Տառապում եմ. վրացի լրագրող Գաբունիան դարձել է Մարիա Զախարովայի արցունքների պատճառը

Վրացի սկանդալային լրագրող Գեորգի Գաբունիան արցունքների է հասցրել ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային:

Զախարովան պատմել է, որ իր աչքերից «արցունքներ են հոսել» վրացի լրագրող Գեորգի Գաբունիայի ծրագիրը դիտելուց հետո, որտեղ հաղորդավարը վիրավորել և հայհոյել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

Նա նշել է, որ տառապում է, քանի որ «տառապում են նաեւ իմ վրացի ընկերները»:

Զախարովան «Ռուսթավի 2»-ի վրացի հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիայի ծրագրի նկատմամբ իր վերաբերմունքի մասին պատմել է Անդրեյ և Յուլիա Նորկինների «Պարզ բառերով» շոուի ժամանակ, KP ռադիոկայանի եթերում:

Նա խոստովանել է, որ այդ սկանդալային ծրագիրը նրան ստիպել է արտասվել: Ընդ որում, դիվանագետը խոստովանել է, որ սկզբում չի ցանկացել դիտել այն, բայց մտքափոխվել է իր գործընկերներից մեկի խորհրդով:

«Երբ ես նայեցի, վերջում արդեն արցունքներ էին հոսում աչքերիցս, որովհետև հասկանում էի, թե ինչ են զգում այն մարդիկ, որոնք իսկապես սիրում են Վրաստանը,- խոստովանել է Զախարովան:- Նրանց ոտնահարել են և շարունակում են դա անել»:

Նա նաև հիշեցրել է, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան: Զախարովան նշել է, որ Վրաստանում «իրենք իրենց ոչնչացնում են»:

Տպել
3041 դիտում

Կոտայքի մարզում, Արագածոտնի մարզի Աշտարակ և Թալին քաղաքներում մառախուղ է. ԱԻՆ

Պաշտպանը միջնորդեց վերադարձնել Արսեն Դավթյանի բջջային հեռախոսը կամ դրա քարտը

ՎՏԲ-Հայաստան Բանկը հերթական անգամ իջեցրել է հիփոթեքային վարկերի տոկոսադրույքը

ՍԴ-ի մասին օրինագիծը դեռ կարող ենք ուղարկել Վենետիկի հանձնաժողով, ժամանակ կա. Լիլիթ Մակունց

«Չարենցավանի քաղաքապետը, օգտագործելով հոր՝ Կովալենկո Շահգելդյանի պաշտոնը, խլեց շինությունս ու հողը. բաց նամակ վարչապետին

Ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Լիանա Կարապետյանին «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ում փոխարինում է գլխավոր հաշվապահը

Մեղադրանքը խստացնելու որեւէ հիմք չկար. Ռազմիկ Աբրահամյանի պաշտպան

Մինչ օրս նոր կորոնավիրուսով վարակվածության դեպք Հայաստանում չի գրանցվել. Մեղրիում հսկողությունն ուժեղացվել է

Պետական գնումների համակարգում նույնանման կարիքները նույն կերպ չեն մեկնաբանվում. Ջանջուղազյան

Պետք է ամուր և պինդ կանգնենք սպորտի կողքին. վարչապետը պարգևներ է հանձնել 2019-ի 10 լավագույն մարզիկներին (լուսանկարներ)

Աքորիում անկած խոզերից վերցված նմուշներից ժանտախտի փորձաքննություն չի արվել. համապատասխան ախտորոշիչներ Հայաստանում չկան

Ջազ նվագախումբը կներկայացնի գերշվինյան ինքնատիպ երեկո

Իրանում խորհրդարանական ընտրություններ են. փոփոխությունների հավանականությունը մեծ է համարվում

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին

Մինչև 7․000․000 դրամի առողջապահական ապահովագրություն «Երեմյան փրոջեքթս»-ի աշխատակիցներին

Մեկնարկում է «Սպորտային սերունդ» ծրագիրը

«Արթիկ» ՔԿՀ-ի նախկին պետի, այլ ՔԿՀ-ի 2 աշխատակցի նկատմամբ մեղադրական դատավճիռ է կայացվել

Օլիմպիական խաղերի չեմպիոն Արմեն Նազարյանը պարգեւատրվել է հայրենիքին մատուցած ծառայությունների համար

«5-րդ» ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը մերժվել է

Դավիթ Տոնոյանը հրաժեշտ է տվել ՌՈ պետին, աշխատանքից ազատվել են մի քանի բաժնի պետեր