«Միսս տիեզերք Արմենիայի» ու «Միսս աշխարհ Արմենիայի» մասնակիցների սոցցանցի չատում վեճեր չկան

«Միսս տիեզերք Արմենիա» ու «Միսս աշխարհ Արմենիա» մրցույթների ղեկավար Գոհար Հարությունյանը փակագծեր է բացում իր ու 2019 թ. մասնակիցների շփումից: Երեկ՝ հուլիսի 15-ին, հայտնի դարձավ «Միսս աշխարհ Արմենիայի» անունը՝ Լիանա Ոսկերչյան, ու մրցույթն ավարտվեց: Ավելի վաղ՝ հուլիսի 9-ին էլ որոշվել էր «Միսս տիեզերք Արմենիայի» հաղթողը՝ Դայանա Դավթյան: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Գոհար Հարությունյանը նշեց, որ մասնակիցներն ընդունել են արդյունքները ու սոցցանցի իրենց ընդհանուր չատում դժգոհություններ չկան:

«Քվեարկություն ենք արել, եւ աղջիկները նույնպես ընտրել էին Լիանային: Բայց դե դժգոհությունները կարող էին լինել մրցանակային տեղերի համար՝ որ տասնյակ չմտա, հնգյակ չմտա: Բայց նրանց բացատրել եմ, որ դա ընդամենը բեմի վրա մի փոքր երկար մնալ է, իսկ ես կարող եմ աշխատել անգամ տասնյակ չմտած աղջկա հետ, որովհետեւ շատ են գալիս այլ միջազգային մրցույթների մասնակցելու առաջարկներ, կամ էլ նրանք կարող են 2-րդ, 3-րդ անգամ մասնակցել: Փորձը ցույց է տալիս, որ 2-րդ անգամ գալու դեպքում ավելի պատրաստված են լինում, ինչպես Լիանան: Ես նույնպես 2-րդ անգամ մասնակցելիս եմ հաղթել: Այնպես որ ոչ ոք չի հուսահատվում: Բոլորը շատ ուրախ են, չատում տիրում է խաղաղություն, տխուր են միայն, որ այս ամենն ավարտվել է: Լիանան էլ էր 2-րդ անգամ եկել՝ 2017 թ. ապրած դրական էմոցիաները վերապրելու, առանց որեւէ ակնկալիքի, բայց նրան հասավ թագը»,- ասաց Գոհարը՝ խոստովանելով, որ ոմանք, իհարկե, տխրել են:

Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ Գոհարը չի թաքցնում, որ թերություններ եղել են: Ընդգծում է, որ թիմը մեծ աշխատանք է կատարել ու այդ առումով դժգոհություններ չունի: Պարզապես կազմակերպչական անձնակազմը բավական մեծ չի եղել, ու մի անձը ստիպված է եղել մի քանի հոգու աշխատանք կատարել:

«Աշխատակազմի համալրում է պետք. յուրաքանչյուր աշխատող մի 3 հոգու գործ էր անում, իհարկե ոչ թե թիմի թերությունն է, այլ ֆինանսական խնդիր է, որը պետք է լուծել: Թիմը շատ լավ է աշխատել, գոհ եմ»,- ասաց նա:

Գոհարը շատ է կարեւորում հասարակության կարծիքը: Հայաստանում գեղեկության մրցույթների վերաբերյալ մարդիկ շատ խստապահանջ են, ինչին նա շատ է բախվել: Դեռեւս դժգոհություններ չի լսել, սակայն գիտակցում է, որ մասնակիցներն անփորձ են ու թերություններ կլինեին:

«Ինձ համար շատ կարեւոր է հասարակության կարծիքը: Հայ հասարակությունը միշտ ինչ կա, այդպես ասում է՝ շատ ուղիղ կերպով, եւ առայժմ արձագանքները միայն դրական են: Իհարկե եղել են թերություններ, բայց կարող էր լինել ավելի վատ: Փոքր ինչ թերություններ են եղել: Կարծում եմ՝ բեմում ունենալով անփորձ մասնակիցների հնարավոր չէ, որ ամեն ինչ կատարյալ լինի»,-ասաց նա՝ ավելացնելով, որ պետք է ձգտեն կատարելության:

«Միսս աշխարհ Արմենիա 2019» Լիանա Ոսկերչյան

Սա 3-րդ տարին է, որ Գոհարը մրցույթներ է կազմակերպում: Այս անգամ նորարարություն կար: Մրցույթներն անցկացվեցին փառատոնային ձեւաչափով: Առաձին փուլերով հայտնի դարձան թե «Միսս աշխարհ» ու «Միսս տիեզերք» միջազգային մրցույթներում Հայաստանը ներկայացնողները, եւ թե մյուս անվանակարգերի հաղթողները: Սա, ըստ Գոհարի, օգնեց ժյուրիին:

«Ժյուրիի համար էր ավելի հեշտ: Այս տարի արեցինք հագուստներով փորձ, որի ժամանակ նրանք հանգիստ ընտրություն կատարեցին, այլ ոչ թե ուղիղ եթերում խառնաշփոթ վիճակում: Նայեցին ամբողջությամբ հագուստով փորձը, առանձնացան, հանգիստ կայացրին որոշումը: Մնում էր միայն հանգիստ նստել նայել շոուն»,- ասաց նա:

Մրցույթի շրջանակներում մյուս անվանակարգերում հաղթողներ դարձան Մելանյա Արզումանյանը («Միսս սպորտ»), Նարե Օրդյանը («Միսս տաղանդ»), Էլեն Սիմոնյանը («Միսս համերաշխություն»), Միլենա Թարյանը («Հանդիսատեսի համակրանք»): «Միսս աշխարհ Արմենիա» Լիանա Ոսկերչյանը նաեւ հաղթող ճանաչվեց «Մամուլի համակրանք» անվանակարգում: «Միսս աշխարհ Արմենիայի» «4-րդ վիցե միսս» դարձավ Միլենա Թարյանը, «3-րդ վիցե միսս»՝ Լիանա Իսրայելյանը, «2-րդ վիցե միսս»՝ Անետա Գաբրիելյանը «1-ին վիցե միսս»՝ Մոնիկա Գրիգորյանը:

Այս շրջանում հաղթողները պետք է սկսեն «Միսս աշխարհ» ու «Միսս տիեզերք» մրցույթի նախապատրաստությունը: Լիանա Ոսկերչյանին մի փոքր ավելի բարդ աշխատանք է սպասվում, քանի որ, ի տարբերություն Դայանա Դավթյանի, բացի հագուստ ընտրելուց, օտար լեզուն կատարելագործելուց, ֆիզիկական պատրաստականությունից ու թղթաբանական հարցերից, պետք է նաեւ բարեգործական նախագիծ իրականացնի «Գեղեցկությունը նպատակի համար» փուլի համար:

«Միսս աշխարհ 2019»-ի եզրափակիչը կայանալու է Լոնդոնում սեպտեմբերի 14-ին: «Միսս տիեզերք 2019»-ի մասին վերջնական հայտարարություն դեռ չի եղել:

Տպել
909 դիտում

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

Ամուլսարի շահագործմանը փայլուն եմ վերաբերվում. Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն կվերադառնան Աշխարհի առաջնությունից

Ադրբեջանում գտնվող Ղազարյանները պետք է վերադարձվեն Հայաստանին. Զոհրաբ Մնացականյան

Ծանրամարտի Աշխարհի առաջնություն. Իզաբելա Յայլյանը 6-րդն է B խմբում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Գյումրիում տոնը շարունակվում է (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը Գյումրիից մեկնել է ԱՄՆ

Ամենօրյա պայքար հանուն անկախության

Իմ դեմ կեղծ ցուցմունք են տվել. Վայոց ձորի մարզպետը՝ իր օգնականի մասնակցությամբ միջադեպի մասին

Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին մառախուղ է՝ տեսանելիությունը 1-2 մետր

Միայն հարգանքից ելնելով է առաջարկվել Վանեցյանի եւ Օսիպյանի ազատումը ձևակերպել հրաժարականի դիմումներով. ԱԺ նախագահ

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափի փողերի լվացման համար. ՔԿ

Մենք ունենք 2 պետություն, բայց 1 հայրենիք եւ մեր նպատակը 1 պետություն, 1 հայրենիք ունենալն է. Դավիթ Բաբայան

Հայաստան է ժամանել Բելառուսի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը

Ես Արցախ եմ հրավիրելու այս բոլոր մրցանակակիրներին և նորից մեծարելու եմ նրանց. Բակո Սահակյան