ԱԱԾ-ում չգիտեն, թե ինչքան գումար է տրամադրվելու ՀԱՊԿ շրջանակում տեղեկատվական համակարգ ներդնելու համար

15/07/2019 schedule21:29

2019թ․ հունիսի 20-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը ՀՀ Ազգային ժողովում հայտարարեց, որ ՀԱՊԿ անդամ պետությունների տեղեկատվական անվտանգության հետագա զարգացման նպատակով ներդրվելու է տեղեկատվական համակարգ։ Այդ նպատակով, Ա․ Վանեցյանի փոխանցմամբ, ՀՀ պետական բյուջեից որոշակի գումար կտրամադրվի, սակայն դա համարեց պետական գաղտնիք և չնշեց գումարի չափը։  

Ա․ Վանեցյանը պատգամավորներին նաև վստահեցրեց, որ Հայաստանի ներքին հարցերին վերաբերող տեղեկատվություն այդ համակարգով չի շրջանառվելու, տեղեկատվության արտահոսքի վտանգ չկա։ 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2019թ․ հունիսի 21-ին դիմել է ԱԱԾ տնօրենին՝ այդ տեղեկատվական համակարգի ներդրման համար ՀՀ պետական բյուջեից տրամադրված գումարի չափի մասին տեղեկատվություն ստանալու նպատակով։ 

Չնայած Ա․ Վանեցյանի՝ ԱԺ-ում արած հայտարարություններին, թե գումարի չափը չի կարող հայտնել պետական գաղտնիք լինելու պատճառով, ԱԱԾ տնօրենի աշխատակազմի ղեկավար Գ․ Պողոսյանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակին պատասխանել է, որ «ՀՀ պետական բյուջեից տրամադրված գումարի վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկություններ չունի»։

Տպել
640 դիտում

Գյումրիում մեծ տոնախմբություն է. նշվում է քաղաքի օրը (լուսանկարներ)

Երեւանյան բնակարանում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին աշխատակցի դին, կողքին՝ ատրճանակ. Shamshyan.com

Էստոնիայի հավաքականի պաշտպանը տեղափոխվեց Ալաշկերտ

«Մալաթիա մոլ»-ի շենքում բռնկված հրդեհի հետեւանքով տուժած բոլոր քաղաքացիները դուրս են գրվել հիվանդանոցներից

Փաշինյանը հրապարակել է իր եւ տիկնոջ լուսանկարը՝ գովազդելով հայկական արտադրության վերնաշապիկները

Հունան Պողոսյանը արտահերթ խորհրդակցություն է հրավիրել՝ Սյունիքի մարզում աննախադեպ հրդեհների առնչությամբ

Արայի լեռան ստորոտում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. առկա է 5 ծխացող օջախ

ՊԵԿ-ը 1 մլն 938 հազար դրամով տուգանել է «Ֆլեշ» ընկերությանը

«Պրծնենք, սաղիդ տանելու եմ «Փարվանա», պատիվ տամ». Սամվել Ալեքսանյանը գոհ է հրշեջների աշխատանքից

Մեկ օրում ՀՀ տարածքում գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 75 հրդեհ

G7-ի ղեկավարները դեմ են Իրանի՝ միջուկային զենք ունենալուն

Գյումրին պատրաստ է քաղաքի տոնին. միջոցառմանը ներկա է լինելու նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

«Մալաթիա մոլ»-ի շենքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 13 մարտական հաշվարկ

ԱԻ նախարարը հրդեհի վայրում է. ձևավորվել է 30 հոգուց կազմված աշխատանքային խումբ, աշխատում է 19 մարտական հաշվարկ

Հրդեհի հետևանքով Հանրապետական հիվանդանոց տեղափոխված 2 քաղաքացիները դուրս են գրվել

Վայոց Ձորում վթարի հետևանքով զոհվել է 3 քաղաքացի, եւս 3-ը հիվանդանոցում են

Հրդեհի ծավալը մեծ էր, հարկ համարեցի գալ. Վ. Օսիպյանը ժամանեց հրդեհի վայր ու նկատողություն արեց ոստիկաններին

ՀՀ վարչապետը ելույթ է ունեցել «Քայլ դեպի տուն» ծրագրի փակման արարողության ժամանակ (տեսանյութ)

Մալաթիայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով ևս 1 տուժած տեղափոխվում է «Աստղիկ» Բ/Կ

«Մալաթիա մոլ»-ի հրդեհը դեռ չի մարվել. նախնական վարկածով՝ կրակը բռնկվել է «ՎԵԳԱ»-ի պահեստում