Ամասիայում բացվեց բրդի գործարանը (լուսանկարներ)

Ամասիայի նախկին կինոյի տանն այսօր մեծ իրարանցում էր: Հյուրերի թվում, ի թիվս այլոց, նաեւ դեսպաններ ու նախարարներ կային: Բայց ֆիլմ նայելու համար չէին հասել նրանք Ամասիա: Հայաստանի հյուսիսում ԵՄ աջակցությամբ շահագործման հանձնվեց Բրդի գործարանը:Այստեղ բուրդն այլեւս ոտքերով չեն տրորի, որ լավ լվացվի, իլիկներն էլեկտրական են, մտրակել էլ պետք չէ: Գործարանի վերածված նախկին կինոյի տանը հաստոցներ, տարատեսակ գործիքներ եւ գերժամանակակից այլ սարքավորումներ են տեղադրված: Ներկա պահին գործարանը 16 աշխատակից ունի: Աստիճանաբար նրանց թիվը հասցվելու է 23-ի: Ծրագրում ընդգրկվել են նրանք, ովքեր գրանցված են եղել գործազրկության մարզային կենտրոնում: Բուրդ լվանալ միշտ են իմացել, հիմա, որ ամեն ինչ ավտոմատացված է, ավելի հեշտ ու արագ են այդ գործն անում:

 «Մարդը կարիքի մեջ» ծրագրրի հայաստանյան գործընկեր Ռուզաննա Տոռոզյանն ասաց՝ բուրդը հիմնականում մթերել են տեղի ֆերմերներից: Բայց նրանց հետ կապված որոշակի խնդիրներ կան: Ոչխարներին լավ չեն խնամում, լողացնել, լվանալու մասին խոսք չկա: «Ցավոք, Շիրակի մարզում ոչխարների լողարաններ չկան, եւ դա էլ է խնդիր: Սա էլ պետք է առաջիկայում լուծենք, որովհետեւ ֆերմերները կորցնում են ոչ միայն բրդի որակը, մեզ համար էլ որպես մթերող կազմակերպություն դժվար է էդ անխնամ բուրդը վերամշակել: Դրա համար մեր առաջնային խնդիրն է՝ կրթել ֆերմերին, որ հոգ տանի ոչխարների մասին, որ լավ որակով բուրդ մթերելու հնարավորություն ունենանք»,- ասաց Տոռոզյանը:

Ֆերմերներն արդեն դասընթացների մասնակցել են, գիտելիքից բացի նաեւ էլեկտրական խուզի սարքեր են ստացել, որ հրաժարվեն ավանդական դանակ-մկրատներից: Ոչխարներին խուզեն առանց սթրեսի ենթարկելու, երկար բուրդ հանձնելու հնարավորություն ունենան:

Ամասիայում արտադրվելու է Հայաստանի լավագույն թելը, գույնով էլ, որակով էլ: Այս տարածաշրջանի ոչխարների բրդից բնական 7 գույնի եւ 15 երանգի թել է ստացվում: «Սա հարստություն է, որը պետք է ճիշտ օգտագործել»,-ասացին ներկաները: Գործարանում կարտադրվեն գորգագործության, կարպետագործության թելեր: Ինչպես նաեւ կմշակվեն եւ շուկային կառաջարկեն բարակ թելեր, որոնք հիմնականում տեքստիլ արդյունաբերության մեջ են կիրառում: Շուկայի խնդիրներ, ասացին, չունեն: Վստահ են, որ կարճ ժամանակամիջոցում երկրում մրցունակ են դառնալու: Այդ ճանապարհին եւս մեկ կարեւոր քայլ են արել: Կորիդել տեսակի խոյեր են ձեռք բերել, Կոտայքի գյուղինստիտուտի բուծարանում բազմացրել են:

«Այս ցեղատեսակի բուրդը փափուկ է, եւ կենդանին հարմարված է Հայաստանի պայմաններին: Շուտով խաչասերում կլինի եւ մյուս տարի մենք կունենանք նոր տեսակի ոչխար: Այս պահին 25-ից ավել ֆերմերի հետ ենք աշխատում»,- ասաց Ռուզաննա Տոռոզյանը:

Ամասիայի եւ իր սկսած գործի հետագա հաջողությանը հավատում է նաեւ Պյոտր Սվիտալսկին: «Երբ մտածում էինք այս գործարանը բացելու մասին, մենք մի փոքր այլ գաղափար ունեինք: Բայց գործընկերեներս ասացին, որ այս ծրագիրը յուրահատուկ է, եւ լավ կլինի ուսումնասիրել: Համաձայնեցի, բայց պետք է նշեմ, որ ամենամեծ առավելությունն այն էր, որ ծրագիրը պետք է իրականացվեր Ամասիայում, որովհետեւ, երբ ես 2016 թվակիանին այցելեցի Ամասիա, ծանոթացա տարածաշրջանի հետ, հասկացա, որ կարիք կա խթանի: Ամասիայում հիանալի մարդիկ են ապրում, նրանք երբեմն մոռացված են, սակայն վստահ եմ, որ կարճ ժամանակ անց բոլորը խոսելու են նրանց մասին: Ես մեկնում եմ Հայաստանից, բայց իմ գործընկերները մնալու են եւ շարունակելու են իրենց աշխատանքն ու մեր ընդհանուր գործը, որովհետեւ Ամասիան կարիք ունի այնպիսի գործընկերների, ինչպիսիք են մեր հրաշալի դեսպանները: Վստահ եմ, որ այս ծրագիրը կդառնա Ամասիայի զարգացման շրջադարձային կետը»,-հրաժեշտից առաջ ասաց Պյոտր Սվիտալսկին:

Բայց Հայաստանը, պարզվում է, Սվիտալսկուն վերջնականապես չի ճանապարհում: Նրան նաեւ Շիրակի մարզում են մշտապես սպասելու: «Պարոն Սվիտալսկին փոխանցեց էստտաֆետը, բայց վստահ եմ, որ նա մեզանից շատ չի հեռանա, եւ որտեղ էլ լինի, Աշոցքն ու Ամասիան իր համար ակնհայտ սիրելի տարածքներ կմնան եւ կլինին հետաքրքրության ու ուշադրության կենտրոնում: Սա հավակնոտ ծրագիր է այն առումով, որ եթե մենք այստեղ հաջողենք բրդի վերամշակումն ու այդ արժեշղթան կարողանանք իրացնել, ապա մենք կունենանք այս խնդիրը լուծելու լավ հիմք այլ անասնապահական շրջաններում եւս»,- ելույթի իր խոսքում նշեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն էլ ընդգծեց՝ այսօրվա հաջողությունը հիմնականում հենց Պյոտր Սվիտալսկու քայլերով է պայմանավորված: «Պյոտր Սվիտալսկին առաջին միջազգային մակարդակի ներկայացուցիչն էր Հայաստանում, ով հավատաց Հայաստանին Երեւանից դուրս, ով հավատաց Ամասիայի ապագային, ով հավատաց Աշոցքի ապագային: Եվ դրա արդյունքում Աշոցքում եւ Ամասիայում այսօր արդեն ունենք գործող ծրագրեր, ունենք լուրջ ծառայություններ: Հենց այդ հավատի արդյունքում էլ վստահ եմ, որ այս տարածաշրջանը շատ լուրջ զարգանալու եւ փոխվելու է»,- ասաց մարզպետը:

Լուսանկաները «Հայկական ժամանակ»-ի

Տպել
3126 դիտում

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)