Մոտ 12 մլն դրամ. Արմավիրի մարզում ավարտված կոռուպցիոն գործերով 63 տոկոսով ավելի շատ վնաս է վերականգնվել, քան 2018թ-ին

18/07/2019 schedule13:54

Արմավիրի մարզի դատախազությունում ամփոփվել են 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում մարզի տարածքում կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, այդ դեպքերով քրեական հետապնդման և վնասի վերականգնման ուղղությամբ իրավապահ մարմինների մարզային կառույցների կատարած աշխատանքների արդյունքները: Այս մասին հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից:

Ամփոփմամբ արձանագրվել է, որ Արմավիրի մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության ներքո նշված ժամանակահատվածում քրեական հետապնդման մարմինների վարույթում քննվել է կոռուպցիոն բնույթի 61 քրեական գործ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 45-ի փոխարեն: Այսինքն վարույթում քննվող քրեական գործերի քանակն ավելացել է 35.5 տոկոսով:

Նշված քրեական գործերից 42-ը հարուցվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հաղորդումների հիման վրա, 3-ը՝ լրատվամիջոցների, իսկ 16-ը՝ հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից՝ իրենց լիազորություններն իրականացնելիս հայտնաբերված փաստերի առթիվ: 

Նշված  քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել  14 պաշտոնատար անձ: Նրանցից 7-ը մարզի տարբեր դպրոցների՝ մասնավորապես՝  Այգեվան, Հացիկ, Բերքաշատ, Լենուղի և Բաղրամյան գյուղերի հանրակրթական դպրոցների, Մեծամորի արվեստի դպրոցի և Էջմիածնի քոլեջի տնօրեններ են, որոնց մի մասին մեղսագրվում են կաշառք ստանալու, մյուս մասին՝ վատնման կամ յուրացման միջոցով հափշտակություն կատարելու հանցավոր արարքներ: Իսկ քրեական հետապնդման ենթարկված մյուս 7 անձինք տարբեր համայնքների՝ Մրգաստան, Հայթաղ, Տարոնիկ, Զարթոնք, Մրգաշատ, Բաղրամյան, Արմավիր գյուղական համայնքների ղեկավարներ են: Նրանք մեղադրվում են առերևույթ հափշտակություններ կատարելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիք կատարելու համար:  

Նշված ժամանակահատվածում դատարանում քննվել և մեղադրական դատավճռով ավարտվել է նշված բնույթի 6 գործ՝ 7 անձի վերաբերյալ, ինչը կրկնակի ավելի է 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ:

2019 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ դեպքերով հարուցված և ավարտված քրեական գործերով նախնական արձանագրված պետությանը պատճառված վնասը կազմել է մոտ 12մլն ՀՀ դրամ, որն ամբողջությամբ վերականգնվել է։ Համեմատության համար նշենք, պատճառված վնասը մոտ 1մլն դրամով ավելի է, քան ողջ 2018 թվականի ընթացքում  հայտնաբերված վնասի չափը: Իսկ վերականգնման առումով 2019թ. առաջին կիսամյակը 63 տոկոսով ավելի արդյունավետ է եղել նախորդ ողջ տարվա համեմատությամբ:

Նշված կոռուպցիոն քրեական գործերի քննության ընթացքում պարզվել են հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները և դրանց վերացման ուղղությամբ ձեռնարկվել են դատախազական ներգործության միջոցներ:  Մասնավորապես՝ ներկայացվել են թվով 4 միջնորդագրեր, որոնց քննարկման արդյունքում 2 դպրոցի տնօրեն ազատվել են զբաղեցրած պաշտոնից:

Տպել
1732 դիտում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս