Սոցապ ծառայության պետի տեղակալն ազատվել է, քարտուղարը դեռ աշխատում է, սակայն չգիտի, թե ինչ կլինի

Լուսանկարում՝ ձախից՝ աջ․ ծառայության գլխավոր քարտուղարը, ծառայության պետը, ծառայության պետի տեղակալը

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հրամանով այսօր աշխատանքից ազատվել է նախարարության ենթակայությամբ գործող Սոցիալական ապահովության ծառայության պետի տեղակալ Արսեն Օհանյանը։ 

Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեց սոցապ ծառայության գլխավոր քարտուղար Վանիկ Բաբաջանյանը։ Գրեթե մեկ ամիս է՝ մամուլը պարբերաբար անդրադառնում էր, որ լարված են ծառայության պետ Սուրեն Ղամբարյանի, նրա տեղակալ Արսեն Օհանյանի, ինչպես նաեւ ծառայության գլխավոր քարտուղար Վանիկ Բաբաջանյանի հարաբերությունները։ 

Բաբաջանյանից հետաքրքրվեցինք, թե գուցե հաջորդն ի՞նքն է լինելու վերջինս բացառեց, ասելով. «Ես հիմա իմ աշխատասենյակում նստած իմ պարտականություններն եմ կատարում: Թե ինչի կպատրաստվեմ, վաղը, կամ ինչ կլինի վաղը՝ բնականաբար չեմ կարող ասել»:

Մեր ճշտող հարցին՝ տեղեկություններ կան, որ սոցապ ծառայության պետ Սուրեն Ղամբարյանի հետ վերջինս էլ լարված հարաբերությունների եւ ընդհարումների մեջ է, Բաբաջանյանն ասաց. «Ըդհարումը շատ մեծ հասկացություն է, աշխատանքային վեճեր քննարկումներ միշտ էլ կարող են լինել: Ամեն դեպքում, ինչ որոշում էլ կայացվի ես պետական մտածողություն ունեմ եւ այդ որոշման կրողն եմ լինելու»:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Վանիկ Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում բաց նամակ էր հրապարակել՝ դիմելով ՀՀ բարձրագույն ղեկավարությանը։ Նամակում Բաբաջանյանը անդրադարձել էր սոցիալական ապահովության ծառայությունում տիրող վիճակին, եւ ծառայության պետի կողմից աշխատակիցների հանդեպ արվող անհիմն քայլերին։

Տպել
1395 դիտում

1-ին զորամիավորումում իրականացվել են տեղազննման աշխատանքներ. ՊՆ

IDBank-ն առաջինը Հայաստանում ներկայացնում է Visa Signature պրեմիում դասի քարտը

Երևանն աճուրդով վաճառում է 11 հողատարածք. նախնական գները՝ 1.6-30 մլն դրամ

Հովհաննես Շահինյանի տունը խուզարկվել է կաշառք տալ-ստանալու փաստի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում

ԱԱԾ-ում տվյալներ են ստացվել կեղծ օգտատերերի միջոցով ահաբեկչության կոչերի տարածման վերաբերյալ. հարուցվել է քրեական գործ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի 2019թ. 10 լավագույն մարզիկներին հանձնեց 5մլն դրամ պարգեւները

Կոտայքի մարզում, Արագածոտնի մարզի Աշտարակ և Թալին քաղաքներում մառախուղ է. ԱԻՆ

Պաշտպանը միջնորդեց վերադարձնել Արսեն Դավթյանի բջջային հեռախոսը կամ դրա քարտը

ՎՏԲ-Հայաստան Բանկը հերթական անգամ իջեցրել է հիփոթեքային վարկերի տոկոսադրույքը

ՍԴ-ի մասին օրինագիծը դեռ կարող ենք ուղարկել Վենետիկի հանձնաժողով, ժամանակ կա. Լիլիթ Մակունց

«Չարենցավանի քաղաքապետը, օգտագործելով հոր՝ Կովալենկո Շահգելդյանի պաշտոնը, խլեց շինությունս ու հողը. բաց նամակ վարչապետին

Ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Լիանա Կարապետյանին «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ում փոխարինում է գլխավոր հաշվապահը

Մեղադրանքը խստացնելու որեւէ հիմք չկար. Ռազմիկ Աբրահամյանի պաշտպան

Մինչ օրս նոր կորոնավիրուսով վարակվածության դեպք Հայաստանում չի գրանցվել. Մեղրիում հսկողությունն ուժեղացվել է

Պետական գնումների համակարգում նույնանման կարիքները նույն կերպ չեն մեկնաբանվում. Ջանջուղազյան

Պետք է ամուր և պինդ կանգնենք սպորտի կողքին. վարչապետը պարգևներ է հանձնել 2019-ի 10 լավագույն մարզիկներին (լուսանկարներ)

Աքորիում անկած խոզերից վերցված նմուշներից ժանտախտի փորձաքննություն չի արվել. համապատասխան ախտորոշիչներ Հայաստանում չկան

Ջազ նվագախումբը կներկայացնի գերշվինյան ինքնատիպ երեկո

Իրանում խորհրդարանական ընտրություններ են. փոփոխությունների հավանականությունը մեծ է համարվում

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին