Տիգրան Ավինյանը հանդիպել է «Հայերը բանկային և ֆինանսական ոլորտներում» ցանցի անդամներին

ՄԱԿ-ի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 15-ին կլոր սեղան-քննարկում է անցկացրել «Հայերը բանկային և ֆինանսական ոլորտներում» (Armenians in Banking & Finance) ցանցի անդամների հետ:

Իր ելույթում Տիգրան Ավինյանը ներկայացրել է Հայաստանի զարգացման տեսլականը և երկրի տնտեսությունում տեղի ունեցած վերջին զարգացումները: Այս առումով նա նշել է, որ երկրի զարգացման չափորոշիչը կառավարության համար անհատի ու հասարակության բարեկեցությունն ու տնտեսապես ամուր և կայուն պետությունն է։

Փոխվարչապետը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը կարող է հաղթահարել իր ռեսուրսային և աշխարհագրական սահմանափակումները՝ եթե երկրի զարգացման մոդելը հիմնվի մտքի անսահմանության և գաղափարի ուժի վրա, քանզի մարդկային կապիտալն է 21-րդ դարում զարգացման ամենակարևոր բաղադրիչը: Ավելին,  յուրաքանչյուր անհատ պետք է ստանձնի պատասխանատվության իր բաժինը զարգացման համար և, միևնույն ժամանակ, յուրաքանչյուր անհատ պետք է քաղի զարգացման օգուտները:

Տիգրան Ավինյանն անդրադարձել է տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտին՝ նշելով, որ Հայաստանը կարող է լինել չորրորդ արդյունաբերական հեղափոխության առաջնագծում՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ու ստարտափ էկոհամակարգի զարգացման և գլոբալ արժեշղթաներում դիրքերի ամրապնդման միջոցով:

Իր ելույթում փոխվարչապետը անդրադարձ է կատարել Հայաստանի տնտեսության մրցակցային առավելություններին, բիզնես և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված քայլերին, քաղավիացիայի և զբոսաշրջության զարգացման տեսլականին, երկրի ֆինանսական համակարգի առանձնահատկություններին, կառավարման համակարգի բարեփոխումներին և հանրային ծառայությունների թվայնացմամբ` հաշվետվողականություն և արդյունավետություն ապահովելու հանձնառությանը:

Ներդրումային հնարավորությունների մասին խոսելիս Տիգրան Ավինյանն անդրադարձել է վերջերս կառավարության կողմից ստեղծված Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գործունեությանը և ապագա ծրագրերին: Խոսք է եղել նաև փոքր և միջին ձեռնարկությունների՝ երկրի տնտեսական կյանքում դերակատարության և դրանց զարգացման հարցում տարբեր քաղաքականությունների առանձնահատկությունների մասին։

Տիգրան Ավինյանը նշել է, որ հաջողության հասնելու կարևոր գրավականներից է լինելու կարողությունների, տաղանդի, գիտելիքների և փորձի փոխանակումը Հայաստանի ու Սփյուռքի միջև և դրա նպատակով տարբեր գործիքների և ծրագրերի ստեղծումը:  Այս համատեքստում փոխվարչապետը խոսել է նաև ֆինանսական շուկաներում կարիքների գնահատման և «Սփյուռքի պարտատոմսեր» թողարկելու ուղղությամբ ռազմավարության մշակման գործընթացում Սփյուռքի ակտիվ ներգրավման հնարավորության մասին։

Ելույթին հաջորդել է հարցուպատասխան ցանցի անդամների հետ:

Տպել
546 դիտում

Բացահայտվել են Լուսաձոր համայնքի ղեկավարի ապօրինությունները. պարզվել է հողատարածքների ձեւական աճուրդի 7 դեպք

Արթուր Ալեքսանյանը չի մեկնաբանում հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի շուրջ բարձրացած աղմուկը

Մենք կորցրինք մեր լավագույն քաղաքացիներից մեկին, որն ուղենիշ էր. Արայիկ Հարությունյան

Փրկարարները մարել են Բարեկամավան գյուղի անտառում բռնկված հրդեհը. ԱԻՆ

Ոստիկանության և Քննչական ծառայություն իրականացնող պաշտոնյաների նկատմամբ վարույթներ են հարուցվել

Դարպասապահ Դավիդ Յուրչենկոն կխաղա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում. պաշտոնական

Հայկական պատվիրակության անդամները հանդիպել են Դանիայի Թագավորության Գերագույն Դատարանի դատավոր Աննա Լուիզ Բորմանին

Երբ փոթորկվում էին Երևանի փողոցները, հրապարակը, նա միշտ օրվա իշխանության դեմ ծառացած մարդկանց մեջ էր

ԱՀԿ տվյալներով՝ աշխարհում փետրվարի 20-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսի 75,748 լաբորատոր հաստատված դեպք

Կոտայքի մարզի ֆերմերներին ներկայացվել են գյուղաջակցության ծրագրերը

Նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի գործով հարցաքննվեց «Էրեբունի» բ/կ-ի գլխավոր տնօրենի էկոնոմիկայի գծով տեղակալը

Հրդեհ է բռնկվել Վանաձորի Բազում թաղամասում

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ մասնակցել է Երվանդ Մանարյանի հոգեհանգստի արարողությանը

Արայիկ Հարությունյանը հավատում է, որ մինչեւ 2050թ. Հայաստանը 25 օլիմպիական ոսկի կունենա

Մահակով և հակագազով ցուցմունք կորզելու քրգործով մեղադրանք է առաջադրվել ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ նախկին պետին

Տեղի է ունեցել կին զինծառայողների հանդիսավոր երդման արարողություն. ՊՆ

Հովհաննես Շահինյանը կբողոքարկի իր տան խուզարկության՝ դատարանի որոշումը

Վարչապետի որոշմամբ Արթուր Շատվորյանը նշանակվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը առաջին նիստն է գումարել. ձեւավորվել են խմբեր

Մհեր Գրիգորյանը մասնակցում է ԵԱՏՀ խորհրդի նիստին