Եթե հարցեր լինեն Սերժ Սարգսյանին, կդիմենք, որ ինքն էլ պատասխանի. Անդրանիկ Քոչարյան

Աշխատանքը ցույց կտա, թե հարցերը մինչեւ ուր կգնան. եթե հարցեր լինեն, մենք կդիմենք Սերժ Սարգսյանին, որպեսզի ինքն էլ պատասխանի որոշակի հարցերի: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Թե որ պահին անհրաժեշտություն կլինի հարցեր ուղղել Սերժ Սարգսյանին, կամ անհրաժեշտություն ընդհանրապես կլինի, թե ոչ, Քոչարյանն ասաց, որ կորոշի հանձնաժողովը։

«Բոլոր մեր ուժային պատասխանատուները, այս պահին եթե ասելիք ունեն, պետք է կենտրոնանան տվյալ ասելիքի վրա: Բայց մենք տեսնում ենք, որ շատ պաշտոնյաներ զբաղված են հասարակության հետ այլ հոլովակներով խոսելով (ակնարկում է Սեյրան Օհանյանին, որն իր կնոջ հետ տեսահոլովակներ է պատրաստում ու հրապարակում – հեղ․): Ինձ այս պահին հետաքրքրում են ապրիլյան դեպքերն ու դրանց ուսումնասիրությանն առնչվող նյութերը»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Հարցին՝ եթե պարզվի, որ ՌԴ-ն ինչ-որ տեղեկացվածություն կամ ներգրավվածություն է ունեցել ապրիլյան պատերազմում, ի՞նչ են անելու, Քոչարյանը պատասխանեց. «Նման հանձնաժողովի նախագահն իրավունք չունի եթեներով խոսել: Խոսելու ենք միայն փաստերով: Սեյրան Օհանյանն էլ ինչ-որ վերլուծություն է արել ու, չգիտես ինչու, պահել ՊՆ-ի սեյֆերում: Ես կարծում եմ՝ վերլուծությունները պետք է խնդիր լուծեին մեր բանակի վիճակը բարելավելու, ուժեղացնելու: Մեր հանձնաժողովի աշխատանքն ուղղված է լինելու մեր անվտանգության համակարգի առողջացմանը: Դա նշանակում է, որ եթե թերացումներ հայտնաբերենք, դրանց վերացման գործընթաց պետք է սկսվի»:

Տպել
3548 դիտում

Արազ Օզբիլիսը հեռացել է թուրքական ֆուտբոլային ակումբից

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. Բախվել են Mersedes-ն ու Opel-ը. Կան վիրավորներ (լուսանկարներ)

Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Նոր Նորքում

Մովսես գյուղում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ. կրակը մարելուն օգնել է գյուղի 23 բնակիչ

Երևանում և 8 մարզում այսօր սպասվում են էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Շարուրի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 46-ամյա տղամարդու դի

Երբ «Արարատը» կրկին հաղթող է. շնորհավորում եմ բոլորիս. Նիկոլ Փաշինյան

Ամերիկաբնակ 2 հայերը դատի են տվել Թուրքիային՝ հայրենի գյուղ մեկնելու նպատակով վիզա չտրամադրելու համար

Շատ եմ ափսոսում մեծ արդյունքը, որը հստակ տեսանելի էր, ափսոսում եմ սեպտեմբերից սպասվող ամեն մի ծրագիր. Հայրապետյան

Կես տոննա անասնակեր, 4 հա խոտածածկույթ ու մասամբ այրված վագոն-տնակ. հրդեհ Վերին Գետաշենում

Լոզան-2020․ օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա «Մալի» սառցադաշտում

«Արարատ-Արմենիա»-«Ֆ91 Դյուդելանժ»՝ 2:1. ԵԼ խմբային փուլն ավելի մոտ է

ԱՄՆ-ն մտահոգված է Վանի, Դիարբեքիրի և Մարդինի քաղաքապետների պաշտոնանկության որոշմամբ

20 վերելակների փոխարինման մրցույթի արդյունքները կասեցվել են. քաղաքապետարանը, միեւնույն է, հույս ունի այս տարի հասցնել

Արայի լեռան ստորոտում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. կրակի ընդհանուր մակերեսը կազմում է 1800 հա

Ոստիկանությունը ներկայացնում է «Օրենքով գող» մասիվցի Անդիկի սպանության բոլոր մանրամասները (տեսանյութ)

Հայ խաղաղապահները Գերմանիայում մասնակցել են բազմազգ զորավարժության առաջին փուլին

Վարոս Սիմոնյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ռոբերտ Ղուկասյանը նշանակվել է վարչապետի խորհրդական. պաշտոնական

Մի քանի ամիս առաջ Արտաշատում կատարված պայուսակի գողությունը բացահայտվել է