Նպատակը վեթինգը չէ, այլ անաչառ դատարան ունենալը. որ ասենք՝ մեր անկախ, սկզբունքային դատարանը որոշեց. Ն. Փաշինյան

«Եթե պետք լիներ միջամտել դատական գործերին, ես չէ՞ի կարող: Դատարանների դռները փակելը սիմվոլիկ ակցիա էր:

Այն դատական համակարգը, որին ժողովուրդը չի վստահում, ես չեմ ուզում կրել դրա պատասխանատվությունը, ես ոչ մեկին ոչ բռնել եմ, ոչ էլ բաց թողել: Ինչի՞ պետք է ամեն անգամ դատական համակարգի ցանկացած որոշումից հետո սկսեն քննարկել, թե ում հետ ինչ գործարքներ եմ քննարկել կուլիսներում»:

Այս մասին այսօր «Ազատություն» TV-ի ուղիղ եթերում իր հարցազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով դատարանների անկախության, դատավորների գործունեության եւ վեթինգի մասին:

Ըստ վարչապետի, ներկայիս դատական համակարգը «տեր-ստրուկ» համակարգ է և փոխանակ մեկ տարում զբաղվեին ինքնամաքրմամբ, դառնային արժանապատիվ դատավոր, «տերեր» են փնտրում, «դռների տակ վնգստում են, որ եկեք մեզ տիրություն արեք, այն ժամանակ մեզ փող էիք տալիս, հաց էիք տալիս, խաշ ու քյաբաբ էիք ուղարկում, բա հիմա մենք մնացել ենք անտեր»: Ամեն դեպքում, ըստ Նիկոլ Փաշինյանի, կան դատավորներ, ովքեր նոր արժեքների կրողն են:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ վեթինգի շուրջ աղմուկին:

«Այդ վեթինգ բառի շուրջ մի մեծ փոթորիկ է, բառարանում նայել եմ վեթինգ բառը, նշանակում է՝ որեւէ մեկի համապատասխանելիության ստուգում։ Ինձ համար վեթինգը հետեւյալն է, որ մենք ունենալու ենք այդ գործընթացի արդյունքում մի դատարան, որ ինչ էլ որոշի՝ ասենք՝ մեր դատարանը որոշեց, եկեք մեր դատարանի կենացը խմենք, որովհետեւ գիտենք, որ սա անկախ, անաչառ, սկզբունքային, դատարան է։ Նպատակը վեթինգը չէ, նպատակը այ էսպիսի դատարան ունենալն է։ Ես կողմնակից եմ այն տարբերակին, որը մեզ հանգեցնելու է այս նպատակին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա ընդգծեց, որ եթե քննարկմամբ պարզվել է, որ վեթինգը նպատակահարմար չէ, այլ մեթոդ կկիրառվի․ «Ես չեմ ամաչի ասել, որ քննարկեցինք, տեսանք վեթինգը հարմար չի, եկեք վեթինգ չանենք, ուրիշ բան անենք: Ուզում էի ասել՝ օրինակ բեթինգ, բայց էդ ավելի վատ բառ է։ Որպեսզի չասենք՝ էս ինչ դավադրություն է մեր պետության կամ մեր ժողովրդի դեմ։ Սա է խնդիրը:

Լավ, վեթինգը լավ չի, բայց դատական համակարգ պետք է ունենանք չէ՞: Արդարադատության նախարարությունը, ԲԴԽ-ն պետք է ակտիվ աշխատեն, դատական համակարգում պետք է գնա զտում, բայց դա հարցի լուծում չէ: Դատավորների տասնյակ թափուր տեղեր ունենք, բայց ոչ մեկ չի ուզում գալ աշխատել 400.000 դրամ աշխատավարձով»,- եզրափակեց Փաշինյանը՝ հայտնելով, որ հուսով է՝ կապահովվի դատավորների բարձր աշխատավարձ եվրոպական գործընկերների օգնությամբ:

Տպել
1899 դիտում

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Ռեստորանում «Ջերմուկ»-ի շիշը կոտրվել է, ապակյա բեկորը վնասել է 32-ամյա երիտասարդի աչքը

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել