Վրաստանի ավտովթարից տուժած 16-ամյա աղջիկը հաջորդ շաբաթ դուրս կգրվի, 14-ամյա տղայի մոտ եւս դրական տեղաշարժ կա

Վրաստանի Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժած 16-ամյա աղջիկը, որը տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, հաջորդ շաբաթ դուրս կգրվի: Նա նախորդ շաբաթ հաջողությամբ վիրահատվել էր, այս պահին պլանային բուժում է ստանում: Նույն վթարից տուժած 14-ամյա տղայի մոտ նույնպես դրական տեղաշարժ կա:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակը: «14-ամյա տղան շարունակում է ստանալ համապատասխան բուժօգնություն: Օրեր առաջ նա եւս վիրահատվել է: Տղայի մոտ կատարվել է ստորին վերջույթների ոսկրային բեկորների համադրում, օսթեոսինթեզ»,-ասաց Դերձյանը:

Տղայի վիրահատությունը բարեհաջող է անցել: Ընդհանուր վիճակը գնահատվում է բավարար: Նա «Սուրբ Աստվածամայր» ԲԿ էր տեղափոխվել անգիտակից եւ շնչառական սարքին միացված։ Նրանք Վրաստանի վթարից տուժած եւ բուժում ստացող վերջին երկու անձինք են:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 7-ին Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարից տուժած 8 անձանցից 5-ը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել էին Վրաստանի մոտակա հիվանդանոցներ: Թբիլիսիում բուժում ստացող միջին ծանրության թվով 3 տուժած տեղափոխվել էին Հայաստան: Թբիլիսիի վնասվածքաբանության ինստիտուտում բուժում ստացող 2 հիվանդները տեւական ժամանակ ենթակա չեն տեղափոխման:

Տպել
2616 դիտում

Աշխատանքի ընդունե՞լն էր անօրինական, թե՞ ազատելը. ուսուցչին աշխատանքից 2-րդ անգամ են ազատել

Դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրեն է նշանակվել Վիլեն Գաբրիելյանը

Կեղծ թղթադրամներով գնումներ արած երիտասարդը կալանավորվել է․ ոստիկանություն (տեսանյութ)

Սեյրան Օհանյանը ԱԺ նախագահին այցելել է քաղաքավարությունից եւ բարեկրթությունից ելնելով․ քաղաքական հարցեր չեն քննարկել

Արմեն Հարությունյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին. ԱԻՆ

ԲԴԽ-ն առաջարկում է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում ընդգրկել Վիգեն Քոչարյանին

«Պարտեզ» ռեստորանի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի գործով 7 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է

Վարդենյաց լեռնանցքը բաց է բոլոր տիպի ավտոմեքենաների համար, իսկ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը՝ դժվարանցանելի. ԱԻՆ

911 հեռախոսահամարով 1824 քաղաքացու տրվել է բժշկական խորհրդատվություն. ԱԻՆ

Տոկիո 2020-ից ընդամենը 6 ամիս առաջ ձյուդոյի Եվրոպայի չեմպիոն Կարապետյանը կոտրվածքի պատճառով բացակայելու է

Մեկնարկել է «1991 ստորաբաժանում» ծրագրի նախապատրաստական դասընթացը. հայտ էր ներկայացրել 17-23 տարեկան 400 երիտասարդ

Հայտնի են Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում ընդգրկվող իրավաբանների ու ՀԿ ներկայացուցիչների անունները

Թեհրան-Երեւան-Թեհրան երթուղով փոխադրումներ իրականացնող մարդատար ավտոբուսը վթարի է ենթարկվել

Քաղավիացիայի կոմիտեն «Ռայանէյր»-ի ղեկավարներին տեղեկացրել է Միլան-Երևան չվերթի խնդիրների մասին

Հենրիխ Մխիթարյանն 9-րդ անգամ ճանաչվեց Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ

Սեյրան Օհանյանն արդեն երկու ժամից ավելի է՝ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին է մասնակցում

«Սորոսի հիմնադրամ»-ը չի ֆինանսավորել նախարարի, փոխնախարարների, «Մել» ֆիլմն ու «Հուզանք ու զանգ»-ը

Վարդան Մինասյանը՝ Հայաստանի 2019 թ. լավագույն մարզիչ

Վարչապետի «զարմուհին» գեղեցկության սրահ չի բացել. տարածված լուրն ապատեղեկատվություն է

Գնդապետ Լեւոն Շահումյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում