Աբովյանում 34-ամյա տղամարդու սպանությունը բացահայտվել է, կասկածյալը ձերբակալվել է (լուսանկարներ)

ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել է 34-ամյա տղամարդու սպանության  դեպքը: Մեկ անձ ձերբակալվել է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հուլիսի 15-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Աբովյան քաղաքի Թիվ 7 դպրոցի շենքի բակում տղամարդու դի կա:Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբ: Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել  է մահացածի ինքնությունը, ով Աբովյան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1985 թվականին:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կազմվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են 1 պարկուճ, դանակ, արնանման հետքեր, վերցվել նմուշներ:Առգրավվել են դեպքի պահին տուժողի հագին եղած հագուստները, որոնց վրա առկա են եղել արնանման հետքեր: Կատարվել է դիակի զննություն:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 34-ամյա տղամարդուն կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է պատճառել նույն քաղաքի՝ 1986 թվականին ծնված բնակիչը: Վերջինս ձերբակալվել է:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
941 դիտում

Անկախության օրվա կապակցությամբ փոխվում են Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքների սեպտեմբերի 21-ի չվացուցակները

Էրեբունու համայնքային ոստիկանները բացահայտեցին հացատանը կատարված գողությունը (տեսանյութ)

Վթար Գյումրի քաղաքում. տուժածի վիճակը գնահատվել է միջին ծանրության

1 օրում բացահայտվել է հանցագործության 80 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և 7 մարզում

Ակնկալում ենք ավելի շատ լատվիական ներդրումներ Հայաստանում. Զոհրաբ Մնացականյան

Խոշոր հրդեհ և պայթյուն Ստամբուլի գործարաններից մեկում. կան տուժածներ (տեսանյութ)

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Լատվիայի Սաեյմայի խոսնակի և Լատվիա - Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ

Որոշ կոռուպցիոներներ մտածել են, թե ԱԱԾ-ում խառն են, և իրենք կարող են այս ընթացքում մութ գործերը կարգավորել. վարչապետ

Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են BMW-ն, Honda-ն և Opel-ը. կա վիրավոր

2 իրանցիները Երեւանի խանութներից մեկից գողացել էին 120 հազար դրամ

Միլիարդների չարաշահումներ ու նոր բացահայտումներ «Հյուսիս-Հարավ»-ի գործով. ինչ կապ ունի «Մուլտի Գրուպ»-ը. պաշտոնական

«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրանք է առաջադրվել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին

Աննա Հակոբյանը մեկնում է Յարոսլավլ

Ադրբեջանը չունի ճանաչված սահմաններ, բացի ռուս-ադրբեջանական հատվածից. Արցախի ԱԳՆ-ի պատասխանը

Վանաձորում թալանել են «Վանաձոր» բ/կ-ի բժիշկ-վնասվածքաբանի տունը՝ պատճառելով 1,5 մլն դրամի վնաս

Աշխարհի առաջնություն. բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակչում է

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հիմնանորոգված Վեհարանի բացմանը

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսին

Հրդեհ Երասխ գյուղում. այրվել է 720 հակ անասնակեր