Հակառակորդի կրակոցների հետեւանքով Նախիջեւանի սահմանին հրդեհ է բռնկվել. հայկական կողմը մարել է այն (տեսանյութ)

Երեկ երեկոյան Նախիջեւանի սահմանին հակառակորդի կրակոցների հետեւանքով հրդեհ է բռնկվել: Արենի խոշորացված համայնքի մեջ ընդգրկված Խաչիկ բնակավայրի վարչական ղեկավար Հովիկ Սմբատյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ հրդեհը մարել են:

«Մտել ենք ադրբեջանական տարածք հանգցրել ենք հրդեհը, որպեսզի վտանգը մեզ մոտ չգա»,- ասաց Սմբատյանը:

Հարցին՝ հիմա որեւէ վտանգ չկա՞, Սմբատյանը պատասխանեց. «Հիմա չկա, բայց ամեն դեպքում անկանխատեսելի է: Իրենց մոտ զորավարժություն է եղել, որի հետեւանքով արդեն կրակահերթը հրդեհ է առաջացրել»:

Սմբատյանը նշեց, որ գյուղին վնաս չի հասցվել. «Եթե թողնեինք մտներ մեր հատված ամբողջ ցանքատարածությունները կայրվեր»:

Սմբատյանի խոսքով՝ ադրբեջանական հատվածում մոտ 100 հեկտարի չափ է հրդեհը տարածվել, մեր տարածքում մոտ 4 հեկտար: «Դեմը առանց, չթողեցինք՝ հրշեջ մեքենաներով, գյուղացիներով: Երեկ գիշերը 1-ի կողմերն են հանգցրել»:

Հարցին՝ ադրբեջանական կողմին չէ՞ր անհանգստացնում այդ հրդեհը, նրանց կողմ չէ՞ր գնում, Սմբատյանը պատասխանեց. «Գնում էր էլի, իրենք էլ էին դուրս եկել կրակը հանգցնելու: Զինվորականները ամբողջ գծի երկայնքով դուրս էին եկել հրդեհը մարելու»:

Հարցին՝ իրար դեմ դիմա՞ց են եղել, Սմբատյանը պատասխանեց. «Դեմ դիմաց չէ, մենք մտել ենք իրենց հողի մեջ կրակը հանգցրել: Շատ մոտ էինք ուղիղ գծով երեւի մի 50 մետր լիներ»:

Անդրադառնալով հարցին, թե վտանգավոր չէ՞ր այդքան մոտենալը, Սմբատյանն ասաց. «Դե մենք վտանգն արդեն չենք հասկանում երեւի»:

Խաչիկ գյուղի հոգեւոր հովիվ Տեր Հովհաննես Մաթեւոսյանը երեկ երեկոյան տեսանյութ էր տեղադրել հրդեհից:

Տպել
2007 դիտում

Երեւանում, Քասախ գյուղում և Կապան քաղաքում փրկարարները հայտնաբերել եւ տեղափոխել են օձերի

Բեզոարյան այծը հայտնվել է թակարդում եւ ոտքը կոտրել. Տեսչական մարմնի աշխատակիցները չեն կարողացել օգնել

Եթե զգամ, որ խորհրդականի կարիք կա՝ որոշում կկայացնեմ՝ դեռ չեմ կողմնորոշվում. ՀՌՀ խորհրդի նախագահ

Երեկ Շիրակի մարզի Բավրա գյուղից 12 կմ արևելք եւս մեկ երկրաշարժ է գրանցվել

Սեպտեմբերի 16-ին էլեկտրաէներգիայի մինչեւ 6-ժամյա անջատումներ կլինեն Երևանում և 8 մարզում

Մեղրիի բնակարաններից մեկում գազի արտահոսք է եղել՝ հրդեհի բռնկմամբ

Ըմբշամարտի աշխարհի առաջնություն. Արթուր Ալեքսանյանը 5:0 հաշվով հաղթանակ է տարել

«Մաեստրո Մանսուրյան-80». Գյումրիում կայացավ մեծ համերգ՝ կարեւոր առաքելությամբ

Չանկախություն. «Գազպրոմի» ֆորպոստը

Աղմկահարույց սպանության հետքերով. իրավապահները լռում են, որ շատ բան իմանան

«Հայամերիկյան» օպտիկական խաբկանք. անվճար վճարովի ակնոցներ

Արագած լեռան վրա արջի հարձակումից տուժած Լեհաստանի քաղաքացին մահացել է

Վարչապետն ընտանիքի հետ ներկա է գտնվել Սեւանի թերակղզում կազմակերպված ձկան փառատոնի բացմանը (լուսանկարներ)

Փաշինյանն ընդդեմ նախկինների. հաշիվն այսօր 10:3 է՝ հօգուտ Փաշինյանի․ Կարեն Անդրեասյան

ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Երեւանում Ջերմուկի բնակիչների հետ համատեղ քայլերթ է իրականացվելու՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման

Թրամփը հայտնել է, որ ամերիկացի ուժայինները ոչնչացրել են «Ալ-Քաիդայի» հիմնադիր Բեն Լադենի որդուն

Սփյուռքի գլխավոր հանձնակատարը հանդիպել է «Էրմիտաժ» թանգարանի տնօրենի հետ

«Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիրը գրավի դիմաց ազատ է արձակվել

Արագած լեռան վրա Լեհաստանի Հանրապետության երկու քաղաքացի ենթարկվել է արջի հարձակման