Մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի 2019 թ. առաջնությունը Հայաստանի վրա է սեւեռել ֆուտբոլային աշխարհի մի շարք հայտնի ներկայացուցիչների ուշադրությունը: Հայաստանում է արդեն պորտուգալացի հայտնի ֆուտբոլիստ, Եվրո 2020-ի եւ Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնության դեսպան Նունու Գոմեշը: Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց ֆուտբոլային գործակալ Խորեն Քալաշյանը, որի հրավերով էլ Գոմեշը եկել է: Վաղը՝ հուլիսի 17-ին, հայտնի ֆուտբոլիստն այցելելու է Ծիծեռնակաբերդ:

Քալաշյանը տեղեկացրեց, որ առաջիկայում էլ փորձելու են ֆուտբոլային հայտնի հյուրեր ունենալ: Մյուս կողմից ընդգծեց, որ կարեւոր է ոչ միայն տվյալ անձի ճանաչված լինել, այլ նաեւ այն, թե ինչ օգուտ դրանից կարելի է ստանալ:

«Փորձելու ենք նրա կարգի հայտնի հյուրեր ունենալ, սակայն միտքը ոչ թե հայտնիությունն է, այլ օգտակարությունը, որը կարող է բերել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ Գոմեշը, օրինակ, կոմերցիոն հանդիպում է ունենալու:

Քալաշյանը նաեւ տեղեկացրեց, որ այս շրջանում Հայաստան են ժամանում բազմաթիվ սկաուտներ հայաստանյան ֆուտբոլասերների կողմից սիրված ու ճանաչված մի շարք թիմերից: Այդ թիմերի թվում են «Ռեալ Մադրիդը», «Ատլետիկո Մադրիդը», «Բորուսիա Դորտմունդը», «Յուվենտուսը», ՊՍՎ-ն, Լեւերկուզենի «Բայերը», Բրեմենի «Վերդերը», «Զալզբուրգը»: Սկաուտներ կան նաեւ մի շարք ռուսական թիմերից:

Քալաշյանն ընդգծեց, որ սկաուտներին իրենք օգնում են տարբեր հարցերով՝ սկսած մարզադաշտեր այցելել օգնելուց վերջացրած հայկական մշակույթին ու մենթալիտետին ծանոթացնելով: Հատկապես հայկական մշակույթի մասին տեղեկություններ տալը Քալաշյանը շատ է կարեւորում: Նաեւ նշում է, որ սկաուտների մոտ փորձում են հետաքրքրություն առաջացնել հայ ֆուտբոլիստների նկատմամբ:

Եվրո 2019 Հայաստանում մեկնարկել է հուլիսի 14-ին: Ավարտվելու է 27-ին: Մասնակից 8 թիմերի շարքում կան «Բարսելոնայի», «Ռեալի», «Վալենսիայի», «Սեւիլիայի», «Ատլետիկոյի», «Յուվենտուսի», «Միլանի» եւ այլ եվրոպական ճանաչված թիմերի սաներ:

Տպել
963 դիտում

Թուրքական «Խաղաղության աղբյուրը». բոլորը կողմ են՝ դեմ խոսելով

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հանդիպել է China Union Pay կազմակերպության խորհրդի նախագահի հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ

Շվեդիան չեղարկել է Թուրքիային զինտեխնիկա մատակարարելու բոլոր թույլտվությունները

Բեթհովենի 250-ամյակին և բեռլինյան պատի 30-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն. հանդիպում Գերմանիայի դեսպանի հետ

Տավուշի մարզում Porsche-ն մի քանի պտույտ գլորվելով ընկել է ձորակը. կա 1 զոհ, 1 վիրավոր

ՀՀ ֆուտբոլի հավաքականը պարտվեց ու գործնականում կորցրեց Եվրո 2020-ում հայտնվելու հնարավորությունը

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Լիտվայի դեսպանին

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ պատգամավոր Զատուլինի՝ Արցախ կատարած այցի պատճառով

ՀՀ ֆուտբոլի հավաքականը 2-րդ գոլը բաց թողեց Ֆինլանդիայից. արդեն պարտվում է 0:2

Ինչ եկամուտներ են հայտարարագրել ԱԱԾ ՊՊԾ արդեն նախկին պետ Գրիգորի Հայրապետովը, նրա կինն ու դուստրը

Խաղաղություն ու բարօրություն վրաց ժողովրդին. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի վարչապետին

Ոստիկանության Հրազդանի բաժնում մեծ քանակությամբ տարբեր տեսակի զինամթերք է հանձնվել (տեսանյութ)

ՀՀ ֆուտբոլի հավաքականը գոլ բաց թողեց Ֆինլանդիայի դեմ խաղում. պարտվում է 0:1

Հակատուբերկուլոզային դիսպանսերը դեռ չի փակվի, սակայն քննարկվում է կառույցին տրվող ֆինանսական միջոցների կրճատման հարցը

ՀՀ Ազգային ժողովի նախագահը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 141-րդ նստաշրջանում

Վարչապետ Փաշինյանի անունից ի պատիվ Գեորգի Գախարիայի տրվել է պաշտոնական ընթրիք

Համալիր մարզումներ են իրականացվել ՊՆ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումում

ՀՀ պաշտպանության նախարարը հետևել է խաղաղապահների վարժանքներին

Գրիգորի Հայրապետովն ազատվել է ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից