Լարված իրավիճակ Երեւան-Սեւան ճանապարհին. միջադեպ ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ

Սեւանա լճի հարակից լողափերի տնտեսվարողներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում Երեւան-Սեւան ճանապարահատվածում. իրավիճակը շատ լարված է: Նրանք պահանջում են, որպեսզի կառավարության ներկայացուցիչները հայտարարեն, որ Սեւանում լողալը վտանգավոր չէ:

Նրանց խոսքով՝ Առողջապահության նախարարության տարածած հայտարարությունից հետո մարդիկ չեն գալիս Սեւան եւ իրենց գործը տուժում է:

Քիչ առաջ էլ միջադեպ սկսվեց այն բանից հետո, երբ մեքենաներից մեկը  ցանկանում էր անցնել, սակայն բողոքի ակցիայի մասնակիցները չէին թողնում: Մեքենայի մեջ երեխա կար. նրանք կարողացան անցնել, որից հետո միջադեպ եղավ ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ: Ակցիայի մասնակիցները սեռական բնույթի հայհոյանքներ սկսեցին հնչեցնել:

Գեղարքունիքի փոխմարզպետ Նարեկ Գրիգորյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ դեպքի վայր է գնացել արձակուրդի մեջ գտնվող մարզպետ Գնել Սանոսյանը: Նրանք պահանջում են հանդիպում Առողջապահության եւ Շրջակա միավայրի նախարարների հետ: 

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարությունը հայտարարություն էր տարածել՝ քաղաքացիներին հորդորելով խուսափել լողալ Սեւանա լճի ափամերձ որոշ տարածքներում, որտեղ կապտականաչ ջրիմուռներ են նկատվում: Նախարարությունը նշել էր, որ նման ջրում լողալու դեպքում կարող են ի հայտ գալ հետեւյալ ախտանշանները՝ ասթմա, աչքերի գրգռվածություն, ցան, մասնավորապես՝ բերանի եւ քթի շուրջ,  մաշկի գրգռվածություն, ալերգիկ ռեակցիա:

Տպել
2439 դիտում

Գյումրու Վարդանանց հրապարակի եղեւնիները կհանվեն

Կոմպոզիտորների՝ Դիլիջանի ստեղծագործական տունը կարճ ժամանակում պետք է դարձնենք ծաղկուն ու խնամված վայր. Աննա Հակոբյան

Հրաժարվեք Հայաստանում օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրել. «ԳեոՊրոՄայնինգ»-ը՝ ԶԼՄ-ներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացել է խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ

«Սիթի օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք»-ը անհրաժեշտության դեպքում կաջակցի 21-ամյա Արամի բուժմանը

Կեղծված են և՛ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը. Հրաչյա Հակոբյանը մեկնաբանել է ռուսական կայքի հոդվածը

Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո զբոսաշրջիկների թիվը Գյումրիում կրկնապատկվել է. Սամվել Բալասանյան

Գերմանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Scorpions-ի «Փոփոխությունների քամի» երգի հնչյունների ներքո

Գտնվում ենք այն քոթեջում, որտեղ ապրել և ստեղծագործել է Առնո Բաբաջանյանը, մթնոլորտը հիասքանչ է. Աննա Հակոբյան

Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ազատ է արձակվել

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

Երևանի թիվ 17 հիմնական դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ

Ձերբակալվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը

Արցախում 2 տարեկան երեխան թունավորվել է մոր տված սխալ դեղահաբից

Քննարկվել է «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման հարցը

«Պոբեդա»-ն այսօր կվերականգնի Գյումրիում ձմեռային չվացուցակով թռիչքների ավիատոմսերի վաճառքը

Սոնա Աղեկյանը քաղաքապետարան է ներկայացել կոյաջրերի տարայով. նրան բերման են ենթարկել

Հայաստանում անշարժ գույքի գործարքները աճել են, եւ աճը մարզերի ու ոչ Երեւանի հաշվին է. Նիկոլ Փաշինյան

Մալաթիայի շուկայի տարածքում հրդեհը բռնկվել է արագ սննդի կետում. մանրամասներ

Ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է. Արսեն Թորոսյան