Մի բուդկայի պես սեփականաշնորհվել է ՍԴ-ն. եղել է քաղաքական առեւտուր, 4 մարդիկ ստացել են իրենց հասանելիքը. վարչապետ

Կա՞ Սահմանադրական դատարանում ճգնաժամ, թե՝ ոչ:

Այս մասին հարցին ի պատասխան «Ազատություն» TV-ի ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանը նշեց.

«Ինձ Վահե Գրիգորյանի նամակն ուղղակի ցնցեց: Ես հասկացա, որ 2018 թվականին, բոլորս կենտրոնացած լինելով Սերժ Սարգսյանի շուրջ ստեղծված մանիպուլյացիայի վրա, գուցե մասնագիտական գիտելիքների կամ նրբություների չիմացության պատճառով չենք նկատել նույնաբովանդակ մի մանիպուլյացիա, որ տեղի է ունեցել ՍԴ-ում: իսկ ի՞նչ է տեղի ունեցել. Երբ 2015-ին սահմանադրական փոփոխություններ էին նախաձեռնվում, ասվում էր, որ սա ինստիտուցիոնալ փոփոխություններ է նախատեսում: Սահմանադրության նոր տեքստի հեղինակները պնդում էին, որ գտել են ինչպիսին պետք է լինի ՀՀ-ում իդեալական սահմանադրական դատարանը:

Եկեք չմոռանանք, որ Սահմանադրական դատարանը մեր երկրում ամենավարկաբեկված ինստիտուտներից մեկն է, որովհետեւ 96 թվից սկսած բոլոր ընտրակեղծիքներն են վավերացրել, կա վստահության ճգնաժամ նաեւ ՍԴ-ի նկատմամբ:

Տեքստի հեղինակներն ասում  են՝ ահա, այսպիսին պետք է լինեն փոփոխությունները՝ ասում են ոչ թե դատավորները պետք է ընտրվեն ցմահ, այլ 12 տարով, ՍԴ նախագահը պետք է ընտրվի ոչ թե ԱԺ-ի կողմից, այլ ՍԴ-ի կողմից՝ 6 տարի ժամկետով, այսինքն՝ 6 տարին մեկ պետք է տեղի ունենա Սահմանադրական դատարանի նախագահի փոփոխություն:

Ունե՞նք մենք այն Սահամանադրական դատարան, որը ներկայացված է, ոչ չունենք, որովհետեւ նոր Սահմանադրությունը ուժի մեջ մտնելուց 40 օր առաջ Սահմանադրական դատարանի երկարամյա նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարական տվեց, ինչպես հետագայում պետք է պարզվեր՝ ներիշխանական գործարքի արդյունքում:  Տեղի ունեցավ մեծ առեւտուր, որտեղ քաղաքական դեմքերը ստանում էին իրենց հասանելիքը՝ Սերժ Սարգսյանը վարչապետի, Գագիկ հարությւոնյանը՝ ԲԴԽ նախագահի պաշտոնը: 40 օր անց, այս Սահմանադրությունը պետք է ուժի մեջ մտներ եւ ունենայինք նոր Սահմանադրություն, նա հրաժարական տվեց, որից հետո ՍԴ նախագահ ընտրվեց ՍԴ անդամ Հրայր Թովմասյանը: Մինչդեռ նոր Սահմանդրությամբ նշված է, որ նոր նախագահին ընտրում է հենց ՍԴ-ն: Թուղթն էլ էր իրենց ձեռքին, գրիչն էլ, անցումային դրույթ են գրել, որ ովքեր ապրիլի 9-ից առաջ են ընտրվել ՍԴ անդամ, նրանց վրա տարածվում են 2015 թվականի դրույթները՝ այսինքն նրանք ոչ թե 12 տարով են ընտրվում, այլ ցմահ կամ 65 տարով, նույնը ՍԴ նախագահի մասին:

Ի՞նչ է ստացվում, որ մենք ունենք մեր Սահմանադրության մեջ նկարագրված Սահմանադրական դատարան, բայց մենք չենք կարող ունենալ նման դատարան մինչեւ առնվազն 2035 թվականը, քանի որ Հրայր Թովմասյանը եղել է Սահմանադրության տեքստի հեղինակը, ինքը Ս. Սարգսյանի եւ Գ. Հարությունյանի հետ համաձայնեցված գրել է այնպիսի տեքստ, որ ինքը մինչեւ 2035 թվականը մնում է ՍԴ նախագահ: Մենք, ստացվում է, դրույթը չենք կարող կիրառել մինչեւ 2035 թվականը, որովհետեւ Հրայր Թովմասյանը սեփականաշնորհել է Սահմանադրական դատարանն այնպես, ինչպես կարող էր սեփականաշնորհել ինչ-որ նոտարական գրասենյակ: Ունենք 2019 թվականի Հայաստան, բայց ըստ էության, ունենք 1995 թվականի Սահմանադրական դատարան:

Ըստ էության, այս պատկերը ցույց է տալիս, որ Հրայր Թովմասյանի կողմից սեփականաշնորհված է դատարանը, ինչպես գնումների մրցույթ է արվել, կոռուպցիան ինչպե՞ս է տեղի ունենում, որ գրում են էնպիսի առաջարկ, որը կարող է բավարարել մրցույթի մասնակիցներից միայն մեկը, ահա այդպես տեղի է ունեցել սեփականաշնորհում:

Չնայած Սահմանադրության մեջ նշված է, որ ՍԴ նախագահն ընտրում է դատարանի կազմ, ՍԴ մյուս ներկայացուցիչները զրկված են 6 տարի հետո հավակնել ՍԴ նախագահը դառնալու իրենց իրավունքից, մինչեւ 2035 թ-ը գլխավոր դրույթը չի գործում, որովհետեւ այն սեփականաշնորհված է: Երբեք էլ այս մասն ուժի մեջ չի մտնի, որովհետեւ ՀՀ դինամիկան ցույց է տալիս, որ 10 տարին մեկ ՀՀ-ում տեղի են ունենում Սահմանադրական փոփոխություններ: Ինչքան էլ համոզել են ժողովրդին, թե տեսեք ունենք ինչ Սահմանադրական դատարան, այդ նկարագրված դատարանը երբեք էլ չենք ունենալու: Հանրությունը տիրապետու՞մ է ինֆորմացիային, թե Սահմանադրական դատարանի դատավորների հետ ինչ է տեղի ունենում: Տեսեք, մյուս դատավորներն անընդհատ եթերներում են, ելույթներ են ունենում, նիստեր են անցկացնում, նրանց տեսնում ենք, 20 տարի ՀՀ քաղաքացին տեղյակ չէ, թե ինչ է անում ՍԴ դատավորը, ինչ է լինում նրա հետ»:

Հիմա ինչպե՞ս պետք է իրականացվի սահմանադրի կամքը հարցին ի պատասխան ՀՀ  վարչապետը նշեց, որ 2019 թվականի Հայաստանը պետք է ունենա 2019-ին վայել դատարան: Իսկ Սահմանադրական դատարանի շատ անդամներ այնտեղ հայտնվել են ակամա, հենց նկարագրված իրավիճակի արդյունքում: Մանիպուլյացիայի հեղինակները, ըստ վարչապետի, շատ պարզ են, նրանք 4-ն են. Հրայր Թովմասյան, Գագիկ Հարությունյան, Սերժ Սարգսյան եւ նրանց թիկունքին կանգնած Հանրապետական իշխանություն:

«Հրայր Թովմասյանը Սերժ Սարգսյանին ասել է՝ քեզ ցմահ տալիս ենք ՀՀ վարչապետ, Գագիկ Հարությունյանին տվել են ԲԴԽ-ն, նա էնտեղ է նախագահում, դե ինձ էլ ինչ կտաք կտաք սկզբունքով, մի բուդկա սեփականաշնորհելու նման Հրայր Թովմասյանը սեփականաշնորհել է Սահմանադրական դատարանը»:

Հարցին՝ հնարավո՞ր է մոտ ապագայում սահմանադրական փոփոխություններ լինեն, Փաշինյանը պատասխանեց. «Ճիշտ չեմ համարում, որ սահմանադրությունները հաճախակի փոխվեն: Կարծում եմ, որ խորհրդարանական կառավարման համակարգը պետք է շանս ստանա, որ հասկանանք, թե ինչ համակարգ է սա: Հուլիսի 5-ին Սահմանադրության օրվա հետ կապված, երբ հնարավորություն ունեցա արձագանքներ տեսնել, արձանագրեցի, որ կա կարևոր ու արդարացի փաստարկ, որ մենք երբեք ժողովրդի լեգիտիմ քվեն ստացած Սահմանադրություն չենք ունեցել:

Չեմ կարծում, թե ճիշտ կլինի, որ կառավարությունը կամ խորհրդարանական մեծամասնությունը սահմանադրական փոփոխություններ նախաձեռնի, որ չասեն, թե իրենց վրա են ուզում ձևել այս Սահմանադրությունը: Կարևոր է, որ Հայաստանում լինի Սահմանադրություն, որի օգտին ժողովուրդը գնա քվեարկի, որ ասի՝ սա իմ սահմանադրությունն է, որ ամեն անգամ շնորհավորելիս մեզ չհիշեցնեն, թե չեք հիշում՝ դա ոնց ընդունվեց»:

Նա ընդգծեց, որ իրենց խնդիրն է ունենալ անկախ դատական համակարգ, այնինչ «համակարգն իրեն անտեր է զգում, ման է գալիս, թե ով կարող է տեր դառնալ դատական համակարգին, չի բացառվում, որ ՀՀ-ից դուրս են տեր փնտրում»:

Փաշինյանը շեշտեց, թե Հայաստանի դատական համակարգն անհամատեղելի է նոր իրողությունների հետ, «որովհետև ուզում է, որ փայտը ձեռքը տեր լինի, որ գլխին տա, երբ տերը չի տալիս փայտը գլխներին` անտեր են զգում»:

Տպել
9107 դիտում

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