Խոշորացված Տաթեւ համայնքում գյուղատնտեսությունը հետընթաց է ապրում (լուսանկարներ)

Սյունիքի մարզի Տաթեւ համայնքը առաջին խոշորացված համայնքներից մեկն է: 2016 թ-ի փետրվարին իրականացված խոշորացման ժամանակ Տաթեւին միացավ 8 գյուղ:

Տաթեւի բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ: Տաթեւ եւ հարակից համայնքներում զարգացած է նաեւ տուրիզմը:

Համայնքապետ Մուրադ Սիմոնյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ անասնապահությունը տարիների ընթացքում հետընթաց է ապրում տարածաշրևջանում. «Ակնհայտ առաջխաղացում չկա անասնապահության մեջ: Մեր երիտասարդներն այսօր խուսափում են անասնապահությամբ զբաղվել, չնայած որ եկամտաբեր է: Եթե միս էլ արտադրեն, կաթ էլ արտադրեն, ամբողջությամբ կռեալիզացվի: Մարդիկ կան, ովքեր գալիս, գյուղից հավաքում, տանում են, ճիշտ է՝ մթերման գնից դժգոհում են բնակիչները, որ անգամ ջերմուկից է էժան, բայց դե հիմա ունենք այն, ինչ ունենք»,-ասաց նա՝ նշելով, որ դաշտավարությամբ եւս բնակչության փոքր թիվն է զբաղվում:

Լուսանկարում՝ Մուրադ Սիմոնյան

Խոշորացված համայնքի ղեկավարն ասում է, որ թեպետ արտագաղթ չկա, սակայն շատերը մեկնում են Կապան եւ Քաջարան՝ կոմբինատում աշխատելու. «Չնայած գիտեն, որ որոշակի առողջական խնդիրներ կունենան, սակայն գերադասում են այնտեղ աշխատել ու ապրել, քան թե գյուղատնտեսությամբ զբաղվել»:

«Սատանի կամուրջ» կոչվող հատվածից մինչեւ Տաթեւի վանական համալիր տանող ճանապարհը թեպետ հիմնորոգվել է միայն վերջերս, սակայն համայնքի ճանապարհները ամբողջությամբ անմխիթար վիճակում են: Համայնքի ղեկավարի խոսքով՝ համայնքի ներսի ճանապարհները հիմնանորոգելը բավականին խնդիրներ է առաջացնում՝ կապված աշխարհագրական դիրքի ու նեղ լինելու հետ. «Մենք խճապատում ենք, սելաֆը գալիս քշում, լցնում ա ձորը, անգամ գրեյդեր տեսակի ծանր տեխնիկան չի կարողանում գնալ հարթեցնել»:

Նոր կառավարության ուշադրությունից խոշորացված համայնքի ղեկավարը գոհ է, ասում է՝ ծրագրեր ու նախագծեր կան, դրանց մի մասն արդեն ընթացքի մեջ է:

Խոշորացված համայնքի ղեկավարն ասում է, որ բնակչության հիմնական դժգոհությունն ու պահանջը աշխատատեղեր բացելն է, որը, սակայն, համայնքի ուժերից վեր է. «Դա պետք է կառավարության ու բարերարների միջոցով իրականանա, ինչքան էլ հարցը բարձրացնում ենք, մեզ ասում են, որ գյուղում գյուղացին պետք է գյուղատնտեսությամբ զբաղվի, բայց մարդիկ աշխատատեղ են ուզում, արտադրամասեր են ուզում, հիմնական դժգոհությունը դա է: Անծայրածիր վարելահողեր ունենք, մշակողներն էլ զլանում են էդ մշակածից ու ստացած բերքից տարեկան 5000 դրամ հողի հարկ վճարել»:

160 մլն դրամ բյուջե ունեցող Տաթեւ համայնքում սեփական եկամուտների հավաքագրման հարցը լուրջ է. «Ընկնում ենք դռնեդուռ, խնդրում, աղաչում ենք, որ բերեն տան, դեռ մտածում են, թե կառավարությունը պետք է սառեցինի ու զրոյացնի իրենց պարտքերը»,-ասում է համայնքապետն ու վերհիշում տարիներ առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից համայնքների սեփական եկամուտների պարտքերը զրոյացնելը. «Վարչապետ Տիգրան Սարգսյանի ժամանակ հին պարտքերն ու ապառքները 2008թ-ի զրոյացրեցին, պարտաճանաչ հարկ վճարողները նեղացան ու նեղվեցին, թե ինչու իրենք պետք է տային, եթե պետք է զրոյանար, այսօր էլ արդեն իրենք չեն վճարում՝ մտածելով, թե մեկ է՝ հեչ ա արվելու: Համայնքի եկամուտներին կառավարությունը իրավասություն չուներ խառնվեր, առավել եւս՝ զրոյացներ»:

Լուսանկարները՝ «Հայկական Ժամանակ»-ի

Տպել
2256 դիտում

Բակո Սահակյանն ընդունել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի մի խումբ ներկայացուցիչների

ԶՈՒ զորամասերից մեկում հակաօդային պաշտպանության մարզումներ են անցկացվել

ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 64 դեպք

Երևանում բեռնատարը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինը տեղում մահացել է

ԱԻՆ-ն ահազանգ է ստացել Կոտայքի մարզի Բջնի գյուղի ամառանոցներում 2 տան այրվելու մասին

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավարը

էկոնոմիկայի փոխնախարարն ընդունել է միջազգային փորձագետներ և վենչուրային ներդրողներ Լուիջի Ամատիին և Բրիջիթ Բոումենին

Օձուն-Այգեհատ ավտճանապարհին ընթացող Opel-ի հետևի դռնից ուղևորը վայր է ընկել. նա հոսպիտալացվել է

Ոստիկանները բացահայտել են Արմավիրի Տալվորիկ համայնքի ղեկավարի ապօրինությունները (տեսանյութ)

Գրավն ունակ չէ չեզոքացնելու այն ռիսկերը, որոնք սպառնում են Քոչարյանի ազատության մեջ գտնվելու պարագայում․ Տիգրան Եգորյան

Ում է ձեռնտու թիրախավորել սաուդյան նավթը. ԱՄՆ-ը մեղադրում է Իրանին

Արմեն Սարգսյանն ու Նունե Սարգսյանը հյուրընկալել են Հովհաննես Թումանյանի ժառանգներին

«Բարեփոխելով աշխարհը». Երեւանում առաջին անգամ կկայանա կինոյի և հեռուստահաղորդումների փառատոն

Չարբախի ոստիկանները բերման են ենթարկել Տիմիրյազևի փողոցում կրակոցներ արձակած անձին (տեսանյութ)

Շիրակի մարզի կարկտահարված 6 համայնք ԿԽՀԸ-ի կողմից ստացավ 150.040.450 դրամի աջակցություն

Ռանչպար գյուղում այրվել է մոտ 10 հա խոտածածկ տարածք. հրդեհը մարվել է

Շաբաթ օրը երգչախումբը փողոցում է փորձ արել, քար լռություն եւ անտարբերություն է տիրում. Հեքեքյան

Անթույլատրելի է երեխայի նկատմամբ ցանկացած տեսակի բռնություն․ Պաշտպանի արձագանքը՝ տարածված տեսանյութին

Աշտարակի մոտ բախվել են Mercedes-ն ու Волга-ն. կա 1 զոհ, 3 տուժած.

Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանին որոշել է Ավստրալիայի Ռայդ քաղաքը հռչակել քույր քաղաք