եւ խնդիրներին լուծում գտնող ռոբոտ։

Բացի ռոբոտատեխնիկական ուղղվածությունից, ինչպես առաջին հոսքի ընթացքում, այնպես էլ այս անգամ ճամբարը ներառում էր մշակութային, սպորտային եւ ժամանցային բաղադրիչներ։ Երեխաներին այցելեց «Շտիգեն Քիդս» նախագծի ղեկավար Անի Աղաջանյանը, ով վերոնշյալ ծրագրի շրջանակներում վերականգնվող էներգիայի վերաբերյալ դասախոսություն ներկայացրեց։

«Արմաթ» տեխնոճամբարի այս փուլի ավարտին եւս տեղի ունեցավ եզրափակիչ մրցույթ, որի ընթացքում թիմերը պետք է լուծեին հետևյալ խնդիրները. ռոբոտը պետք է հետեւեր ճանապարհային հետագծերին, վերցներ պայմանական աղբարկղը և տեղադրեր այն ռոբոտի ձեռքի միջոցով, պայմանանական կայանում իրականացներ հատկացված վայրերում և անցներ լուսացույցով հագեցած խաչմերուկը՝ կանաչ լույսի առկայության դեպքում։ Խնդիրը պետք էր լուծել միայն ավտոմատ կառավարմամբ. թիմը  մեկնարկից հետո չպետք է միջամտեր ռոբոտի կառավարմանը։ Օգտագործվել էին Arduino և ՍեՌոբ հարթակները, C++ ու Snap ծրագրավորման լեզուները։

«Այստեղ կան ընդամենը մեկ ամիս «Արմաթ» ինժեներական լաբորատորիա հաճախած սաներ, ովքեր ունակ են ԲՈՒՀ-ական բարդության խնդիրներ լուծել։ Իրենց տարիքում մենք միայն երազել կարող էինք սեփական ձեռքով ռոբոտներ ստեղծելու ու ծրագրավորելու մասին, իսկ հիմա թե՛ աղջիկները, թե՛ տղաները Ucom-ի աջակցությամբ ինժեներական գիտելիքներ և ստեղծարար հմտություններ ձեռք բերելու հնարավորություն են ստացել, ինչը չի կարող չուրախացնել», - նշել է Ucom ընկերության մարկետինգի և հաղորդակցության տնօրեն Տիգրան Սաֆարյանը։

Մրցույթին մասնակցած 13 թիմերից հաղթող ճանաչվեց 6-րդ թիմը, որի կազմում կային սաներ Ագարակի, Աշնակի, Արտենու, Ռանչպարի, Արագածի Արմաթ ինժեներեկան լաբորատորիաներից։ Թիմի պատրաստած ռոբոտը կարողացավ լուծել դաշտում առկա գրեթե բոլոր խնդիրները և հավաքեց ամենաշատ միավորները, ինչից հետո Ucom ընկերության կողմից թիմի բոլոր անդամներն ստացան խելացի ժամացույցներ։ Թիմում աչքի ընկած լավագույն սան Հայկ Սարգսյանն Աշնակից ստացավ էլեկտրական ինքնագնաց (սկուտեր), իսկ թիմի խմբավարը ՝ ջոկատավար Սլավիկ Իսրաելյանը՝ պլանշետ։

Երկրորդ հորիզոնականում չնչին միավորների տարբերությամբ աչքի ընկավ 13-րդ ջոկատը, որտեղ հավաքված էին Արմաթի սաներ Նորատուսի ու Գավառի լաբորատորիաններից։ Թիմում աչքի ընկած լավագույն սան Վահե Դավթյանը Ucom ընկերության կողմից ստացավ խելացի ժամացույց, իսկ թիմի մյուս անդամները՝ 16 ԳԲ ծավալով հիշողության սարքեր ԱՏՁՄ կողմից։ Երկրորդ թիմը խնդիրը լուծել էր Arduino (C++) հարթակի միջոցով և լավագույնն էր կատարում խաչմերուկների անցումը։

Ճամբարին մասնակցում էին հետևյալ համայնքների դպրոցականները՝

Երևան, Արմավիր, Ռանչպար, Նորակերտ, Դամալա, Քարվաճառ, Արտենի, Ագարակ (Սյունիք), Ագարակ (Արագածոտն), Մաստարա, Աշնակ, Ագարակավան, Կաքավաձոր, Դիլիջան, Սոթք, Ճամբարակ, Գավառ, Նորատուս, Ակունք, Գյումրի, Սարատակ, Հայկավան(Շիրակ), Վահրամաբերդ, Հադրութ, Քաջարան, Կովսական, Ասկերան, Մարտակերտ, Սոս, Լորուտ, Արևածագ, Մեծ Այրում, Վանաձոր, Այգեպար, Չորաթան, Իջևան, Արտաշատ, Հարթավան, Լուսագյուղ, Բերձոր, Մարտունի (Արցախ), Իշխանաձոր, Վարդենիս, Դրախտիկ, Վահան, Կաթնաղբյուր, Ապարան, Բերդավան, Ներքին Ծաղկավան, Լուսագյուղ, Հարթավան, Հեշտիա (Ջավախք), Թումանյան:

Այս տարի «Արմաթ» տեխնոճամբարի իրականացմանն աջակցել են՝ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ), «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (ՋԱՀ), «Ինստիգեյթ մոբայլ» ընկերությունը, «Քրոնիմետ Մայնինգ» ընկերությունը, Ucom ընկերությունը, «Սահման» ՀԿ-ն, «Արցախբանկ» ընկերությունը, «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունը, Հայ կրթական հիմնարկությունը, «Վարդանանց ասպետներ» կազմակերպությունը, Նազարյան կրթական հիմնադրամը։

Տպել
5532 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին