Չկալովկայի նախկին ղեկավարը համայնքին շուրջ 3․4 մլն դրամի վնաս է պատճառել

22/07/2019 schedule16:32

Օրերս Ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքի նախկին ղեկավարի ապօրինությունների վերաբերյալ։

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտում են, որ տեղեկությունների հիման վրա գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողների հետ, ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ՝ պարզելով հետևյալը։

Նախնական տվյալներով՝ համայնքի նախկին ղեկավարը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2014-2016 թվականների ընթացքում համայնքի անապահով ընտանիքներին դրամական օգնություն տրամադրելու պատրվակով համայնքի բյուջեից գումարներ է դուրս գրել, որոնցից 1․170․000 դրամը չի տրամադրել բնակիչներին ու յուրացրել է։

Բացի այդ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ձևական մրցույթ է հայտարարել և փաստացի իրեն պատկանող 7․000․000 դրամով գնած «BMW» մակնիշի ավտոմեքենան 2015 թվականին, շուկայական արժեքից թանկ՝ 10․400․000 դրամով, վաճառել է Չկալովկա համայնքին՝ համայնքի կարիքների համար տրանսպորտային միջոց ձեռք բերելու նպատակով։ Այդ կերպ համայնքի օրինական շահերին պատճառվել է էական՝ շուրջ 3․400․000 դրամի վնաս։

Դեպքերի առթիվ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել և ուղարկվել քննչական կոմիտե՝ նախաքննության։

Տպել
585 դիտում

Ունեմ տվյալներ, որ դեբետային գումարների մի մասը վերադարձվելու է Ս․ Սարգսյանի եղբոր ընտանիքի կազմակերպություններից մեկին

Շոու-բիզնեսի ներկայացուցիչը պետբյուջե չի վճարել ավելի քան 21 միլիոն դրամ հարկ. ՊԵկ-ում քրգործ է հարուցվել

Ազատոճայիններն աշխարհի առաջնությունից գալիս են առանց մեդալների ու օլիմպիական ուղեգրերի

ՀՀ գլխավոր դատախազությունը տեսակապի միջոցով հարցաքննություն կատարելու իրավական հիմքերի ստեղծման նախագիծ է առաջարկել

Լոս Անջելեսը կլինի հայ-կալիֆորնիական համագործակցության խորացման հիմնական կիզակետը. վարչապետ

Մենք առաջ ենք գնում տնտեսական հսկայական փոփոխությունների իրականացմամբ. վարչապետը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետին

ՀՀ 6 մարզում և մայրաքաղաքում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

Երևանում և Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում անվտանգ տարածք են տեղափոխել օձերին

Զինծառայող Հայկ Խաչատրյանի վիճակը ծանր է. հնարավորության դեպքում կտեղափոխվի Երեւան. Հովհաննիսյան

Գիշերը հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, սահմանին թողել 1 դի ու հետ շպրտվել

Հայկ Մարությանի որոշմամբ Երեւանի 3 դպրոցների տնօրեններ ազատվել են աշխատանքից

Արցախում մարտական դիրքից հրազենային վնասվածքով, ծայրահեղ ծանր վիճակում զինվոր է տեղափոխվել հոսպիտալ

Աշխարհի առաջնություն. ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ

1 օրում գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 34 հրդեհ

Խաչիկ գյուղում բռնկված հրդեհը մարվել է. այրվել է մոտ 52.2 հա խոտածածկ տարածք

Վարչապետը Լոս Անջելեսում հանդիպել է Կալիֆորնիայի հայ համայնքի կառույցների ղեկավարներին

Մեր ընթացիկ խնդիրը հայեցակարգային եւ գաղափարական առումով Հայաստան-Սփյուռք սահմանները վերացնելն է․ վարչապետ

Թող 98թ․-ից առաջ միլիոններ կուտակեին, առյուծներ քշեին. Փաշինյանը՝ Քոչարյանի եւ Սարգսյանի շնորհավորական ուղերձների մասին

Լինելով ԱԱԾ տնօրեն՝ նա հայտարարություն է անում գերագույն հրամանատարի դեմ․ սպայի պատվին դրանից մեծ անարգանք չկա․ վարչապետ

Աղմկոտ միջադեպի գործով Վայոց Ձորի մարզպետի օգնականը կալանավորվել է