Մարդիկ, որոնք 30 տարի շարունակ արել են այդ սեւ գործը, շարունակում են մնալ աղքատ. Փաշինյան

Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ի վերջո, ո՞րն էր Իջեւանում բողոքի ակցիա իրականացնողների պահանջների օրինականությունը:

«Վճռականորեն պետք է կասեցնենք այդ գործընթացը, բայց ստացվում է, որ էկրանների առաջ հայտարարություն ենք անում, ինչ-որ մարդիկ քմծիծաղ են տալիս եւ մի քանի օր դադարից հետո գործողությունները շարունակում են»,- նշեց վարչապետը:

Գրիգորյանը հայտարարեց, որ մի շարք փոփոխություններ են մշակվել եւ մինչ այժմ օրենսդրական սողանքներ կային, որոնք փոփոխությունները փակում են:

Նրա խոսքով՝ ակցիայի ժամանակ մասնակիցները նշել են, որ իրենց բարձրացրած հարցերը վերաբերում են հիմնականում փաստաթուղթ ունենալուն, որ վառելափայտը կարողանան տեղափոխել եւ ոստիկանության պահակակետերը խոչընդոտ են հանդիսանում:

Արձագանքելով՝ վարչապետն ասաց, որ այստեղ լավ լուր էլ կա. նշանակում է՝ չեն կարողանում փող տալ ու անցնել:

Գրիգորյանը տեղեկացրեց, որ այս պահին տասնյակ քրեական գործեր կան հարուցված տարբեր անտառտնտեսություններում:

«Վերջերս կադրային փոփոխություններ են եղել, այս ամենը փոխում է իրավիճակը: Սա Հայաստանի ընդհանուր կենսական նշանակության հարց է եւ ոչ միայն անտառի, քանի որ անտառի այս լայնածավալ հատումները, որ երկար տարիների ընթացքում եղել է, եւ պատժի մեխանիզմները բավարար չեն եղել, բերում են այլ խնդիրներ՝ ջրերի, ոռոգման հետ կապված հարցերի»,- ասաց Գրիգորյանը:

Նախարարը նշեց, որ ամենայն խստությամբ հնարավորինս ուժեղ պատիժ պետք է նախատեսվի, քանի որ այստեղ խոսքը գյուղացիների կարիքների համար անտառները կտրելու մասին չէ, ինչպես տարիներ շարունակ ներկայացվում է:

Գրիգորյանը նշեց, որ օրենսդրական փաթեթը ուժեղ կանխարգելիչ ազդեցություն կարող է լինել:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երբեմն այնպիսի տպավորություն կարող է լինել, թե բոլորը զբաղված են փայտ կտրելով և վաճառելով, բայց իրականում այդպես չէ եւ մարդկանց որոշակի շրջանակ է դրանով զբաղվում, ու երկար տարիների կոռուպցիոն մեխանիզմներով ստեղծվել է ցանց. «Այսօր գործ ունենք հենց այդ ցանցի հետ»:

Վարչապետը չբացառեց, որ այս գործողությունները թիկունքից, ետնաբեմերից կառավարվում են պոտենցիալ այն մարդկանց կողմից, որոնք անպայման կրելու են պատասխանատվություն: «Ես ուզում եմ հստակ լինել՝ ոչ մի ապօրինի կոմպրոմիս չի լինելու եւ խնդիրը դնում եմ իրավապահ համակարգերի առաջ, այստեղ իրավապահ համակարգի գործունակության խնդիրն է: Ապօրինի գործողության հետ ոչ մի կոմպրոմիս չի լինելու, որեւէ մեկը շանտաժով չի կարող խոսել կառավարության հետ եւ սա կյանքի կոչելը իրավական համակարգի խնդիրն է»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը ասաց, որ մարդիկ պետք է հասկանան՝ անտառը չկտրելով՝ նրանք ավելի կարող են հարստանալ, քան կտրելով:

«Մարդիկ, որոնք 30 տարի շարունակ արել են այդ սեւ գործը՝ կտրելով ծառերը, շարունակում են մնալ աղքատ: Ոնց եղել են խեղճ ու կրակ, այնպես էլ մնացել են»,- ասաց վարչապետը:

Տպել
1496 դիտում

Թուրքական «Խաղաղության աղբյուրը». բոլորը կողմ են՝ դեմ խոսելով

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հանդիպել է China Union Pay կազմակերպության խորհրդի նախագահի հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ

Շվեդիան չեղարկել է Թուրքիային զինտեխնիկա մատակարարելու բոլոր թույլտվությունները

Բեթհովենի 250-ամյակին և բեռլինյան պատի 30-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն. հանդիպում Գերմանիայի դեսպանի հետ

Տավուշի մարզում Porsche-ն մի քանի պտույտ գլորվելով ընկել է ձորակը. կա 1 զոհ, 1 վիրավոր

ՀՀ ֆուտբոլի հավաքականը պարտվեց ու գործնականում կորցրեց Եվրո 2020-ում հայտնվելու հնարավորությունը

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Լիտվայի դեսպանին

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ պատգամավոր Զատուլինի՝ Արցախ կատարած այցի պատճառով

ՀՀ ֆուտբոլի հավաքականը 2-րդ գոլը բաց թողեց Ֆինլանդիայից. արդեն պարտվում է 0:2

Ինչ եկամուտներ են հայտարարագրել ԱԱԾ ՊՊԾ արդեն նախկին պետ Գրիգորի Հայրապետովը, նրա կինն ու դուստրը

Խաղաղություն ու բարօրություն վրաց ժողովրդին. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի վարչապետին

Ոստիկանության Հրազդանի բաժնում մեծ քանակությամբ տարբեր տեսակի զինամթերք է հանձնվել (տեսանյութ)

ՀՀ ֆուտբոլի հավաքականը գոլ բաց թողեց Ֆինլանդիայի դեմ խաղում. պարտվում է 0:1

Հակատուբերկուլոզային դիսպանսերը դեռ չի փակվի, սակայն քննարկվում է կառույցին տրվող ֆինանսական միջոցների կրճատման հարցը

ՀՀ Ազգային ժողովի նախագահը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 141-րդ նստաշրջանում

Վարչապետ Փաշինյանի անունից ի պատիվ Գեորգի Գախարիայի տրվել է պաշտոնական ընթրիք

Համալիր մարզումներ են իրականացվել ՊՆ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումում

ՀՀ պաշտպանության նախարարը հետևել է խաղաղապահների վարժանքներին

Գրիգորի Հայրապետովն ազատվել է ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից