Սյունիքի մարզի Տաթեւ գյուղի բնակիչը տնական գարեջրի արտադրությամբ է զբաղվում (լուսանկարներ)

Սյունիքի մարզի զբոսաշրջային կենտրոն համարվող Տաթեւ գյուղի բնակիչ Դերենիկ Հարությունյանը արդեն մի քանի տարի է՝ տնական պայմաններում գարեջուր է արտադրում:

Դերենիկն ասում է, որ տարիներ առաջ թեպետ սկսել էր առաջին քայլերն անել գարեջրի արտադրության մեջ, սակայն դա ընդլայնելու համար կարիք կար ստեղծել փոքրիկ անկյուն, որտեղ կկարողանար առաջին հերթին փոքր քանակի արտադրանքը տեղավորել, համապատասխանեցնել անհրաժեշտ ջերմաստիճանին, հետո նաեւ ստեղծել մի անկյուն, որտեղ կկարողանար ընդունել զբոսաշրջիկներին, համտես ու հյուրասիրություն կազմակերպեր, ներկայացներ նաեւ իրենց մյուս ապրանքները՝ օգտակար բույսերի թեյերից մինչեւ չրերի տեսականին:

Ծրագրերը կյանքի կոչելու համար գումարներ էին պետք, որը 5 հոգանոց ընտանիքը չուներ:

«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան»-ը, որ մի շարք ծրագրեր էր իրականացնում Սյունիքի մարզում, հերթական դրամաշնորհի մասին էր հայտարարել: Դերենիկն իմացավ, ծրագիր ներկայացրեց ու ստացավ 450 հազար դրամ: Ընտանիքը եւս ներդրում արեց՝ մոտ 1 մլն դրամ գումարի չափով:

«Գարեջրի արտադրության որոշակի պրոցեսների, մասնավորապես չորացման, ծլեցման համար տարածքների բարեկարգում էր պետք: Ծրագրով ստացած գումարը կարծես մեկնարկը լիներ, որ պետք է նոր թափ հաղորդեինք մեր սկսած գործին, ու կարեւորը այն էր, որ իրենց տված գումարը ոչ վարկ էր, ոչ էլ վերադարձնելու էինք, դա մեզ շատ օգնեց: Աշխատանքները դեռ շարունակական են, ներդրումներ էլի են անհրաժեշտ, փոքր հատված բարեկարգեցի, համապատասխանեցրի անրաժեշտ պայմաններին, մեծ աջակցություն էր սկզբի համար, բայց նպատակները ավարտին հասցնելու եւ ծավալները մեծացնելու համար դեռեւս մեծ գումարներ են անհրաժեշտ»,-ասաց նա՝ նշելով, որ բանկերը հրաժարվում են վարկ տրամադրել, ինչը մեծ խոչընդոտ է իրենց համար:

Իսկ ինչու հենց գարեջրի արտադրություն, այն էլ՝ տան պայմաններում: Դերենիկի խոսքով՝ ինքը գիտեր, որ Հայաստանում գարեջուր հիմնականում միայն գործարաններում են արտադրում: Նախ համացանցն է օր ու գիշեր փորփրել, հետո արդեն՝ գարեջրի արտադրությամբ զբաղվողներից է խորհուրդներ հարցրել:

 «Սկսեցինք գարու ծլեցումից՝ ստերիլ, մաքուր պայմաններում, բայց մինչեւ դա ամբողջ օրը համացանցն էի փորփրում, արտադրման պրոցեսն ուսումնասիրում, արդեն 4-րդ տարին է: Թե՛ գարնանը, ու թե աշնանը արդեն պատրաստի գարեջուր ենք ստանում, որն իր համային հատկանիշներով խիստ տարբերվում է գործարանայինից»:

Գարեջրի արտադրմանը զուգահեռ, սակայն,  լուրջ է դրված իրացման հարցը: Տնական գարեջուրը ներկայումս իրացվում է միայն Տաթեւի վանքի հարեւանությամբ դրված վաճառքի կետերում. «Բայց դա սպառման ձեւ չի, մեզ տեխնիկա-սարքավորումներ են պետք, որ նորմալ շշալցում անենք, գավաթներ ձեռք բերենք ու նորմալ տեսքով առաջարկենք»:

Դերենիկի խոսքով՝ տարեկան արտադրում է 300-400 լիտր գարեջուր, մեկ լիտր տնական գարեջուրը վաճառվում է 800 դրամով: Ասում է՝ մարդկանց գնահատականը տարբեր է, մի մասը հավանում է, մի մասը՝ ոչ. «Պարզապես մարդիկ սովորել են գործարանայինի համին: Արտասահմանցի զբոսաշրջիկներն են շատ գոհ լինում, իսկ տեղացիները սովորել են գործարանայինին, բայց մերը չֆիլտրված է, ինչն օրգանիզմի համար կարեւոր նշանակություն ունի»:

Իսկ թե ինչու չի կարողացել այս տարվա մեջ իրացման ուղիներ գտնել, պատասխանում է, որ պահման ու պահպանման պայմաններ չունեն, արտադրվածը պետք է հնարավորինս շուտ իրացվի, հակառակ դեպքում կփոխվի գարեջրի որակական ու համային հատկանիշը:

Ընտանեկան փոքրիկ բիզնեսը զարգացնելու համար Դերենիկին դեռեւս շատ բան է պետք, ոչնչից չի բողոքում ու դժգոհում, ասում է՝ ընտանիքում բոլորը գիտեն աշխատանքի իրենց բաժինը: Ու եթե համապատասխան տեխնիկա-սարքավորումներ լինեն, համապատասխան տարածքներ ունենա, ինքը կկարողանա գարեջրի արտադրությամբ ոչ միայն իր 5 հոգանոց ընտանիքի հոգսերը հոգալ, իսկ մինչ դա, ինչպես ինքն է ասում, ընտանեկան գարեջրի արտադրությունն ու վաճառքը պարզապես օժանդակում է կենցաղային խնդիրները լուծելուն:

Տպել
3567 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)