Հավաքվել է մոտ 3 մլն դոլար, ծախսվել՝ մոտ 2 մլն. Աննա Հակոբյանը ներկայացնում է հիմնադրամների աշխատանքը

«Հիմնադրամներն, ըստ էության, ստեղծվել են ամուսնուս նախաձեռնությամբ: Դրանք պետության հետ սերտորեն համագործակցություն ունեն տարբեր նախագծերով»:

Այս մասին այսօր՝ Առաջին ալիքի «Լուրեր 60 րոպե» հաղորդման ժամանակ ասաց ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» եւ «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձունրի խորհրդի նախագհ Աննա Հակոբյանը՝ շարունակելով.

«Չի կարող լինել այլ ռազմավարություն, մենք չենք կարող գործել այլ դաշտում: Երբ 1 տարի առաջ ազդարարեցինք «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործունեության սկիզբը, ես այն ժամանակ ասեցի, որ մենք ստեղծվում ենք, որ կարողանանք լրացնել այն բացերը, որոնք պետությունը դեռեւս չի կարողանում լրացնել: Մենք մեր կարեցածի չափով փորձում ենք օգնել պետությանը եւ համոզված եմ, որ ամեն տարի մենք մի կետ կջնջենք, որովհետեւ պետությունը կկարողանա  լրացնել այդ կետերը, բայց մեր ռեսուրսների համար միշտ էլ գործ կգտնվի»:

Աննա Հակոբյանը նաեւ նշեց, որ իրենք օգնում են անհատներին, բայց համակարգված ճանապարհով, դա իրենց որդեգրած սկզբունքն է, քանի որ չեն ուզում ուղղակի բարեգործություն անել: Իրենք օգնում են անհատներին կամ կազմակերպություններին, ստեղծում են զարգացման տարբեր հնարավորություններ:

«Առնվազն հիմքերը դրվել են այն ամենի, ինչ մենք պլանավորել ենք: Իսկ ֆինանսական տեսանկյունից, գերազանցել է ֆինանսական շարժը իմ սպասելիքները: 1 տարի առաջ ընդամենը ազդարարվեց հիմնադրամի սկիզբը, բայց մենք 3 ամիս տնօրեն էինք փնտրում եւ նա ընտրվեց նոյեմբերին, այսինքն՝ բուն գործունեությունը հիմնադրումից ավելի ուշ է սկսվել: Այս ընթացքում մենք հավաքել ենք 2 միլիոն 945 դոլար, այդքանը 1 տարում, մոտ 3 միլիոն դոլար հավաքել ենք եւ մոտ 2 մլն դոլար ծախսել ենք, այս պատկերը մենք ունենք թիմ հավաքելուն զուգահեռ: 2 մլն դոլար ծախսել ենք ծրագրերի վրա, 85 հազար դոլար մենք ծախսել ենք աշխատավարձերի եւ մյուս գործառնական աշխատանքների վրա:

Ներկայացնելով կատարած աշխատանքը, Աննա Հակոբյանը նշեց, որ իրենք կրթաթոշակներ են տրամադրել 27 ուսանողի, որոնք հնարավորություն են ունեցել կրթությունը շարունակել, դասական երաժիշտների խումբն է ստեղծվել, 514 մլն դրամ տրամադրվել է դասական երաժշտության տարբեր խմբերի, իրենք ամսական են տրամադրում՝ ամսական մոտ 63 մլն դրամ այդ խմբերին է տրվում: Աննա Հակոբյանը անուն առ անուն նշեց խմբերին եւ թվերով ներկայացրեց, թե որ խմբին որքան գումար է տրվել եւ խոսեց նաեւ ստորագրված հուշագրի մասին: Հուշագիրը ստորագրվել է այս բոլոր խմբերի հետ, նրանք այդ գումարը ստանում են որպես հավելավճար, որպեսզի գոնե փոքրիշատե արվեստագետները ստանան նորմալ աշխատավարձեր: ՀՀ վարչապետի տիկինը նշեց, որ ցանկանում են ստեղծել առցանց հարթակ, որտեղ կներառվեն տուրիստական խմբեր եւ կկարողանան վայելել դասական երաժշտություն, նաեւ նշեց, որ հարթակը համագործակցության համար բաց է բոլորի առջեւ, ովքեր կցանկանան: Ըստ Աննա Հակոբյանի, տուրիստական խմբերի՝ դասական երաշժտության համերգներին ներկա լինելը եւ տոմսերից օգտվելը փոխշահավետ կլինի մի քանի տեսանկյուններով:

Վարչապետի տիկնոջ խոսքերով, իշխանությունները կգան ու կգնան, բայց դասական երաժշտության խմբերը միշտ կան եւ փորձը ցույց է տալիս, որ դասական երաժշտության խմբերը բարերարների եւ մեկենասների կարիք միշտ ունեն:

Տպել
2509 դիտում

Գյումրու Վարդանանց հրապարակի եղեւնիները կհանվեն

Կոմպոզիտորների՝ Դիլիջանի ստեղծագործական տունը կարճ ժամանակում պետք է դարձնենք ծաղկուն ու խնամված վայր. Աննա Հակոբյան

Հրաժարվեք Հայաստանում օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրել. «ԳեոՊրոՄայնինգ»-ը՝ ԶԼՄ-ներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացել է խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ

«Սիթի օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք»-ը անհրաժեշտության դեպքում կաջակցի 21-ամյա Արամի բուժմանը

Կեղծված են և՛ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը. Հրաչյա Հակոբյանը մեկնաբանել է ռուսական կայքի հոդվածը

Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո զբոսաշրջիկների թիվը Գյումրիում կրկնապատկվել է. Սամվել Բալասանյան

Գերմանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Scorpions-ի «Փոփոխությունների քամի» երգի հնչյունների ներքո

Գտնվում ենք այն քոթեջում, որտեղ ապրել և ստեղծագործել է Առնո Բաբաջանյանը, մթնոլորտը հիասքանչ է. Աննա Հակոբյան

Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ազատ է արձակվել

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

Երևանի թիվ 17 հիմնական դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ

Ձերբակալվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը

Արցախում 2 տարեկան երեխան թունավորվել է մոր տված սխալ դեղահաբից

Քննարկվել է «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման հարցը

«Պոբեդա»-ն այսօր կվերականգնի Գյումրիում ձմեռային չվացուցակով թռիչքների ավիատոմսերի վաճառքը

Սոնա Աղեկյանը քաղաքապետարան է ներկայացել կոյաջրերի տարայով. նրան բերման են ենթարկել

Հայաստանում անշարժ գույքի գործարքները աճել են, եւ աճը մարզերի ու ոչ Երեւանի հաշվին է. Նիկոլ Փաշինյան

Մալաթիայի շուկայի տարածքում հրդեհը բռնկվել է արագ սննդի կետում. մանրամասներ

Ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է. Արսեն Թորոսյան