Ադրբեջանցիները ժամանակին սպառնացել են ՀՀ հավաքականի ֆուտբոլիստ Ալեքսանդր Կարապետյանին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը ժամանակին սպառնալիքներ է ստացել ադրբեջանցիների կողմից: Այս մասին վերջերս «Սոչի» տեղափոխված խաղացողը պատմել է Sport24-ին տված հարցազրույցում: Նա ներկայացրել է՝ ինչ զրույց է այդ թեմայով ունեցել ՀՀ հավաքականի եւ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ, որն անվտանգության նկատառումներով չկարողացավ մանսակցել Բաքվում կայացած Եվրոպա լիգայի 2018-19 մրցաշրջանի «Չելսիի» դեմ եզրափակչին:

«Ես Լյուքսեմբուրգում կարմիր քարտ էի ստացել, եւ հավաքականի մարզիչը զանգահարեց ու խնդրեց, որ շուտ միանամ ընտրանուն մարզավիճակ ձեռք բերելու համար: Ես մեկնեցի: Հենրիխն էլ էր այնտեղ: Ես կատակեցի. «Ի՞նչ ես այստեղ անում: Չէ՞ որ եզրափակիչ ունես»: Նա չհասկացավ ինձ եւ հարցրեց. «Ի՞նչ է, չգիտե՞ս»:

Բայց ես ինքնս էլ 1 տարի առաջ նման իրավիճակում էի. իմ թիմը պետք է խաղար Ադրբեջանում, եւ ես չգնացի (Եվրոպա լիգայում «Պրոգրեսը» պետք է հանդիպեր ադրբեջանական «Գաբալայի» հետ): Շատ վտանգավոր էր. ֆեյսբուքում ու ինստագրամում ինձ սպառնալիքներ էին գրում:

Ես այդ մասին ասացի Հենրիխին: Բայց, անկեղծ ասած, մենք այդ թեմայով միայն 1 անգամ ենք խոսել ու մոռացել ենք: Պարզ է, որ ավելի լավ է ռիսկի չդիմել: Զարմանալի է, որ նման կարեւոր միջոցառման ընթացքում չեն կարողացել ապահովել անվտանգությունը: Գուցե արժե՞ր տեղափոխել մրցավայրը»,- ասել է Կարապետյանը հարցազրույցում:

Կարապետյանը վերջերս է տեղափոխվել «Սոչի»: Ընկերական խաղերում նա հասցրել է առանձնանալ մի շարք գոլերով:

Տպել
1697 դիտում

Նիկոլ Փաշինյանը՝ մեծ կտավի մեկ մասնիկի առաջին գնորդն ու կտավն ամբողջացնող վերջին այցելուն Գյումրիում

Աննա Հակոբյանը մասնակցել է Ararat challange փառատոնի բացման արարողությանը

Բաքվում չարտոնված ցույցի պատճառով փակել են մետրոյի երեք կայարան

Աննա Հակոբյանը մասնակցել է «Առողջ ապրելակերպը՝ բոլորի համար» խորագրով սպորտային տոնին

Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի պատգամավորական խումբ է ստեղծվել

Հյուսիսային մաքսատունը Գյումրիում կբացվի այս տարի. հստակ ժամկետ, սակայն, չկա

«Էրեբունի-Երեւան» միջոցառումների շրջանակներում սպասվում է անակնկալ. Հայկ Մարության

Ապօրինի գույքի «քաղհալածյալ» սեփականատերերը․ նախկին իշխանություններին խիստ մտահոգել է օրենքի նախագիծը

Վարչապետը ծանոթացել է Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի շինաշխատանքներին

Այս տարվա առաջին 9 ամիսներին արձանագրվել է 3444 ճանապարհատրանսպորտային պատահար

Ոստիկանությունում տեղի ունեցած նիստից հետո մարզային պետեր են ազատվել

Հայկ Մարությանը Երվանդ Մանարյանին հանձնեց Երեւանի պատվավոր քաղաքացու կոչումը

Երկիր մոլորակին կմոտենա մեկ կիլոմետր տրամագծով երկնաքար

Արմեն Կարապետյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Հերքվել է Սամվել Ֆարմանյանի հայտնած այն տեղեկությունը, թե շոգեբաղնիքում իրեն ՀՔԾ քննիչ է մոտեցել․ ոստիկանություն

Դատախազները քննարկումներ են անցկացրել հանրակրթական եւ հատուկ դպրոցների աշակերտների հետ

Մեր տարածաշրջանը վառոդի տակառ է, մեր անվտանգության երաշխիքները՝ երկուսը

Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Պետական եկամուտների կոմիտեի Գյումրիում կազմակերպած ռազմավարական պլանավորման աշխատաժողովին

Գեղարքունիքի մարզում մեքենան բախվել է բետոնե պատնեշին․ 18-ամյա վարորդն ու նույն տարիքի ուղեւորը մահացել են

Երեւանցին նա է, ով սիրում է Երեւանը, սիրում է՝ հոգատար ծնողի ու պատասխանատու ընկերոջ նման․ Հայկ Մարության