ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանը պնդում է՝ ճնշումների տակ չի պատրաստվում հրաժարական տալ

Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Գրիգոր Բեքմեզյանը, Հայկ Հովհաննիսյանն ու Լիպարիտ Մելիքջանյանը սույն թվականի հուլիսի 18-ին հրավիրել են ԲԴԽ նիստ՝ խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով։

ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանը, որը ԲԴԽ անդամ էր ընտրվել 2018 թվականի նոյեմբերի 8-ին, սակայն երդվել է 2019 թվականի հուլիսի 15-ին, չի մասնակցել 2019 թվականի ընթացքում տեղի ունեցած ԲԴԽ 2-ից ավելի նիստի, մասնակցել է միայն սույն թվականի հուլիսի 15-ի նիստին։ Տավարացյանը, բացի այն, որ նիստերից բացակայելու հարգելի պատճառներ չի ներկայացրել, նաեւ իր չմասնակցած նիստերի վերաբերյալ չի հայտնել իր մասնակցությունը բացառող հանգամանքների մասին։ Եւ քանի որ ՀՀ դատական օրենսգրքի 86-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ եւ 7-րդ կետերի համաձայն՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցվում են տարվա ընթացքում ԲԴԽ նիստերին անհարգելի պատճառով առնվազն երկու անգամ չմասնակցելու դեպքում, եւ իր մասնակցությունը բացառող հանգամանքների մասին չհայտնելու դեպքում, խորհրդի երեք անդամները հրավիրել են նիստ՝ Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու պահանջով։

Տավարացյանի՝ ընտրվելուց ինն ամիս անց տված երդումը միանշանակ չի ընդունվել դատական համակարգում։ Նրա երդման ժամանակ նույնիսկ որոշ դատավորներ, որպես բողոքի նշան, լքել էին նիստերի դահլիճը՝ մեկնաբանելով, որ ուշացած երդումն անօրինական է։

ԲԴԽ անդամն արդեն ծանոթ է դիմումի բովանդակությանը, հուլիսի 18-ին անպայման մասնակցելու է նիստին, սակայն կայացած նիստերից բացակայելու համար իր լիազորությունների դադարեցման պահանջը աբսուրդ է համարում։ Թեմայի շուրջ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է Նախշուն Տավարացյանի հետ։

- Տիկին Տավարացյան, Ձեր լիազորությունների դադարեցման պահանջով ԲԴԽ նիստ է հրավիրվել՝ պնդումով, որ Ձեր ընտրվելուց ի վեր մեկ անգամ եք մասնակցել ժողովի նիստերին։ Սա ինչպե՞ս եք մեկնաբանում։

- Առաջին հերթին՝ ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը իրավասու չէ նման գործընթաց նախաձեռնել իմ նկատմամբ՝ որպես Վճռաբեկ դատարանի դատավոր, որովհետեւ նա դրանից առաջ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատին, որի անդամն եմ նաեւ ես, առնչվող մեկ այլ գործով ինքնաբացարկ է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի նիստում։ Ինքնաբացարկը պայմանավորված էր նրանով, որ իր հոր գործը գտնվում էր Վճռաբեկ դատարանի վարույթում, այդ պատճառաբանությամբ ինքը հիմնավոր կասկած էր ներկայացրել պալատի անդամների վերաբերյալ՝ քննվող գործով։ Այս պահի դրությամբ այդ գործն ավարտված չէ, եւ այս հայտարարությունից հետո, ցավում եմ, որ ես պետք է ինքնաբացարկ հայտնեմ Վճռաբեկ դատարանում քննվող գործից։ Բացի այդ, եթե այսօր Հայկ Հովհաննիսյանը նախաձեռնող խմբին է միացել եւ պնդում է, որ իմ երդումը՝ որպես ընտրված անդամ, կարեւոր չէ, եւ որ ես ոչ հարգելի պատճառներով չեմ մասնակցել նիստերին, ապա ինչպես կբացատրի՞, երբ ԲԴԽ մեկամյակին Վճռաբեկ դատարանի դատավորներով ներկա էինք, ինքը մոտեցավ ինձ ու ցածր ձայնով ասաց՝ անպայման երդվեք եւ եկեք․․․այսօր ի՞նչ է փոխվել։

