Բոլոր նրանք, որ սիրում են Հայաստանը՝ հպարտ են նավի ղեկին նման նավապետ ունենալու համար. նամակ Իսպանիայից

Իսպանացի գրող Գ. Հ. Գուարչը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակ է գրել՝ նշելով, որ Հայաստանից դուրս ապրող, բայց Հայաստանի կյանքի նիկատմամբ ոչ անտարբեր օտարերկրացիները Հայաստանի բնակիչների նման ուշադիր են եւ սրտացավ երկրում տեղի ունեցող փոփոխությունների նկատմամբ, նաեւ շատ ուրախ են՝ ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանին տեսնելու համար:

Նամակն իսպաներենից թարգմանել է ԵՊՀ դասախոս Մերի Սուքիասյանը: Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

Ագուադուլսե, Իսպանիա, 05 հուլիսի 2019 թ.

Նամակ ուղղված Վարչապետին 

Հայաստանի Հանրապետության Վարչապետին 

Մեծարգո Վարչապետ, հարգարժան Նիկոլ Փաշինյան. 

Մեկ տարուց ավելի է, ինչ դուք Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից ընտրվեցիք որպես Վարչապետ: Ես` որպես գրող և ինձ համարելով Հայաստանի բարեկամ, մի քանի տասնամյակներ ի վեր մոտիկից հետևում եմ ինձ այնքան հարազատ ժողովրդի կյանքում տեղի ունեցող իրադարձություններին ու տխուր  իրողություններին:

Հետևաբար քաջատեղյակ եմ, թե ինչ գործեր եք կյանքի կոչում և կարող եմ հավաստիացնել Ձեզ, որ բոլորս, ովքեր մտահոգ ենք այդ փոքրաքանակ, բայց և մեծ ժողովրդի ապագայով` հպարտ ենք ու գոհ այն ամենով, ինչ Դուք փորձում եք իրականացնել` նվիրաբերելով այդքան ջանք ու եռանդ: Ուզում եմ, որ իմանաք. Հայաստանի ճակատագրով մտահոգ աշխարհասփյուռ  բոլոր  մարդիկ հետևում են Ձեզ այն համոզվածությամբ, որ Դուք եկել եք օրհասական պահի` ստանձնելով Ձեր կարևոր առաքելության առաջ ծառացած վտանգները, մի բան որ Դուք մշտապես արել եք սկսած Ձեր քաղաքական կյանքի առաջին իսկ օրերից` վճռելով պայքարել իշխանական կոռուպցիայի դեմ, ԵՊՀ ընդունվելուց հետո որպես լրագրող սկսած Ձեր առաջին իսկ հոդվածներից` հրապարակավ մերկացնելով ստեղծված իրավիճակն այն համոզմունքով, որ արժեր վտանգել ամեն բան հանուն բարեկեցության և օրինականության, նույնիսկ իմանալով, որ միայնակ մարդու պայքարը  տիտանական էր լինելու եսամոլության, ընչաքաղցության, անբարոյականության և քաղաքական կոռուպցիայի վիշապների դեմ և հետևաբար հնարավոր էր ամեն ինչ  կորցնել,  հաղթելու շատ քիչ հավանականություն կար: Այևուամենայնիվ, հակառակ բոլոր կանխատեսումներին, հարգարժան Վարչապետ, Դուք հասնում եք Ձեր նպատակին, քանի որ վիթխարի առավելություն ունեք` ճշմարտությունը, բարոյականությունը, օրինականությունը և Հայաստանը Ձեր կողքին են ու Ձեր հետևորդը` վստահելով Ձեզ, որ մի օր վտանգին դեմ հանդիման մենակ պայքարելու որոշում էիք ընդունել:

Հայաստանի Ժողովուրդը, քաղաքացիների ահռելի մեծամասնությունը պատմական առումով այնքան էական ու խորհրդանշական այդ երկրի թե’ ներսում և թե’ նրա սահմաներից  դուրս վստահում է Ձեզ. համոզված` որ նախաձեռնեցիք իրականացնել այդ կարևորագույն առաքելությունը, առանց մտածելու անձամբ ձեզ սպառնացող վիթխարի վտանգների մասին:  Հայաստանի երկար ու փոթորկահույզ  պատմության վճռորոշ պահին շատ կարևոր է կրկին փրկել  նրան Չար ուժերից:

Հայաստանը վախկոտ մարդկանց երկիր չէ, երբեք էլ չի եղել այդպիսին, քանզի Ճակատագիրն է այդպես կամեցել, սակայն ովքեր հավատում են նրան, դույզն իսկ կասկած չունեն, որ այդ արտասովոր երկիրն ու այդ մեծ ժողովուրդը շատ փառավոր էջեր են գրելու  Մարդկության Պատմության գրքում:

Այդ իսկ պատճառով բոլորս, ովքեր սիրում ենք Հայաստանը, մենք հանգիստ ենք ու գոհ, որ նավի ղեկին  Ձեզ նման նավապետ է, ով անկաշառ է և հաստատակամ, ով իր  կյանքի ողջ ընթացքում ապացուցել է, որ իր միակ նպատակն է, որ Հայաստանը պատմության մեջ գրավի իր արժանավոր տեղը: Ոչ մի կասկած չունենաք, որ համայն աշխարհում ողջ սփյուռքահայությունը, և բոլորս, ովքեր մտահոգ ենք Հայաստանի ապագայով` սատարում ենք Ձեզ ու Ձեր երկրին:

Եվ հանուն այդ ամենի, վստահաբար շարունակեք Ձեր բարդ ու դժվարին գործը նույն կամքով և ամենօրյա եռանդով:

Շնորհակալություն այդ ամենի համար, Վարչապետ Փաշինյան, դույզն անգամ չկասկածեք,  Ձեր կատարած գործը փայլուն արդյունքներ կարձանագրի:

Իմ ջերմ ողջույնները Ձեզ  և Հայաստանի ողջ ժողովրդին:

 Ագուադուլսե, Իսպանիա, 05 հուլիսի 2019 թ.

Գ. Հ. Գուարչ Գրող

Տպել
10361 դիտում

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Փաշինյանի՝ Տավուշ այցի ժամանակ. մանրամասներ (լուսանկարներ)

Ես չեմ վիրավորում, ասում՝ «գյադեն հերդ ա», քոքից բռնվեք, կհանդիպենք․ Հովհաննես Դավթյանը՝ Արզաքանցյանին

Մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում․ ինչ է ասել վարչապետը տավուշցիների հետ հանդիպմանը

Պուտինն իրեն լեգիտիմություն տվեց՝ այլանդակությունները շարունակելու համար, ՌԴ-ին բարի ճանապարհ դեպի գերեզման. Սուքիասյան

Երևանն այս տարի կունենա 20 հա տարածք զբաղեցնող տնկարան, կտնկվի 2000 ծառ

ԱՄՆ-ն մտադիր չէ շնորհավորել Ռուսաստանի նախագահին ընտրություններում հաղթելու համար․ Պատել

Ամեն խաղի պետք է պատրաստվենք, ինչպես վերջինի․ Հարոյանը՝ Կոսովոյի հավաքականի հետ խաղի մասին

Հայաստանի և Մալթայի ԱԳՆ պաշտոնյաների խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը

ՌԴ ԿԸՀ-ն ավարտել է ձայների հաշվարկը․ ընտրողների 87,28% քվեները Վլադիմիր Պուտինինն է

Նռնակ, պայթուցիչ ու փամփուշտներ․ Կապանի բնակիչը փրկարարական ջոկատում հանձնել է ԼՂ-ից բերված զինամթերքը

Վրաստանի ԱԺ կրթության հանձնաժողովի նախագահը գալիս է Հայաստան․ մանրամասներ

Մկրտչյանը ԱՄՆ ՄԶԳ փոխկառավարչի հետ քննարկել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցության հարցում համագործակցությունը

Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին ժամը 20։00-ի դրությամբ

Վրաստանը պետք է ավելին անի Ռուսաստանին զսպելու համար․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Երկու երիտասարդ վիճել են տաքսու վարորդի հետ, ապա դանակահարել ուղևորին

Պուտինը հանդիպել է ՌԴ նախագահի թեկնածուների հետ, առաջարկել շարունակել ակտիվ համատեղ աշխատանքը

Հայաստանը հստակ դիրքորոշում ունի հասնել խաղաղության․ նախագահը հանդիպել է ֆրանսիացի մտավորականների հետ

Բորիս Բախշինյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Իսակովի պողոտայում՝ ռուսական եկեղեցու դիմաց, «ԿամԱԶ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին

ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական միության Արևելյան գործընկերության Ավագ պաշտոնյաների հանդիպմանը

Բայրամովը Լուիս Բոնոյի հետ հանդիպմանը վերահաստատել է Ադրբեջանի հանձնառությունը խաղաղության գործընթացին

Արտուր Հարությունյանը նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Հակոբ Բալայանն ու Երևան քաղաքի ավագանու անդամ Միքայել Խաչատրյանը շրջայց են իրականացրել Էրեբունի վարչական շրջանում

Գորիսում 3 անձի նկատմամբ մահափորձի վարույթով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել է. մանրամասներ

ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստը․ քննարկվել են տեղահանվածներին տրամադրվող ծրագրերը

Հռոմի Պապը չի շնորհավորել Պուտինին նորից վերընտրվելու համար․ Սուրբ Աթոռից հերքում են տեղեկությունները

Շիրակի մարզպետարանի կալանավորված պաշտոնյաների լիազորությունները կասեցվել են

Ինչ իրավիճակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին

Դուք շարունակում եք շարժվել Բուխարեստի գագաթնաժողովի որոշմամբ, Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ․ Ստոլտենբերգ

Քանաքեռավանի գազալցակայանում «Պեժո»-ի լիցքավորման պահին տեղի ունեցած պայթյունի հատկանիշներով նախաձեռնվել է քրվարույթ

Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է, թե ինչ խոսակցություն է ունեցել տավուշցիների հետ

Հասանովը Ստոլտենբերգին զեկուցել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին

Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահը եվրոպական դրոշ է փոխանցել Սիմոնյանին

Աբովյանում ուղևորափոխադրման հարցի շուրջ տեղի ունեցած խուլիգանության գործով երեք անձի մեղադրանք է ներկայացվել

Երևանյան 28 փողոցներում վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով

Անդրանիկ Քոչարյանը ՆԱՏՕ ԽՎ նստաշրջանից առաջ հանդիպում է ունեցել ՀՀ ԱԳ փոխնախարարի հետ

Բաքվում Պուտինի օգտին քվեարկել է ռուսաստանցիների 77%-ը, ռեկորդային քվեարկությունը գրանցվել է Չեչնիայում՝ 98,99 տոկոս

Կալանավորվել է Շիրակի մարզպետարանի Քաղաքաշինության վարչության պետը և ևս մեկ հոգի

36-ամյա երիտասարդը հարվածներ է հասցրել ընկերուհուն, 26-ամյա աղջիկն էլ դանակահարել է նրան

Աշխարհի Գավաթում Հայաստանը կներկայացնի 5 ծանրորդ