«Արսենալը» հաղթեց «Բավարիային». Մխիթարյանը մասնացկեց խաղին (տեսանյութ)

Լոնդոնի «Արսենալը» հաղթանակ է տարել նաեւ նախապատրաստական շրջանի ընկերական 2-րդ խաղում: Այսօր՝ հուլիսի 18-ին, ամերիկյան շրջագայության շրջանակներում հանդիպել է «Բավարիայի» հետ եւ առավելության հասել: Խաղն ավարտվել է 2:1:

Հանդիպման 49-րդ րոպեին «Բավարիայի» կազմում գնդակը սեփական դարպասն է ուղարկել Լուիս Պոզնանսկին: 71-րդ րոպեին մյունխենցիների հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին հավասարեցրել է հաշիվը: Հիմնական ժամանակի ավարտից 2 րոպե առաջ «զինագործների» հարձակվող Էդվարդ Նկետիան խփել է հաղթական գնդակը:

ՀՀ հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը լոնդոնցիների մեկնարկային կազմում է եղել: Կիսապաշտպանը փոխարինվել է 64-րդ րոպեին: Հանդիպումից հետո նա գրառում է կատարել սոցիալական ցանցերում:

«Հիանալի էր խաղադաշտ վերադառնալ Մյունխենի «Բավարիայի» դեմ կայացած առաջին ստուգողական խաղում: Շնորհակալություն, Լոս Անջելե՛ս, ջերմ ընդունելության համար»,- գրել է նա ու լուսանկարներ հրապարակել:

Օրեր առաջ «Արսենալն» ընկերական խաղ էր անցկացրել «Կոլորադո Ռեփիդզի» դեմ ու հաղթել էր 3:0 հաշվով: Այն ժամանակ թիմը հիմնական կազմով չէր եղել: «Բավարիայի» դեմ հանդիպումն առաջինն էր Չեմպիոնների միջազգային գավաթի խաղարկությունում: Այս ընկերական մրցաշարի շրջանակներում լոնդոնիցները եւս 2 խաղ ունեն: Հուլիսի 20-ին կհանդիպեն «Ֆիորենտինայի» հետ, իսկ հուլիսի 24-ին մրցակիցը կլինի Մադրիդի «Ռեալը»:

Տպել
780 դիտում

Շենգավիթում հնչած կրակոցների հետեւանքով մահացածը թաղային հեղինակություն է

Վարչապետը տիկնոջ եւ դուստրերի հետ մասնակցել է Գյումրու օրվան նվիրված տոնական միջոցառումներին (լուսանկարներ)

Այս տարի Գյումրին լինելու է Հայաստանի անկախության տոնակատարությունների կենտրոնը․Նիկոլ Փաշինյան

Գյումրիում մեկնարկել է քաղաքի օրվան նվիրված տոնական համերգը (լուսանկարներ, ուղիղ միացում)

Կրակոցներ Երեւանում․ կա 1 զոհ եւ վիրավորներ․ հայտնաբերվել են պարկուճներ, դանակներ․ Shamshyan.com

Գյումրին հայի համար աշխատասիրության, տաղանդի ու ոգու քաղաք է․ Կոմանդոսը մասնակցում է Գյումրու օրվա տոնակատարությանը

Հավանաբար այս տարվա ընթացքում կունենանք ժամանակացույցը՝ 2 տարի է, 3 թե 4․ Շիրակի մարզպետը՝ տնակների խնդրի մասին

Հենց նոր մի հետաքրքիր տեղեկություն իմացա. Նիկոլ Փաշինյան

Լարված վերջաբան Գյումրիում. Փյունիկը 1-3 հաշվով պարտվեց «Շիրակին»

Լուծարվող գիշերօթիկների աշխատակիցները վարչապետի հետ չկարողացան խոսել

Գյումրին պետք է դառնա Երեւանին մրցակից. Ֆելիքս Ցոլակյանը մասնակցում է Գյումրու տոնի միջոցառումներին (լուսանկարներ)

Մենք 21-րդ դարում ենք, բայց մեր ունեցած տեխնիկան 20-րդ դարի է. Ֆելիքս Ցոլակյան

Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը պարում են Գյումրու Ռուսթավելի փողոցում (տեսանյութ)

Հոկտեմբերի 11-ին նախատեսված է Գյումրու ավտոմաքսատան բացումը․ Դավիթ Անանյան

Փաշինյանն ընտանիքի հետ մասնակցում է Գյումրու տոնի միջոցառումներին (ֆոտոռեպորտաժ)

«Քաղաքի օր» տոնակատարության շրջանակում շահագործման հանձնվեց Շիրազի փողոցը. բացմանը ներկա էր վարչապետը (տեսանյութ)

«Մալաթիա մոլի» շենքում բռնկված հրդեհը մարվել է

Գյումրու օրվա տոնական միջոցառումներին է միացել վարչապետ Նիկոլ Փաշինյանը (լուսանկարներ, տեսանյութ)

Գյումրին բոլոր հարցերում յուրահատուկ տեղ ունի․ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցում է «Քաղաքի օր» միջոցառմանը

Չապնի եւ Սեւաքար գյուղերում անօդաչու թռչող սարքերով հետազոտվել են հրդեհի օջախները․ 110 բնակիչ տարհանվել է