Մարզպետը 200 աշխատատեղի մասին հայտնել է ծառահատողներին, սակայն նրանք ցանկանում են, որ իրենց պահանջը կատարվի

Այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ նախորդ տարի անտառամերձ տարածքների բնակիչներին անտառի թափուկներ են բաժանվել, իսկ ոմանց էլ դրամաշնորհներ են տրվել՝ այլ ոլորտում գործունեություն սկսելու համար։

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը զեկուցեց, որ երեկվա ցույցերի շատ մասնակիցների նույնիսկ աշխատանք է առաջարկվել ճանապարհաշինության ոլորտում, քանի որ Տավուշում ճանապարհաշինության մեջ աշխատուժի պակաս կա։

«Ընդհանուր, տարբեր տեղերում, ոչ միայն ճանապարհաշինության մեջ, այլեւ մարզի այլ տեղերում շուրջ 200 աշխատատեղի մասին էր երեկ խոսում մարզպետը»,- ասաց Պապիկյանը։

Արձագանքելով Պապիկյանին՝ վարչապետն ասաց. «Այսինքն, էդ մարդիկ, որոնք ասում են, որ «մենք մեր հացի փողն ենք աշխատում», հիմա 200 հոգի կարող են ընդունվել աշխատանքի հա՞»:

«Այո, առաջարկը հնչել է մարզպետի կողմից, չեն արձագանքել մարզպետին, ասել են, որ մենք ունենք մի պահանջ, եւ այդ պահանջը պիտի կատարվի»,- նշեց Պապիկյանը։

Նախարարը նշեց, որ ցուցարարներին ասել են՝ այդ պահանջը չի կատարվելու։ Վարչապետն ավելացրեց, որ հենց այսօր մարզպետարան դիմելու դեպքում մարդիկ կարող են աշխատանքի ընդունվել օրական 8-15 հազար դրամ աշխատավարձով։

Տպել
3108 դիտում

Արազ Օզբիլիսը հեռացել է թուրքական ֆուտբոլային ակումբից

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. Բախվել են Mersedes-ն ու Opel-ը. Կան վիրավորներ (լուսանկարներ)

Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Նոր Նորքում

Մովսես գյուղում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ. կրակը մարելուն օգնել է գյուղի 23 բնակիչ

Երևանում և 8 մարզում այսօր սպասվում են էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Շարուրի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 46-ամյա տղամարդու դի

Երբ «Արարատը» կրկին հաղթող է. շնորհավորում եմ բոլորիս. Նիկոլ Փաշինյան

Ամերիկաբնակ 2 հայերը դատի են տվել Թուրքիային՝ հայրենի գյուղ մեկնելու նպատակով վիզա չտրամադրելու համար

Շատ եմ ափսոսում մեծ արդյունքը, որը հստակ տեսանելի էր, ափսոսում եմ սեպտեմբերից սպասվող ամեն մի ծրագիր. Հայրապետյան

Կես տոննա անասնակեր, 4 հա խոտածածկույթ ու մասամբ այրված վագոն-տնակ. հրդեհ Վերին Գետաշենում

Լոզան-2020․ օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա «Մալի» սառցադաշտում

«Արարատ-Արմենիա»-«Ֆ91 Դյուդելանժ»՝ 2:1. ԵԼ խմբային փուլն ավելի մոտ է

ԱՄՆ-ն մտահոգված է Վանի, Դիարբեքիրի և Մարդինի քաղաքապետների պաշտոնանկության որոշմամբ

20 վերելակների փոխարինման մրցույթի արդյունքները կասեցվել են. քաղաքապետարանը, միեւնույն է, հույս ունի այս տարի հասցնել

Արայի լեռան ստորոտում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. կրակի ընդհանուր մակերեսը կազմում է 1800 հա

Ոստիկանությունը ներկայացնում է «Օրենքով գող» մասիվցի Անդիկի սպանության բոլոր մանրամասները (տեսանյութ)

Հայ խաղաղապահները Գերմանիայում մասնակցել են բազմազգ զորավարժության առաջին փուլին

Վարոս Սիմոնյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ռոբերտ Ղուկասյանը նշանակվել է վարչապետի խորհրդական. պաշտոնական

Մի քանի ամիս առաջ Արտաշատում կատարված պայուսակի գողությունը բացահայտվել է