Էլեկտրաէներգիայի վթարը ռեժիմի կառավարման ընթացքում էր եղել, որեւէ արտաքին ազդեցություն չի եղել. Բադալյան

17/07/2019 schedule13:58

Այս վթարներն ահազանգ են, որպեսզի պատկան մարմինները լրջորեն զբաղվեն ոլորտով։ Այս մասին այսօր «Հոսանքազրկում. պաշտպանվա՞ծ է ՀՀ էներգետիկ անվտանգությունը» թեմայով քննարկման ժամանակ ասաց Էներգետիկ հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը:

«Պետք է նշեմ, որ նման վթարները երբեւէ չի կարելի կապել քաղաքականության հետ։ Անիմաստ էր նաեւ «բլեքաութ» անվանումը (օրվա մութ ժամերին էլեկտրականության մասսայական անջատում), Հայաստանում ցանցն այնպիսին է, որ մեր երկրում «բլեքաութ» հնարավոր չէ»,- ասաց Մարջանյանը:

Նրա խոսքով՝ մենք եւս մեկ անգամ խուսափեցինք շատ մեծ վթարից, որից չկարողացան խուսափել մեր հարեւաններ Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը։ «Ուստի, շնորհակալություն եմ հայտնում ոլորտի այսչափ պրոֆեսիոնալ մասնագետներին»:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն ասաց, որ այժմ քայլեր են ձեռնարկվում այլընտրանքային էներգիայի միջոցների ավելացման համար. «Համապատասխան դաշտ է ստեղծվել ու այս ոլորտում հետաքրքրությունը մեծացնելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում»,- ասաց նա:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության պետ Հայկ Բադալյանի խոսքով՝ սա տեխնոլոգիական պրոցես էր, վթարը տեղի էր ունեցել ռեժիմի կառավարման ընթացքում, որեւէ արտաքին ազդեցություն չի եղել, անգամ մարդկային ներազդեցությունը համակարգի վրա հնարավոր չէ, համակարգն ամբողջովին ավտոմատացված է: «Մինչեւ օգոստոսի մեկը մենք նոր ծրագիր կունենանք՝ նախատեսված մինչեւ 2046 թվականի համար։ Այնտեղ կնախանշվի, թե ուր է գնալու մեր համակարգը։ Փաստաթուղթը կդրվի լայն քննարկման, այնուհետեւ կներկայացվի կառավարությանը»,- ասաց Բադալյանը:

Տպել
486 դիտում

Գյումրու Վարդանանց հրապարակի եղեւնիները կհանվեն

Կոմպոզիտորների՝ Դիլիջանի ստեղծագործական տունը կարճ ժամանակում պետք է դարձնենք ծաղկուն ու խնամված վայր. Աննա Հակոբյան

Հրաժարվեք Հայաստանում օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրել. «ԳեոՊրոՄայնինգ»-ը՝ ԶԼՄ-ներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացել է խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ

«Սիթի օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք»-ը անհրաժեշտության դեպքում կաջակցի 21-ամյա Արամի բուժմանը

Կեղծված են և՛ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը. Հրաչյա Հակոբյանը մեկնաբանել է ռուսական կայքի հոդվածը

Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո զբոսաշրջիկների թիվը Գյումրիում կրկնապատկվել է. Սամվել Բալասանյան

Գերմանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Scorpions-ի «Փոփոխությունների քամի» երգի հնչյունների ներքո

Գտնվում ենք այն քոթեջում, որտեղ ապրել և ստեղծագործել է Առնո Բաբաջանյանը, մթնոլորտը հիասքանչ է. Աննա Հակոբյան

Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ազատ է արձակվել

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

Երևանի թիվ 17 հիմնական դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ

Ձերբակալվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը

Արցախում 2 տարեկան երեխան թունավորվել է մոր տված սխալ դեղահաբից

Քննարկվել է «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման հարցը

«Պոբեդա»-ն այսօր կվերականգնի Գյումրիում ձմեռային չվացուցակով թռիչքների ավիատոմսերի վաճառքը

Սոնա Աղեկյանը քաղաքապետարան է ներկայացել կոյաջրերի տարայով. նրան բերման են ենթարկել

Հայաստանում անշարժ գույքի գործարքները աճել են, եւ աճը մարզերի ու ոչ Երեւանի հաշվին է. Նիկոլ Փաշինյան

Մալաթիայի շուկայի տարածքում հրդեհը բռնկվել է արագ սննդի կետում. մանրամասներ

Ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է. Արսեն Թորոսյան