Զարեհ Սինանյանը ՌԴ-ում ապրող հայ ակտիվ երիտասարդներին հրավիրեց սերտ համագործակցության

20/07/2019 schedule14:30

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն իր մոսկովյան այցի շրջանակներում հուլիսի 19-ին հանդիպեց «Ռուսաստանի հայերի միավորում» հասարակական կազմակերպության խորհրդի անդամների հետ: Հանդիպումը տեղի ունեցավ «Նիկոլսկայա» հյուրանոցի հանդիպումների սրահում:

Ինչպես տեղեկացրին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, Զարեհ Սինանյանին դիմավորեց եւ այնուհետեւ բացման խոսքով հանդես եկավ ռուսաստանաբնակ գործարար, Մոսկվայի հայկական եւ ժողովուրդների մշակույթների թանգարանի հիմնադիր Ռուբեն Գրիգորյանը: Նա մասնավորապես անդրադարձավ Հայաստան-սփյուռք հարաբերություններում ճիշտ կառուցվածքային մեխանիզմի մշակման կարեւորությանը եւ խոսեց նոր Հայաստանում արդարության վերջնական վերականգնման անհրաժեշտության մասին: Այնուհետեւ կազմակերպության հիմնադիրները, ներկայանալով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին, ներկայացրեցին ՌՀՄ ստեղծման պատմությունը, հիմնական նպատակները եւ կառուցվածքը, նշելով, որ ՌՀՄ-ն բաղկացած է Ռուսաստանի հայերի տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների միավորումից, որն իրենից ներկայացնում է ցանցային կառույց: Այն կոչված է զբաղվելու ՌԴ հայերի խնդիրներով եւ օտար միջավայրում հայերի վարկանիշի բարձրացմամբ: Իրենց առանձին ելույթներում հասարակական կազմակերպության անդամները հանդես եկան մի շարք հետաքրքիր առաջարկներով:

Զարեհ Սինանյանը կարեւորեց ՌԴ-ում ապրող հայ երիտասարդների հասարակական ակտիվ կեցվածքը եւ հրավիրեց նրանց սերտ համագործակցության` հատուկ նշելով, որ այդ համագործակցության ակունքում երիտասարդները կարող են շփվել այլ երկրներից Հայաստան եկած եւ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակում ժամանակավոր, կամավորական հիմունքներով աշխատող իրենց հասակակիցների հետ:

Հանդիպումը շարունակվեց հարց-պատասխան ձեւաչափով եւ ավարտվեց հյուրասիրությամբ ու համատեղ նկարով:

Տպել
6982 դիտում

Գյումրու Վարդանանց հրապարակի եղեւնիները կհանվեն

Կոմպոզիտորների՝ Դիլիջանի ստեղծագործական տունը կարճ ժամանակում պետք է դարձնենք ծաղկուն ու խնամված վայր. Աննա Հակոբյան

Հրաժարվեք Հայաստանում օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրել. «ԳեոՊրոՄայնինգ»-ը՝ ԶԼՄ-ներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացել է խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ

«Սիթի օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք»-ը անհրաժեշտության դեպքում կաջակցի 21-ամյա Արամի բուժմանը

Կեղծված են և՛ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը. Հրաչյա Հակոբյանը մեկնաբանել է ռուսական կայքի հոդվածը

Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո զբոսաշրջիկների թիվը Գյումրիում կրկնապատկվել է. Սամվել Բալասանյան

Գերմանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Scorpions-ի «Փոփոխությունների քամի» երգի հնչյունների ներքո

Գտնվում ենք այն քոթեջում, որտեղ ապրել և ստեղծագործել է Առնո Բաբաջանյանը, մթնոլորտը հիասքանչ է. Աննա Հակոբյան

Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ազատ է արձակվել

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

Երևանի թիվ 17 հիմնական դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ

Ձերբակալվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը

Արցախում 2 տարեկան երեխան թունավորվել է մոր տված սխալ դեղահաբից

Քննարկվել է «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման հարցը

«Պոբեդա»-ն այսօր կվերականգնի Գյումրիում ձմեռային չվացուցակով թռիչքների ավիատոմսերի վաճառքը

Սոնա Աղեկյանը քաղաքապետարան է ներկայացել կոյաջրերի տարայով. նրան բերման են ենթարկել

Հայաստանում անշարժ գույքի գործարքները աճել են, եւ աճը մարզերի ու ոչ Երեւանի հաշվին է. Նիկոլ Փաշինյան

Մալաթիայի շուկայի տարածքում հրդեհը բռնկվել է արագ սննդի կետում. մանրամասներ

Ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է. Արսեն Թորոսյան