Հիմա, ըստ էության, պահանջում են լիազորությունների դադարեցում՝ պատճառաբանությամբ, որ երկու անգամ անհարգելի պատճառով չեմ ներկայացել ԲԴԽ նիստերին։ Նախ, դատական օրենսգրի 91-րդ հոդվածի չորրորդ մասի համաձայն՝ Դատական դեպարտամենտը ԲԴԽ նիստի օրակարգի ժամանակի եւ վայրի մասին, ԲԴԽ աշխատակարգով սահմանված կարգով եւ ժամկետում ծանուցում է ԲԴԽ անդամին, եւ նիստի օրակարգի վերաբերյալ նյութերը տրամադրում է հարցի քննարկումից առնվազն երկու օր առաջ եւ այլն։ Հիմա, փաստորեն, այս գործընթացը նախաձեռնողները ինձ մեղադրում են, որ ես անհարգելի պատճառով չեմ ներկայացել նիստերին։ Բայց 2018 թվականի նոյեմբերից առ այսօր ես Դեպարտամենտից ընդամեը մեկ ծանուցում եմ ստացել, դա հուլիսի 15-ին կայացած խորհրդի նիստի վերաբերյալ է եղել, ստացել եմ նյութերը, օրակարգի հարցերը։ Դրանից զատ այլ նիստերի մասին որեւիցե տեղեկություն չեմ ստացել, որեւէ մեկն ինձ չի հրավիրել։

- Տեղյա՞կ եք՝ ինչու չեն ծանուցել։

- Երբ 2018 թվականի նոյեմբերին տեղի ունեցավ Դատավորների ընդհանուր ժողովը, եւ մենք երեք թեկնածու էինք, այդ ժամանակ ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո ինչքան էլ իմ ձայները քիչ լինեին, բայց քանի որ կար գենդերային քաղաքականության խնդիր, ու նաեւ իմ մասնագիտությունն ու ստաժը համապատասխան էին, ես պետք է անցնեի։ Այդ ժամանակ մրցակիցներս օրենքի մեկնաբանություններ էին տալիս, եւ այլն, եւ այլն, տհաճ մթնոլորտ ստեղծվեց, եւ որպեսզի խաղաղություն լինի, ես ասացի՝ այդ դեպքում չեմ երդվի ու այդ օրը չեդվեցի։ Դրանից հետո 2018-ի նոյեմբերի 14-ին ԲԴԽ-ին դիմում ներկայացրի՝ հայտնելով, որ հրաժարական եմ տալիս եւ որ չեմ ցանկացնում ստանձնել ԲԴԽ անդամի պատականությունների կատարումը։ Ի պատասխան իմ դիմումի՝ 2018-ի նոյեմբերի 16-ին ԲԴԽ-ից ստացա պաշտոնական պատասխան, որտեղ նշված էր, որ ԲԴԽ-ին հղած իմ դիմումը չի կարող խորհրդի կողմից հիմք ընդունվել իրավական գործընթաց իրականացնելու համար, քանի որ ԲԴԽ անդամի ընտրության օրենքով սահմանված ընթացակարգը չի իրականացվել եւ որ ես սահմնաված կարգով չեմ ստանձնել ԲԴԽ անդամի պաշտոնը։

- Այսինքն՝ չեք երդվել։

- Այո, քանի որ Դատական օրենսգրքի 82-րդ հովդածի 2-րդ մասով սահմանված է, որ ԲԴԽ-ի դատավոր-անդամները ընդհանուր ժողովի նիստում հանդիսավոր պայմաններում անհատական կարգով երդվում են՝ ստանձնելով ԲԴԽ անդամի բարձր պաշտոնը։ Նկատի ունենալով այս հանգամանքը՝ իմ դիմումը վերադարձվել է, քանի որ ԲԴԽ 27․09․2018-ի նիստում արձանագրված ԲԴԽ անդամի թափուր տեղի համար համալրումը օրենքով սահմանված կարգով դեռեւս չի իրականացվել։

- Տիկին Տավարացյան, Դուք ընտրվել եք ԲԴԽ անդամ, բայց երդվել եք 9 ամիս հետո։ Այսինքն՝ կարող էիք նաեւ մե՞կ տարի, երկո՞ւ տարի չերդվել եւ հրաժարական էլ չտալ, եթե այս հարցով նիստ չլինե՞ր։

- ԲԴԽ-ին հղած իմ դիմումի պատասխանը ստանալուց հետո ինձ որեւէ ծանուցում չի ուղարկվել, ինձ ԲԴԽ չեն հրավիրել, որեւէ օրակարգի նյութեր չեն ուղարկել եւ այլն։ Այսինքն՝ իրենք ընդունել են, որ ես դեռեւս չեմ ստաձնել ԲԴԽ անդամի պարտականությունները։ Դրանից հետո մինչեւ հուլիսի 11-ը այս հարցով ժողով չի եղել, դրանից հետո առաջին ժողովը եղել է հուլիսի 11-ին, ես էլ երդվել եմ։

- Իսկ այդ ինն ամիսների ընթացքում Ձեզ չէ՞ր հետաքրքրում՝ ինչու խնդրին չեն անդրադառնում։

- Դրա համար իրավասու մարդիկ կան, ինձ հետաքրքրել է, որ ես պարտավոր եմ իմ պարտականությունները պատշաճ կատարել, ես դիմում եմ ներկայացրել ԲԴԽ, իրենք ինձ պաշտոնական պատասխան են տվել։ Ինչ վերաբերում է ընդհանուր ժողովին՝ այդ ժողովից հետո մի ժողով է եղել դեկտեմբերին, ես եղել եմ արձակուրդում, այդ ժողովին չեմ մասնակցել, թեպետ այդ ժողովին էլ նշյալ հարցը չի կարգավորվել։ Հուլիսի 15-ի ժողովում երդում եմ տվել, իսկ ընդհանուր ժողով հրավիրելու իրավասությունը ինձ չի պատկանում։

- Եթե չեք երդվել այդ ընթացքում եւ ըստ այդմ՝ չեք ստանձնել լիազորությունները, չի՞ նշանակում, որ Ձեզ չէին հրավիրելու նիստերին։

- Ես, ըստ իրենց պատասխանի, չէի կարող մասնկացել, հիմա մեր նախաձեռնության մասնակցիներն ի՞նչ են ուզում ասել, այսինքն, 2018 թվականի նոյեմբերի դիմումը ընդունում են ու ասում են՝ դուք նիստերին չեք մասնակցել, դա աբսուրդ է։ Ես սպասում էի, թե երբ ի վերջո ժողով կհրավիրվի, դրա համար ԲԴԽ-ն պետք է քայլ աներ։

- Մի քանի դատավորներ Ձեր երդման երդման ժամանակ դուրս եկան դահլիճից՝ որպես բողոքի ակցիա, բացի այդ՝ ԱԺ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանն ու Լիլիթ Մակունցն էլ տարակուսելի են համարել Ձեր ընտրվելուց ընտրվելուց ամիսներ անց երդվելու հանգամանքը։ Ինքներդ եք նշում, որ փորձել եք խաղաղություն պահպանել համակարգում, բայց, փաստորեն, Ձեր երդվելուց հետո ոչ թե համերաշխություն է տիրում, այլ խառնաշփոթ։

- Հրաժարականն էլ ընթացակարգ ունի, ժամկետներ եւ այլն։ Հիմա եթե հրաժարական եմ տվել, տվյալ օրը այդ մթնոլորտի պատճառով նոյեմբերի 12-ին չեմ երդվել, այդ ժողովը կարող էր գումարվել 10 օր հետո, մեկ ամիս հետո, եթե տասը օր հետո գումարված լիներ, ես երդված լինեի, ո՞վ կարող էր որեւիցե բան ասել, իմ մեղքն ինչո՞ւմ է։ Ի վերջո, այդ գործընթացը վերջանականպես իրականցվելո՞ւ էր, թե՞ չէ։ Նախ առաջին ժողովին ինձ հետ մրցակցող ընկերները էլ չմասնակցեցին, իրենց թեկնածությունը չպնդեցին, ինձ համար կարեւորը դա էր, որովհետեւ քանի որ մենք մի պալատում ենք աշխատում, որպեսզի խաղաղություն լինի մեր պալատում, այդ ժամանակ բանավոր ասացի, որ ԲԴԽ անդամ դառնալն ինձ համար կյանքի իմաստ չէ, ես կարող եմ հրաժարվել, միայն խաղաղություն լինի մեր պալատում, բայց քանի որ այս ժողովին իրենք այլեւս չցանկացան մասնակցել, ես այդ երդումը տվեցի իմ մրցակիցների հետ համերաշխության մթնոլորտում։ Իսկ ինչ վերաբերում է, թե ժողովի ժամանակ դատավորներ ոտքի ելան, մասնավորապես Սիմիզար Հովսեփյանը, Դավիթ Բալայանը, նրանք դատավորների մեծամասնություն չէին, ընդամենը հինգ-վեց հոգի էին, հիմա ձեր բարձրցրած հարցն ուզում եմ ուղղել իմ կոլեգա-ընկերներին․ դատավորի արժանապատվությունն ու պատիվը միշտ պետք է բարձր պահել՝ անկախ բոլոր հանգամանքներից, իսկ այդ օրը ժողովին այնքան էլ այդ ստատուսը չմնաց։ Հիմա դատավորները շահարկում են՝ ինն ամիս հետո է երդվել, չէ՞ որ իրենք կարող էին 2/3-ի ստորագրահավաքով պահանջել, որպեսզի ընդհանուր ժողով արվի։ Ինչո՞ւ են լռել, հանկարծ հուլիսի 15-ի ժողովում լսեցին՝ պետք է երդումը լինի՝ մենք էլ ենք ուզում։

- Փաստացի՝ այս պահին մթնոլորտը խաղաղ չէ։ Ի վերջո, ելնելով ստեղծված իրավիճակից, չե՞ք պատարստվում հրաժարական տալ, ինչն է ձեզ պահում այս պաշտոնում։

- Հիմա ի՞նչ եք պահանջում, պահանջում եք այս ճնշումների տակ հրաժարակա՞ն տամ։ Ես նույնիսկ ճնշումների տակ դատական ակտ կայացնող դատավորներին չեմ ընդունում, էլ ուր մնաց ճնշումների տակ հրաժարական տամ։ Սա նշանակում է, որ ես ԲԴԽ անդամներից յուրաքանչյուրին կարող եմ ասել՝ հրաժարական տվեք, մենք հավասար պայմաններում ընտրված անդամներ ենք, իսկ ճնշման տարբեր ձեւեր օգտագործել, որ հրաժարական տամ, սա ճնշում է։ Պատճառը չգիտեմ։ Եթե իրենք հայտարարում են, որ այս գործընթացն իմ անձի հետ կապ չունի, այդ դեպքում ինչո՞ւ են հարցը բարձրացնում, ուրեմն այստեղ ուրիշ տեղ է թաքնված խնդիրը։ Իսկ երդումից հետո ընդհանուր ժողովում չեմ էլ նկատել՝ ինչպես են դահլիճից դուրս եկել 5 հոգի, բայց հարյուր հոգի էլ ծափահարել է։

- Ո՞ր դեպքում հրաժարական կտաք։

- Միայն մի դեպքում, երբ զգամ իմ առողջական վիճակը չի բավարարում, որ երկու ծանր աշխատանքներն իրար հետ համատեղեմ։ (Տավարացյանը նաեւ Վճռաբեկ դատարանի դատավոր է)։

«Հայկական ժամանակ»-ը մեկնաբանություն խնդրեց նաեւ Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով նիստ հրավիրած ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանից, սակայն վերջինս ասաց, որ հարցերին կպատասխանի միայն հուլիսի 18-ին կայալանիք նիստից հետո։

Տպել
6929 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին