Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում քննարկվել են դատական, հակակոռուպցիոն ոլորտների բարեփոխումները

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի գլխավորությամբ  հուլիսի 20-ին տեղի է ունեցել նոր ձեւավորված Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը: Վերջինին մասնակցել են արդարադատության նախարարի տեղակալներ Քրիստիննե Գրիգորյանն ու Սրբուհի Գալյանը, ԱԺ պատգամավոր Սուրեն Գրիգորյանը, ինչպես նաեւ տասից ավելի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում է նախարարության տեղեկատվոթյան եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նախարար Բադասյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ վերջին շրջանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ անցկացվել են քննարկումներ, ներկայացվել են Հակակոռուպցիոն ռազմավարության՝ www.e-draft.am –ում տեղադրված նախագծի տարբերակը, որն արդեն լրամշակման փուլում է եւ դատաիրավական ռազմավարության Նախարարության տեսլականը, որի ամբողջական տարբերակը պատրաստ կլինի առաջիկա շաբաթներին:

Նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության եւ գործողությունների ծրագրում ներդրվելիք նորարարական գործիքները, ուղղված՝ միջոցառումների ֆինանսական գնահատմանը, դրանց մշտադիտարկման եւ գնահատատման չափելի գործիքակազմերի ներդրմանն ու իրականացված աշխատանքների վերաբերյալ պատշաճ հաղորդակցության կազմակերպմանը:  Բովանդակային առումով փոխնախարարն առանձնացրել է դատավորների բարեվարքության եւ գույքային դրության գնահատման արդյունավետ գործող մեխանիզմների սահմանումը Դատական օրենսգրքում եւ հարակից օրենքներում: Քրիստիննե Գրիգորյանի խոսքով, կարճ ժամանակահատվածում ամփոփելով վերջինններիս ուղղությամբ տարվող աշխատանքները, ստանալով միջազգային մասնագիտացված կառույցների փորձաքննության արդյունքները, փաստաթղթի շուրջ կկազմակերպվեն հանրային քննարկումներ շահագրգիռ բոլոր կողմերի հետ:

Նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը նիստի մասնակիցներին ներկայացրել է Հակակառուպցիոն ռազմավարության եւ միջոցառումների ծրագրի նախագծի հիմնական կարգավորումները՝ ուղղված կոռուպցիայի կանխարգելմանը, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանն ու հակակոռուպցիոն կրթությանը, ինչպես նաեւ անդրադարձել է հակակոռուպցիոն երկու նոր մարմինների` Հակակոռուպցիոն կոմիտեի եւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործիքակազմերին: Փոխնախարարը նաեւ տեղեկացրել է, որ նախագիծը դեռեւս լրամշակման փուլում է եւ դրա  արդյունքում նախագծում կներառվեն նաեւ մոնիթորինգի իրականացման համակարգը եւ ռազմավարության ֆինանսական գնահատականը:

Հասարակական խորհրդի անդամներն իրենց առաջարկներն ու դիտարկումներն են ներկայացրել երկու կարեւոր փաստաթղթերի վերաբերյալ, որոնց ի պատասխան նախարար Բադասյանը ներկայացրել է լուծման իր տարբերակներն ու մոտեցումները:

Հանդիպման ավարտին արդարադատության նախարարը շնորհակալություն է հայտնել ՀԿ-ների ներկայացուցիչներին ակտիվ ու արդյունավետ մասնակցության համար եւ վստահեցրել, որ այս ձեւաչափով հանդիպումները կրելու են շարունակական բնույթ:

Տպել
6388 դիտում

Գյումրու Վարդանանց հրապարակի եղեւնիները կհանվեն

Կոմպոզիտորների՝ Դիլիջանի ստեղծագործական տունը կարճ ժամանակում պետք է դարձնենք ծաղկուն ու խնամված վայր. Աննա Հակոբյան

Հրաժարվեք Հայաստանում օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրել. «ԳեոՊրոՄայնինգ»-ը՝ ԶԼՄ-ներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացել է խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ

«Սիթի օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք»-ը անհրաժեշտության դեպքում կաջակցի 21-ամյա Արամի բուժմանը

Կեղծված են և՛ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը. Հրաչյա Հակոբյանը մեկնաբանել է ռուսական կայքի հոդվածը

Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո զբոսաշրջիկների թիվը Գյումրիում կրկնապատկվել է. Սամվել Բալասանյան

Գերմանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Scorpions-ի «Փոփոխությունների քամի» երգի հնչյունների ներքո

Գտնվում ենք այն քոթեջում, որտեղ ապրել և ստեղծագործել է Առնո Բաբաջանյանը, մթնոլորտը հիասքանչ է. Աննա Հակոբյան

Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ազատ է արձակվել

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

Երևանի թիվ 17 հիմնական դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ

Ձերբակալվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը

Արցախում 2 տարեկան երեխան թունավորվել է մոր տված սխալ դեղահաբից

Քննարկվել է «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման հարցը

«Պոբեդա»-ն այսօր կվերականգնի Գյումրիում ձմեռային չվացուցակով թռիչքների ավիատոմսերի վաճառքը

Սոնա Աղեկյանը քաղաքապետարան է ներկայացել կոյաջրերի տարայով. նրան բերման են ենթարկել

Հայաստանում անշարժ գույքի գործարքները աճել են, եւ աճը մարզերի ու ոչ Երեւանի հաշվին է. Նիկոլ Փաշինյան

Մալաթիայի շուկայի տարածքում հրդեհը բռնկվել է արագ սննդի կետում. մանրամասներ

Ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է. Արսեն Թորոսյան