Եթե Դատավորների ընդհանուր ժողով չի եղել, պատերի տակ պիտի երդվեի՞. Նախշուն Տավարացյան

Վճռաբեկ դատարանի դատավոր, ԲԴխ անդամ Նախշուն Տավարացյանի օրեր առաջ երդում տալը շարունակում է դատական համակարգի օրվա գլխավոր թեմաների շարքում դասվել:

Այսօր Բարձրագույն դատական խորհրդում տեղի ունեցավ ԲԴԽ նիստը՝ խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով:  Նիստը հրավիրվել էր ԲԴԽ անդամներ Գրիգոր Բեքմեզյանի, Հայկ Հովհաննիսյան եւ Լիպարիտ Մելիքջանյանի նախաձեռնությամբ: Ի պատասխան ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանի հարցի, թե որ նորմով առաջնորդվելով է Տավարացյանը նիստը դռնփակ անցկացնելու միջնորդություն ներկայացնում՝ դատավորը պատասխանեց, որ առաջնորդվում է Վարչական դատավարության օրենսգրքով: Խորհրդակցական սենյակից վերադառնալով ԲԴԽ անդամները որոշեցին նիստն անցկացնել դռնբաց կարգով:

Այնուհետեւ ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը հանդես եկավ ելույթով՝ նշելով, որ Նախշուն Տավարացյանը պաշտոնը ստանձնած է համարվել այն պահից, երբ նա ընտրվել է ԲԴԽ անդամ: Ապա Բեքմեզյանը հարց բարձրացրեց. «Եթե Տավարացյանն ընտրվել է նոյեմբերին, ինչո՞ւ մինչ այժմ չի ներկայացել նիստերին»: Բեքմեզյանը հիշեցրեց, որ Տավարացյանը անհարգելի պատճառով 2018թ. նոյեմբերից խորհրդի որեւէ նիստի չի մասնակցել, իսկ Դատական օրենսգրքի 86-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ եւ 7-րդ կետերի համաձայն՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցվում են տարվա ընթացքում ԲԴԽ նիստերին անհարգելի պատճառով առնվազն երկու անգամ չմասնակցելու դեպքում, եւ իր մասնակցությունը բացառող հանգամանքների մասին մեկ անգամ չհայտնելու դեպքում։

«Հիմա հարց է առաջանում՝ արդյոք ԲԴԽ-ն պետք է աչք փակի՞ Դատավորների ընդհանուր ժողովի վրա. բա իրավական հետեւանքնե՞րը։ Հարցը Դատավորների ընդհանուր ժողովից եկել է ԲԴԽ դաշտ եւ այժմ չի կարելի թույլ տալ, որ աչք փակենք այս երեւույթի վրա։ Ստացվում է, որ ցանկացած դատավոր, որն ընտրվել է ԲԴԽ անդամ, ցանկացած պահի կարող է ասել՝ ես հրաժարվում եմ այս պահին երդվելուց, մի երկու տարի հետո կորոշեմ՝ երդվեմ, թե ոչ, ընդ որում՝ երկու տարի ԲԴԽ-ն պետք է գործի առանց այդ մեկ անդամի, առանց բավարար քանակի ձայներ ունենալու՝ դրանով իսկ վտանգի տակ դնելով իր կողմից կայացված որոշումների իրավաչափությունն ու օրինականությունը»,- ասաց Բեքմեզյանը:

Վերջինիս խոսքով՝ գուցե այս առնչությամբ պատճառաբանություններ հնչեն, որ ԲԴԽ անդամը չի ծանուցվել խորհրդի անդամի նիստերի մասին, սակայն ըստ նրա՝ խորհրդի անդամը պետք է գոնե մեկ անգամ գար ԲԴԽ:

Ելույթի ավարտին Բեքմեզյանին հարցեր ուղղեց հուլիսի 11-ին ԲԴԽ անդամ ընտրված դատավոր Մեսրոպ Մակյանը: Վերջինս հետաքրքրվեց, թե երկրորդ անգամ երբ է Տավարացյանն առանց հարգելի պատճառի բացակայել ԲԴԽ նիստից: Բեքմեզյանը պատասխանեց, որ ինքը 2018-ին ԲԴԽ անդամ չէր, հստակ պատասխանել չի կարող, բայց փաստեց, որ իր՝ ԲԴԽ անդամ լինելուց հետո առնվազն երկու նիստի Տավարացյանը բացակայել է, ինչն արդեն լիազորությունները դադարեցնելու հարցը քննարկելու հիմք է:

Մակյանը նկատեց, որ 2018-ի նոյեմբերից մինչեւ տարեվերջ ԲԴԽ առնվազն երկու նիստ եղել է եւ եթե Տավարացյանը դրանց չի մասնակցել այդ դեպքում ինչո՞ւ ԲԴԽ-ն դեռ այն ժամանակ չի անդրադարձել նրա լիազորությունը դադարեցնելու հարցին: Ի պատասխան՝ Գրիգոր Բեքմեզյանը նշեց, որ Տավարացյանը՝ որպես ԲԴԽ անդամ, դիտարկվել է միայն հուլիսի 11-ից հետո, երբ երդվել է:

Ելույթով հանդես եկավ նաեւ Նախշուն Տավարացյանը, որի ընթացքում նա պարբերաբար բորբոքվում էր հակադարձում Գրիգոր Բեքմեզյանին: «Պարոն Բեքմեզյանը շատ բարձր ձայնով հնչեցրեց, որ ես անգործություն եմ ցուցաբերել, անհարգելի պատճառներով չեմ ներկայացել։ Ձեզ հիշեցնեմ՝ եթե ես պաշտոնը ստանձնած ԲԴԽ անդամ եմ համարվում, ուրեմն որոշ արտոնություններ կան, որոնք պետք է իմ նկատմամբ կիրառվեին։ 2018թ. նոյեմբերի 8-ից մինչ այսօր պետք է ինձ մակագրվող գործերը լինեին ընդամենը 25 տոկոսը, սակայն ես աշխատում եմ չափազանց ծանրաբեռնվածությամբ, թեպետ իմ աշխատավարձի հարցով տարբերություն չի եղել, այսինքն, ես չեմ օգտվել ԲԴԽ անդամին տրված արտոնությունից»,- ասաց նա։ Տավարացյանը հայտարարեց, որ ինքը դատական դեպարտամենտից ընդամենը երկու ծանուցում է ստացել ԲԴԽ նիստերի վերաբերյալ՝ մեկը սույն թվականի հուլիսի 15-ի նիստի օրակարգի, մեկն էլ այսօրվա նիստի վերաբերյալ, իսկ մինչ այդ որեւէ ծանուցում չի ստացել։ «Հիմա դուք պատասխանեք, պարոն Բեքմեզյան, ԲԴԽ-ն է անգործություն թույլ տվե՞լ, թե՝ ես։ Իրավաբան գիտնականներին հորդորում եմ՝ ոչ թե վերցնել հարցի բարոյական կողմը, թե ինչպես կարող էր Նախշուն Տավարացյանը 9 ամիս հետո երդվեր, բա ի՞նչ աներ Նախշուն Տավարացյանը, հետաքրքիր է, այդ տեղն ազատ է, դա Վճռաբեկ դատարանի տեղն է, երկրորդն էլ, եթե Դատավորների ընդհանուր ժողով չի եղել, Նախշուն Տավարացյանը որտե՞ղ գնար երդվեր, պատերի տակ պիտի երդվեի՞։ Որպես իրավաբան գիտնականներ ավելի մեծ անելիք ունեիք, ավելի լավ է դատական օրենսգրքում առկա՝ «պաշտոնի ստանձնման» եւ «ընտրված» եզրույթների հետ կապված իրավական կազուսի հարցը լուծեիք, այլ ոչ թե Նախշուն Տավարցյանին դարձնեիք հանրահայտ քննարկման թեմա։ Դուք մի մոռացեք, որ ես երեկ չէ առաջին օրը չեմ դատավոր դարձել, հազարավոր մարդիկ են ինձ գովեստի խոսքեր ուղարկել, հազարավոր մարդիկ ինձ գրավոր շնորհակալություն են հայտնել։ Ես ել ունեմ ընկերներ, հարազատներ, շրջապատ, ամեն մեկն իր ձեւով է ընկալում եւ ձեր ամեն մի հայտարարությունից հետո հեռախոսիս զանգերի մեջ տեղ չի լինում, սա դատավորի արժանապատվության հետ կապված հարց է, սա դատավորի բարի համաբավն արատավորող հարց է, հիմա ի՞նչ, ես դատական հայց ներկայացնեմ իմ բարի համաբավն արատավաորելու համա՞ր»,-զայրացած հայտարարեց Տավարացյանը։

Վերջինս հավելեց, որ այս ամենը վերաբերում է բարոյական կողմին, թե 9 ամիս հետո ինչու ընտրվեց, ինչու՞. «մարդ կար խոստացված, ձեր խոստումը մինչեւ վերջ չկատարվեց, թե՞ ինչ-որ տեղից ուղղորդվում եք։ Հուլիսի 11-ի ժողովում մի քանի դատավորներ աղմուկ բարձրացրեցին՝ խախտելով էթիկայի եւ վարքագծի կանոնները, մեկը Սիմիզար Հովսեփյանը, որի որդին ձեր գիտնական իրավաբաններից է։ Իմ անունը երբեք շահարկման առիթ չի դարձել»,–ասաց նա։ Տավարացյանի պնդմամբ՝ ինքը զբաղեցրել է ԲԴԽ անդամի այն տեղը, որը նախատեսված է Վճռաբեկ դատարանի համար։ «Դա Վճռաբեկ դատարանի տեղն է, գենդերային քաղաքականության առումով ես եմ համապատասպանում այդ տեղին, եւ ես եմ ստանձնել ԲԴԽ անդամի լիազորությունները»,- նկատեց Տավարացյանը՝ հավելելով, որ ինք ԲԴԽ-ի լիարժեք անդամ եմ համարվում 2019թ. հուիսի 11-ից: «Ես քմահաճույթից ելնելով չեմ հրաժարվել կատարել իմ լիազորությունները, ստեղծված իրավիճակից ելնելով՝ ես հարկադրված հրաժարվել եմ երդվել»,- եզրափակեց Տավարացյանը:

Այնուհետեւ ԲԴԽ անդամներ Հայկ Հովհաննիսյանը եւ Գրիգոր Բեքմեզյանը միջնորդեցին որպես վկա հրավիրել եւ հարցաքննել Դատավորների ընդհանուր ժողովի նախագահ Երվանդ Խունդկարյանին: Միջնորդությունը, սակայն մերժվեց:

Ինչից հետո  ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը միջնորդություն ներկայացրեց՝ որպես վկա ԲԴԽ հրավիրել Վճռաբեկ դատարանի վարչական եւ քաղաքացիական պալատի դատավորներ Անտոնյանին եւ Միքայելյանին։ Իր այս միջնորդությունը Հովհաննիսյանը պատճառաբանեց նրանով, որ Նախշուն Տավարացյանն իր ելույթում նշեց, որ եթե իր այդ գործընկերները չհրաժարվեին Դատավորների ընդհանուր ժողովին մասնակցելուց, ինքը դարձյալ չէր երդվի․ «Քանի որ իմ հետ մրցակցող երկու դատավորները կարծիք հայտնեցին, որ այլես չեն ուզում մասնակցել նիստին, ես հայտնել եմ, որ համերաշխության մթնոլորտում ցանկանում եմ երդվել, սակայն եթե նրանՔ մասնակցեին նիստին, ես դարձյալ չէի երդվի»,-ասել էր Տավարացյանը։ Հովհաննիսյանը ցանկացավ պարզել, թե ինչ հանգամանքներում եւ ինչ պատճառաբանությամբ են նրանք հրաժարվել մասնակցել նիստին։ Այս միջնորդությունը բավարարվեց քանի որ միջնորդությանը կողմ քվեարկեց 5, դեմ՝ 4 անդամ:

Նախշուն Տավարացյանի լիազորությունների պահանջով ԲԴԽ նիստը կշարունակվի վաղը:

Տպել
2393 դիտում

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև