ԱՄՆ-ի Կապիտոլիումի գմբեթի ներքո հնչել է հայ եկեղեցական աղոթքը

17/07/2019 schedule15:01

Հայ եկեղեցական աղոթք՝ Միացյալ Նահանգների Կապիտոլիումի գմբեթի ներքո: «Ի պաշտպանություն քրիստոնյաների» կոնգրեսական խմբի նախաձեռնությամբ Կապիտոլիումում՝ ԱՄՆ-ի ժողովրդավարության օրրանում Մերձավոր Արեւելքի մի շարք եկեղեցիների աղոթք կազմակերպվեց:

Ինչպես հայտնում է Ամերիկայի ձայնը, կազմակերպիչների խոսքով, միջոցառման նպատակն է՝ բարոյական աջակցություն ցուցաբերել հատկապես Մերձավոր Արեւելքի քրիստոնյաներին, որոնց թիվը վերջին տասնամյակներում կտրուկ նվազել է:

Միացյալ Նահանգները ոչ միայն քրիստոնյա արժեքների կրողն է այլեւ պետք է հանդիսանա աշխարհում այս արժեքների պաշտպանը, իր ելույթում ընդգծում է հայկական արմատներ ունեցող ԱՄՆ-ի կոնգրեսական Աննա Էշուն. «Իմացեք՝ Կոնգրեսում կա ուժ, որի համար այս հարցը կարեւոր է եւ Աստծո կամոք մենք կշարունակենք մեր աշխատանքը»:

Հայկական արմատներ ունեցող մեկ այլ կոնգրեսական, Ջեքի Սփիրն իր ելույթում հիշեցրեց՝ այսօրվա աշխարհում իրական քրիստոնյա լինելը հեշտ չէ, հիշատակելով պատվիրաններից մեկը.

«Հեշտ է կարեկցող եւ գթասիրտ լինել քեզ նման մարդկանց նկատմամբ կամ մարդկանց նկատմամբ, ովքեր քեզ դուր են գալիս: Մեր իրական կարեկցանքն ու գթասրտությունը փորձության են ենթարկվում, երբ մեզանից պահանջվում է ցուցաբերել դրանք ոչ մեզ նման մարդկանց նկատմամբ»:

Վաշինգտոնում Հայ դատի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանն էլ իր ելույթում անդրադարձավ քրիստոնեության նշանակությանը հայերի համար.

«Հայերին հաջողվեց վերապրել Ցեղասպանության սարսափը, պահպանվել եւ չփոխել սեփական դավանանքը հենց այն պատճառով, որ մենք քրիստոնյա ժողովուրդ ենք»:

Միացյալ Նահանգների Կապիտոլիումի գլխավոր դահլիճում ավանդաբար կազմակերպվում են ԱՄՆ-ի համար կարեւորագույն նշանակություն ունեցող միջոցառումներ:

Տպել
408 դիտում

Կոտայքի մարզում մեքենան ընկել է ձորը. հայտնաբերվել է ուղեւորներից մեկի մոխրացած դին

Ունենք ոստիկանություն, որը գործում է քաղաքական նպատակահարմարության սկզբունքից ելնելով․ Միքայել Նահապետյան

ԱԻ նախարարն արտահերթ նիստ է հրավիրել. հրդեհների թիվը կտրուկ աճել է

Արթուր Գրիգորյանն ու Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան գրառումների վերաբերյալ բացատրություն են տվել. դատախազություն

Երկու երիտասարդի դանակահարության դեպքը բացահայտվել է. 32-ամյա տղամարդը խոստովանել է

Սեբաստիայի Սբ. Գևորգ հայկական եկեղեցու վերակառուցման աշխատանքներ են նախատեսվում

Սյունիքում մոտ 10 հա բուսածածկույթ է հրդեհվել. տեղում աշխատում է 30 հրշեջ-փրկարար, 10 քաղաքացի

Իսահակյան փողոցի՝ Մաշտոց-Բաղրամյան պողոտաների միջև ընկած հատվածը վաղը փակ կլինի

Գեղարքունիքի Ծովակ գյուղում առանձնապես խոշոր չափերի յուրացման դեպք է բացահայտվել. վնասը՝ 18,4 մլն դրամ

Ադրբեջանում հայտնաբերվել է մոտ մեկ ամիս առաջ կործանված ՄիԳ-29-ի օդաչուի մարմինը

Ամեն օր սովորել և ինքնազարգանալ. «Քայլ դեպի տուն» ծրագրի հյուրն էր Մխիթար Հայրապետյանը

Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը

Ոչ շտապբուժօգնությանը վերաբերող կանչերը պետք է ուղղորդվեն դեպի պոլիկլինիկաներ. Արսեն Թորոսյան

Բակո Սահակյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ

Գյումրիի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

Հայաստանում Սիբիրյան խոցի դեպք է արձանագրվել. վարակվել է Գեղհովիտ համայնքի 2 բնակիչ

ՊԵԿ-ի դիմաց բողոքի ցույց իրականացրած քաղաքացու ապրանքը չի մաքսազերծվել, քրգործ է հարուցվել. ՊԵԿ

Մեկին աշխատանքից ազատել ենք ոչ կոմպետենտության պատճառով, մյուսին չենք ընդունել աշխատանքի. վարչապետ

ՍԱՏՄ պաշտոնյաները չարաշահել են իրենց լիազորությունները. պետության շահերին էական վնաս է պատճառվել

«Հայկական ժամանակ»-ը խմբագիր է փնտրում