Անասնագերեզմանոց Գյումրիում. ոսկորներն ու գանգերը տարածված են բաց դաշտում

Մետրերով ձգվող ոսկորների, մեծ ու փոքր գանգերի, առանձնացված ծնոտների ու ատամների բլուրներ, կիսափուլ ու հրդեհված շենքեր, ջարդուփշուր եղած գույք, ագռավների խմբեր ու քար լռություն: Այսպիսին է Գյումրու բաց անասնագերեզմանոցը, որը գտնվում է նախկին Մսի կոմբինատի տարածքում:

Այս պատկերը Մսի կոմբինատի լավագույն տարիների հուշերն են: Բաց երկնքի տակ, առանց հատուկ առանձնացված տարածքի ու ծածկի կոմբինատում սպանդի ենթարկված անասունների ոսկորներն ու մնացորդներն ուղղակիորեն նետվել են բաց դաշտ, մնացել, հոտել են, հիմա արդեն քայքայվում են:

Անասնաբուժական գիտությունների թեկնածու Գեւորգ Պետրոսյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց՝ տարածքում եղել, ոսկորաբլուրները տեսել է: «Ըստ էության, տարածքը բացօթյա անասնագերեզմանոց է, որը չի կարող վտանգավոր չլինել: Ցանկացած գերեզմանոց, մարդու, թե կենդանու, բարձր վտանգավորության տարածք է, եթե նույնիսկ 1.5 մետր խորությամբ թաղված է: Այդ տարածքում կարող են լինել վտանգավոր միկրոբներ, պահպանվեն հողում եւ հետո տարբեր միջոցներով փոխանցվեն մարդկանց ու կենդանիներին եւ տարբեր հիվանդությունների պատճառ դառնան: Իսկ բացօթյա վիճակում, երբ դրանք այդպես լցված են, հասանելի են բոլոր կենդանիներին՝ աղվեսներ, շնագայլեր, առնետներ, այլ տեսակի կրծողներ, թռչուններ եւ այլն: Եւ դրանք բոլորը կարող են հանդիսանալ վտանգավոր միկրոօրգանիզմների տարածման պատճառ»,-ասաց Գեւորգ Պետրոսյանը:

Կենդանաբան Անահիտ Գրիգորյանն այս օրերին տարբեր մասնագիտական գրականություններ է ուսումնասիրել, համացանցում հնարավոր բոլոր տարբերակներով որոնել է, որ պարզ դառնա, թե աշխարհում է՞լ որտեղ կա  Գյումրու բաց անասնագերեզմանոցից: «Ոչ մի տեղ»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց Գրիգորյանը: «Սա անփութության, անպատասխանատվության արդյունք է:  Սարսափելի բան է: Էկոլոգիական աղետ է, պարզապես մեր աչքից հեռու է գտնվել: Աշխարհում նման բան չկա, ոչ մի տեղ: Սա աշխարհում երեւի եզակի դեպք է, որովհետեւ ոչ մի տեղ ոսկորը նման թափոնների տեսքով չի լինում, եթե չեն մշակում որպես պարարտանյութ, դրանք անպայման թաղում են»:

Մսի կոմբինատի անտերության մատնված անծայրածիր տարածքներում մետրերով ձգվող ոսկորները որքան էլ վտանգավոր եւ սարսափեցնող լինեն, դեռ երկար են մնալու: 30 եւ ավելի տարի մնացել են, էլի կմնան, մինչեւ փոշիացածները վերանան, քամին քշի, լցնի ամենուր, քայքայվածներն էլ բռնեն փոշիացման ճանապարհը, քանի որ նախկին կոմբինատը չունի պատասխանատու:  Փոխարենը 90-ականներից ունի սեփականատեր, որոշ տեղեկություններով էլ 3 սեփականատերեր կան, որոնց սակայն, Գյումրիում չեն ճանաչում, չգիտեն ովքեր են:

90-ականների մութ ու ցուրտ տարիներին, երբ ամբողջ Գյումրին թաղված է եղել խավարի մեջ, Մսի կոմբինատն աշխատեցրել եւ տնօրինել է այդ տարիներին երկրի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ազգականը, անունը՝ Մարտին:

Գյումրեցիները նաեւ ՀԺ-ին պատմեցին, որ խորհրդային տարիներին կոմբինատին հարակից թաղամասերում ժամանակ առ ժամանակ վառված ոսկորի գարշահոտություն է տարածված եղել: «Անասունների եղջյուրներից, կճղակներից, եղունգներից սոսինձ են ստացել, թութխալ էր կոչվում,-պատմեց բնապահպան Գեւորգ Պետրոսյանը: «Երկար եփում էին, կոլագենը քայքայվում էր, անցնում ջրի մեջ, չորացնում էին: Հետո, հենց պետք էր լինում, տաք ջրում եռացնում, օգտագործում էին որպես սոսինձ»:

«Տեխնիկական ճարպ ու սոսինձ էին ստանում ժամանակին: Ջերմային մշակման ենթարկելու դեպքում կարող է լավ պարարտանյութ լինել: Մեզ համար էլ էր սա նորություն, եւ տխրեցի, որ մեր քաղաքին տեր չենք կանգնում»,-ասաց Անահիտ Գրիգորյանը:

Տարածքում բնակելի եւ սեփական տներ կան, եւ շենքեր: Շատ երեխաների համար ոսկորների հարակից հատվածը խաղահրապարակ է, ինչն, ըստ մասնագետների, անթույլատրելի է: Արգելել, սակայն, անհնար է, տարածքը բաց է, ամուր նյարդեր ունեցող ցանկացած մեկը կարող է «զմայլվել» տհաճ ու վայրենի տեսարաններով:Ո՞վ է պատասխանատու ստեղծված հակասանիտարական վիճակի համար, եւ ինչպե՞ս պետք է խնդիրը լուծել: ՀԺ-ի հարցի պատասխանը չունի ո՛չ Շիրակի մարզպետարանը, ո՛չ Գյումրու քաղաքապետարանը: Երկու դեպքում էլ ասելիքը մեկն էր՝ տարածքը սեփականաշնորհված է: Այսինքն, հանրապետության երկրորդ քաղաքը, պատմական Գյումրին, որը հավակնում է դառնալ երկրի զբոսաշրջության կենտրոն, կախվածության մեջ է ինչ-որ անհայտ սեփականատիրոջից կամ սեփականատերերից, մարդկանցից, ովքեր ժամանակին հսկայական տարածքները զավթել, կերել-խմել, հարստացել, իրենց հետեւից սակայն աղբը չեն հավաքել: Մնացել են անպատիժ եւ շարունակում են մնալ անձեռնմխելի: Իսկ նախկին Մսի կոմբինատի բակում ինքնափլուզվում են հսկայական մասնաշենքերը, ոչնչանում են մանրաքանդակները եւ որմնանկարները:

Տպել
5190 դիտում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի