Ո՞վ է մեղավոր. դիսպետչերը նպաստել է վթարին

14/07/2019 schedule10:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հուլիսի 14-ի համարում

Հարցազրույց «Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովի հետ:

- Պարոն Բաղդասարով, երկու օր առաջ Հայաստան այցելեցին ՌԴ տրանսպորտի նախարարը եւ հայկական ինքնաթիռի վթարի պատճառները քննող Միջպետական ավիացիոն կոմիտեի նախագահ Տատյանա Անոդինան: Մինչ այցելության արդյունքները ներկայացնելը, բոլորը ենթադրում էին, որ նրանք Հայաստան են բերել վթարի պատճառների վերաբերյալ եզրակացությունը եւ պատրաստվում են Երեւանում այն հրապարակել: Սակայն այս սպասումները չարդարացան, եւ պարզվեց, որ վթարի պատճառը փաստող եզրակացությունը կհրապարակվի հուլիսի վերջին: Սա այն դեպքում, երբ վթարի հանգամանքների պարզման աշխատանքները բավական ժամանակ է` ավարտվել են: Դուք ինչո՞վ եք բացատրում այս երեւույթը, եւ ինչո՞ւ հետաձգվեց եզրակացության հրապարակումը:

- Ստեղծված իրավիճակը շատ բարդ է: Իմ տեղեկություններով, վթարի պատճառները քննող հանձնաժողովը երեկ (այսինքն` հուլիսի 12-ին Երեւանում գտնվելիս-Վ.Հ.) նիստ է գումարել, որի ընթացքում որոշել են վթարի պատճառների քննության ժամկետը երկարաձգել: Սովորաբար վթարի պատճառները հիմնականում կապում են «մարդկային գործոնի» հետ: Բայց այս դեպքում այնպես է ստացվել, որ կան հարցեր, որոնց պատասխանը հանձնաժողովն առայժմ չունի, այդ իսկ պատճառով լրացուցիչ քննություն պետք է կատարեն եւ այդ հարցերի պատասխանները եւս տան: Վթարի պատճառները պետք է շատ մանրակրկիտ ներկայացվեն:

Իրավիճակը շատ խճճված է, այսօր հստակ ինչ-որ բանի մասին խոսելը կարող է ժամանակավրեպ լինել: Քննությունը դեռեւս կշարունակվի մոտ քսան օր, որից հետո պետք է տրվի վերջնական պատասխանը, թե ինչու է տեղի ունեցել ավիավթարը: Ցանկանում եմ կրկին անգամ փաստել, որ ինքնաթիռն ավիավառելիքի անհրաժեշտ պաշար ունեցել է, ինքնաթիռը եղել է սարքին եւ կառավարվել է փորձառու օդաչուների կողմից, որոնք մինչեւ վերջին վայրկյանը պայքարել են ստեղծված արտակարգ իրավիճակից դուրս գալու եւ ուղեւորների կյանքը փրկելու համար: Բայց, դժբախտաբար, իրավիճակը եղել է այնպիսին, որ նրանց չի հաջողվել այդ անել:

- Ինչպե՞ս կմեկնաբանեք այն փաստը, որ վթարին հաջորդած առաջին իսկ օրերից ռուսական մամուլը տարբեր վարկածներ էր առաջ քաշում, նախ փորձում էին համոզել, որ ինքնաթիռում վառելիքն է քիչ եղել, այնուհետեւ առաջ էին քաշում օդաչուների մեղքով վթարի տեղի ունենալու վարկածը եւ այսպես շարունակ:

- Վթարի քննության գործընթացին մասնակցում են երեք կողմեր` Ֆրանսիան կամ ավելի ճիշտ կլիներ ասել՝ Եվրոպան, որպես ինքնաթիռ արտադրող, Ռուսաստանը՝ որպես երկիր, որտեղ տեղի է ունեցել վթարը, եւ Հայաստանը, որի ավիաընկերությանը պատկանել է ինքնաթիռը: Վթարի պատճառները պարզելու ընթացքում կողմերից ամեն մեկը ցանկանում է թույլ չտալ, որպեսզի իր շահերը վնասվեն: Իհարկե, այստեղ Հայաստանը մի փոքր լավ վիճակում չի հայտնվել, բայց, այնուամենայնիվ, մեր մասնագետները շատ լավ պատրաստված են եւ ակտիվ մասնակցում են վթարի պատճառների քննության աշխատանքներին:

Ինչպես գիտեք, նրանք (Միջպետական ավիացիոն կոմիտեն) հաստատում են, որ դիսպետչերը սխալ է եղել: Բայց ասում են, որ նա չի եղել վթարի պատճառը: Դիսպետչերը նպաստել է վթարին, բայց ասել, որ նա է վթարի հիմնական մեղավորը, ես էլ եմ կարծում, ճիշտ չէ: Կարծում եմ` Միջպետական ավիացիոն կոմիտեի եզրակացությունը կլինի օբյեկտիվ: Միեւնույն ժամանակ, ցանկանում եմ նկատել, որ այսօր ակտիվ աշխատում ենք մեր ավիաընկերության թռիչքների անվտանգությունն ավելի բարձրացնելու համար: Բայց չկա մի բան, որ կարող ենք ասել` դրա փոխելու արդյունքում մեր ինքնաթիռները Սոչիում ավելի լավ վայրէջք կկատարեն: Կարծում եմ, որ այստեղ ամեն ինչ կախված է օդանավակայանի դիսպետչերից եւ եղանակից:

- Ավիավթարից հետո կրկին լուրեր սկսեցին շրջանառվել ձեր կողմից «Արմավիան» վաճառելու վերաբերյալ:

- Բիզնեսի մեջ սովորական երեւույթ է գնել եւ վաճառելը: Բայց, որպես կանոն, ընդունված է, երբ թույլ ընկերությունը գնում են, այն զարգացնում եւ ուժեղացնում են ու հետո նոր վաճառում: «Արմավիայի» դեպքում իրավիճակն այլ է: Ես նոր-նոր եմ  ընկերությունը գնել, ինչո՞ւ պետք է այն վաճառեմ: Ավելին, ավիավթարից հետո առավել եւս չի կարելի ընկերությունը վաճառել: Անհրաժեշտ է ընկերությունը զարգացնել, բարձրացնել նրա հեղինակությունը եւ ուղեւորների սպասարկման որակը: Նույնիսկ դրանից հետո ես չեմ պատրաստվում ավիաընկերությունը վաճառել մեկ մարդու: Ես մտադիր եմ ավիաընկերությունը վաճառել բոլորին, «Արմավիան» դարձնելով թափանցիկ ընկերություն` նրա բաժնետոմսերը վաճառել բոլոր ցանկացողներին: Այսինքն, մտադիր եմ «Արմավիան» դարձնել բաց բաժնետիրական ընկերություն:

- Արդեն որերորդ անգամ «Զվարթնոց» օդակայանում ավիավառելիքի դեֆիցիտ է առաջանում: Օդանավակայանի տնօրինությունը դրանում մեղադրում է ձեզ, քանի որ դուք եք մատակարարը, իսկ դուք մեղադրում եք նրանց. ի վերջո, ո՞վ է մեղավոր այդ խնդրի համար, ինչո՞վ են պայմանավորված նման իրավիճակները:

- Ավիավառելիքի մատակարարման համար ամեն անգամ կնքվում են պայմանագրեր, որոնք մենք կատարում ենք: Երբեմն ձգձգումները կապված են լինում նոր գործարքների կնքման հետ: Հերթական պայմանագրի կնքման վերջին ձգձգումը եղավ, քանի որ ավիավառելիքի դիմաց վճարման հետ կապված մենք օդակայանի տնօրինության հետ տարաձայնություններ ունեինք: Մենք չէինք կարողանում համաձայնության գալ մատակարարված ավիավառելիքի դիմաց վճարումների հարցում: Այժմ օդակայանի հետ ընդհանուր հայտարարի ենք եկել, գտել ենք վճարումների՝ երկուսիս համար ընդունելի տարբերակ, եւ այլեւս ուշացումներ չեն լինի: Ավիավառելիքով բեռնված առաջին տանկերը այսօր (այսինքն, երեկ՝ հուլիսի 13-ին-Վ.Հ.) կհասնի Փոթի, իսկ վաղվանից (այսօր-Վ.Հ.) արդեն գնացքներով կտեղափոխվի Հայաստան:

- Վերջին շրջանում քաղաքական դաշտում համընդհանուր կուսակցականացման գործընթաց է ընթանում: Կուսակցական են դառնում կամ նման մտադրության մասին են հայտարարում այնպիսի պաշտոնյաներ եւ գործարարներ, որոնք մինչ այս որեւէ կուսակցությունում չեն եղել: Դուք ե՞ւս պատրաստվում եք կուսակցական դառնալ:

- Նման իրավիճակ` համընդհանուր կուսակցականացման, իսկապես կա, այդ երեւույթը, կարծում եմ, պայմանավորված է սահմանադրական փոփոխություններով, որոնց արդյունքում Ազգային ժողովի դերը բարձրացել է: Այդ իսկ պատճառով էլ բոլորը սկսել են կուսակցական դառնալ: Ինչ վերաբերում է գործարարներին, իմ կարծիքով` պետք է կարողանալ քաղաքականություն չմտնել: Հայաստանում քաղաքականություն չմտնելը շատ դժվար է, քանի որ բոլորը քաշում են քեզ դեպի քաղաքականություն, ցանկանում են ներգրավել: Եթե չես մտնում քաղաքականություն, ապա ինչ-որ պիտակ անպայման կպցնում են կամ այնպես են անում, որ ուրիշների հետ հարաբերություններդ փչացնես:

Այդ պատճառով էլ կարծում եմ, որ Հայաստանում քաղաքականություն չմտնելը մի ամբողջ մշակույթ է: Ես չեմ պատրաստվում որեւէ  կուսակցություն մտնել եւ ոչ էլ քաղաքականությամբ զբաղվել: Գործարարները դառնում են կուսակցական եւ պատգամավոր, որպեսզի հանգիստ աշխատեն: Իսկ ես կարծում եմ, որ հանգիստ է այն ժամանակ, երբ մաքուր խղճով ես աշխատում եւ կարող ես ոչնչից չվախենալ: Եթե դու տարբեր սխալներ եւ անօրինական բաներ ես անում, ապա միգուցե անհրաժեշտ է լինել կուսակցության անդամ: Ես մշտապես ասել եմ, որ գործարարը կուսակցական գործունեությամբ զբաղվելու ժամանակ չունի եւ չի կարող կուսակցական լինել:

Վահագն Հովակիմյան

Տպել
1903 դիտում

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին